Գեորգի Դանելիա
![]() վրաց.՝ გიორგი დანელია | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 25, 1930[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | ապրիլի 4, 2019 (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1955) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1959) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գործունեության տարիներ | 1958 - այժմ |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և հրապարակախոս |
Ոճ(եր) | կինոկատակերգություն և տրագիկոմեդիա |
Ամուսին | Լյուբով Սոկոլովա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0199381 |
Գեորգի Նիկոլաևիչ Դանելիա (վրաց.՝ გიორგი დანელია, ռուս.՝ Георгий Николаевич Данелия, օգոստոսի 25, 1930[1], Թիֆլիս, ԽՍՀՄ[1] - ապրիլի 4, 2019, Մոսկվա, Ռուսաստան), վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1978), ՌՍՖՍՀ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1981), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1996) դափնեկիր[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգի Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում։ Մեկ տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Գեորգի Դանելիան եղել է կոմերիտմիության անդամ[4]։ 1955 թվականին ավարտել է է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ 1956 թվականին ընդունվել է նոր բացված Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսեր, որն ավարտել է 1959 թվականին[5]։
1959 թվականին Գեորգի Դանելիան սկսել է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա», (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը։ Գեորգի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։
Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմել է սատիրայի ժանրին և դարձել կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։
1967-1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Фитиль» սատիրական ամսագրի համար։
Գեորգի Դանելիային մեծ հռչակ են բերել հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։
1980-ական թվականներին որպես ժյուրիի անդամ հրավիրվել է ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգային։
Գեորգի Դանելիան եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[6], Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ազգային ակադեմիայի ու Ռուսական «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս է։ 1987 թվականից եղել է «Մոսֆիլմ» կինոընկերության «Ռիթմ» կինոստուդիայի նախագահը ու գեղարվեստական ղեկավարը։
2003 թվականից եղել է «Գեորգի Դանելիայի՝ նոր կինոյի զարգացման ու ավանդույթների պահպանման հիմնադրամի» (ռուս.՝ «Фонда Георгия Данелия сохранения традиций и развития нового кино») նախագահ։
Հետաքրքրվել է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, երաժշտությամբ, տանն ունեցել է թմբուկների հավաքածու։ Ապրել և աշխատել է Մոսկվայում։
Մահվանից որոշ ժամանակ առաջ տեղափոխվել է հիվանդանոց թոքաբորբով։ Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին և առաջացրել արհեստական կոմա, որպեսզի կարգավորեն նրա շնչառությունը[7]։
Գեորգի Դանելիան մահացել է 2019 թվականի ապրիլի 4-ին Մոսկվայում[8]։ Մահվան պատճառ է եղել սուր շնչառական ու սրտային անբավարարությունը[9]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը - Նիկոլայ Դանելիա (1902-1981) - ինժեներ, հանքի տնօրեն, Մոսկվայի ու ԽՍՀՄ Մետրոստրոյի գլխավոր ինժեներ, գեներալ-մայոր
- Մայրը - Մերի Անջապարիձե (1905-1980), որպես ասիստենտ ու երկրորդ ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմում», նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, Ստալինյան առաջին կարգի մրցանակի դափնեկիր է (1950)
- Առաջին կինը - Իրինա Գինզբուրգ (ամուսնացած են եղել 1951-1956 թվականներին),
- Դուստրը - Սվետլանա Դանելիա, իրավաբան
- Դուստրը - Նինա Դանելիա, դիվանագետ
- Երկրորդ կինը - Լյուբով Սոկոլովա, դերասանուհի (ամուսնացած են եղել 1957-1984 թվականներին),
- Որդին - Նիկոլայ Սոկոլով-Դանելիա (1959-1985), ռեժիսոր, բանաստեղծ, նկարիչ
- Թոռները - Մարգարիտա Դանելիա, Մարիամ Աբուլաձե, Ալյոնա Դանելիա
- Որդին - Նիկոլայ Սոկոլով-Դանելիա (1959-1985), ռեժիսոր, բանաստեղծ, նկարիչ
- Երրորդ կինը - Գալինա Դանելիա, դերասանուհի, բեմադրող ռեժիսոր։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Ֆիլմի բնօրինակ անվանում | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Դերասան | Դեր | Նշումներ | |||
1958 | Վասիսուալի Լոխանկին | Васисуалий Лоханкин | ![]() |
![]() |
կարճամետրաժ | ||
1959 | Նույնպես մարդիկ են | Тоже люди | ![]() |
![]() |
կարճամետրաժ | ||
1960 | Սերյոժա | Серёжа | ![]() |
![]() |
|||
1962 | Путь к причалу | ![]() |
|||||
1963 | Ես քայլում եմ Մոսկվայով | Я шагаю по Москве | ![]() |
![]() |
կոշիկ մաքրող | ||
1965 | Երեսուներեք | Тридцать три | ![]() |
![]() |
|||
1968 | Մի վշտանա | Не горюй! | ![]() |
![]() |
սպա | ||
1971 | Հաջողության ջենտլմենները | Джентльмены удачи | ![]() |
![]() |
անցորդ | ||
1973 | Բոլորովին կորած | Совсем пропащий | ![]() |
![]() |
|||
1975 | Աֆոնյա | Афоня | ![]() |
||||
1977 | Միմինո | Мимино | ![]() |
![]() |
![]() |
ինքնաթիռի օդաչու | |
1979 | Աշնանային մարաթոն | Осенний марафон | ![]() |
![]() |
![]() |
գերմանացի սպա ֆիլմում | |
1982 | Կաթում էին արցունքները | Слёзы капали | ![]() |
![]() |
![]() |
ընթերցող ուղևոր տրամվայում | |
1986 | Կին-ձա-ձա։ | Кин-дза-дза! | ![]() |
![]() |
![]() |
Աբրադոկս | |
1988 | Ֆրանսիացին | Француз | ![]() |
||||
1990 | Անձնագիրը | Паспорт | ![]() |
![]() |
![]() |
արաբ էշի հետ | |
1993 | Նաստյա | Настя | ![]() |
![]() |
![]() |
մշակույթի ոլորտի աշխատող | |
1995 | Գիր ու ղուշ | Орёл и решка | ![]() |
![]() |
![]() |
ինժեներ-կոնստրուկտոր | |
1998 | Բարևներ Չարլի շեփորահարից | Привет от Чарли-трубача | ![]() |
||||
2000 | Ճակատագիր | Фортуна | ![]() |
![]() |
![]() |
օրենքով գող | |
2005 | Աննա | Анна | ![]() |
||||
2006 | Պարահանդեսային գիշեր-2 կամ 50 տարի անց | Карнавальная ночь-2, или 50 лет спустя | ![]() |
կամեո | |||
2013 | Կու։ Կին-ձա-ձա։ | Ку! Кин-дза-дза | ![]() |
![]() |
![]() |
ճանապարհորդ Ռոմաշկա | անիմացիոն |
Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկա
- 1987 - ֆիլմ «Կին-ձա-ձա»
- 1991 - «Լավագույն սցենար» անվանակարգ, ֆիլմ «Անձնագիր»
- 2008 - «Հանուն պատվի ու արժանապատվության»
- 2014 - «Ку! Кин-дза-дза»
- 1996 - Սոչի, Ժյուրիի հատուկ մրցանակ, ֆիլմ «Գիր ու ղուշ»
- 1999 - Սոչի, ՌԴ նախագահի մրցանակ «Ռուսական կինոյի զարգացման մեջ ունեցած առանձնակի ներդրման համար»
- 2000 - Սոչի, հաղթանակ «Նախագահական խորհրդի մրցանակ» անվանակարգում, ֆիլմ «Ճակատագիր»
Որպես «Մոսֆիլմի» ներկայացուցիչ՝ Գեորգի Դանելիան Օսկար է ստացել պրոդյուսեր Յոիոտի Մացուեի հետ «Դերսու Ուզալա» (ռուս.՝ «Дерсу Узала») ֆիլմի համար 1976 թվականին[10]։
Պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌՍՖՍՀ արվեստների վաստակավոր արտիստ (1965)
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1974)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (25 օգոստոսի, 2010 թվական) – հայրենի կինեմատոգրաֆի զարգացման մեջ մեծ ներդրման ու ստեղծագործական բազմամյա գործունեության համար[11]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (29 օգոստոսի, 2000 թվական) - կինեմատոգրաֆի զարգացման մեջ անձնական մեծ ներդրման համար
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1978) – «Միմինո» (1977) ֆիլմի համար
- ՌՍՖՍհ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1981)[12]
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1985)
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (29 մայիսի, 1997 թվական) – «Անձնագիր», «Նաստյա», «Գիր ու ղուշ» ֆիլմերի համար[13]
- «Պատվո նշան» շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1980)
- Պատվո շքանշան (Վրաստան, 2000)
- Ռուսաստանի նախագահի մրցանակ կինոարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար
- Ռուսաստանի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ[14]
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Данелия Г. Н. Кот ушел, а улыбка осталась. — М.: Эксмо, 2014. — 415 с. — 5000 экз. — ISBN 978-5-699-76244-6
- Данелия Г. Н. Безбилетный пассажир: «байки» кинорежиссёра. — М.: Эксмо, 2006. — 416 с. — 5100 экз. — ISBN 978-5-699-12714-6, 5-699-12714-3
- Данелия Г. Н. Тостуемый пьёт до дна. — М.: Эксмо, 2006. — 352 с. — 7100 экз. — ISBN 5-699-12715-3
- Данелия Г. Н. Чито-грито. — М.: Эксмо, 2007. — 768 с. — 17 000 экз. — ISBN 5-699-17248-3, 978-5-699-17248-1
- Данелия Г. Н. Джентльмены удачи и другие киносценарии. — СПб.: Сеанс: Амфора, 2008. — 624 с. — (Библиотека кинодраматурга). — 5000 экз. — ISBN 978-5-367-00641-4
- Данелия Г. Н. Не горюй! — М.: АСТ : Зебра Е, 2008. — 704 с. — (Актёрская книга). — 5000 экз. — ISBN 978-5-17-054369-4, 978-5-94663-620-9
- Р. Габриадзе В.Токарева Г. Данелия Мимино. — М.: Искусство, 1978. — 88 с. — 30 000 экз.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Данелия Георгий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2016.
- ↑ Указ Президента Российской Федерации от 29 мая 1997 года № 532
- ↑ Велигжанина А. 29 октября 2017 года — 99 лет со дня основания ВЛКСМ // Комсомольская правда : газета. — 2017.
- ↑ «Биография Георгия Данелия»։ РИА Новости։ 2015-08-25։ Վերցված է 2017-01-07
- ↑ «Состав РАХ»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-28-ին։ Վերցված է 2015-03-22
- ↑ «Умер Георгий Данелия»։ Собака.ru։ Վերցված է 2019-04-04
- ↑ Умер Георгий Данелия
- ↑ Умер Георгий Данелия
- ↑ «Dersu Uzala» winning the Oscar® for Foreign Language Film
- ↑ О награждении орденом «За заслуги перед Отечеством» II степени Данелии Г. Н.
- ↑ «Георгий Николаевич Данелия. Биографическая справка»։ РИАНовости։ 25 августа 2010։ Վերցված է 2011 թ․ մայիսի 3
- ↑ Указ Президента Российской Федерации от 29 мая 1997 года № 532
- ↑ «Состав РАХ»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-28-ին։ Վերցված է 2015-03-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Тостуемый пьёт до дна», մաս 1
- «Тостуемый пьёт до дна», մաս 2
- «Переход власти в другие руки был неизбежен» (деятели культуры о «революции роз» в Грузии) (ռուս.)
- Георгий ДАНЕЛИЯ БЕЗБИЛЕТНЫЙ ПАССАЖИР // (Короткометражные истории из жизни кинорежиссёра) (ռուս.)
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 4 մահեր
- 2019 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ մշակույթի բնագավառում
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք Թբիլիսիից
- Վրացի կինոռեժիսորներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Թոքաբորբից մահացածներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- Խորհրդային դերասաններ
- Ռուս հուշավիպագիրներ
- Անձինք
- Սցենարիստներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Ռուսներ վրացական ծագմամբ