Մի վշտանա
Մի վշտանա
վրաց.՝ არ იდარდო! | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | հումորային դրամա |
| Թվական | դեկտեմբերի 22, 1968 և սեպտեմբերի 22, 1969 |
| Լեզու | ռուսերեն և վրացերեն |
| Ռեժիսոր | Գեորգի Դանելիա |
| Սցենարի հեղինակ | Ռեզո Գաբրիաձե |
| Դերակատարներ | Վախթանգ Կիկաբիձե, Անաստասիա Վերտինսկայա, Դավիթ Աբաշիձե, Եվգենի Լեոնով, Սերգո Զաքարիաձե, Սոֆիկո Ճիաուրելի, Վերա Անջափարիձե, Կառլո Սականդելիձե, Զուրաբ Քափիանիձե[1] և Արիադնա Շենգելայա[1] |
| Օպերատոր | Վադիմ Յուսով |
| Երաժշտություն | Գիա Կանչելի |
| Պատմվածքի վայր | Վրաստան |
| Կինոընկերություն | Վրացֆիլմ և Մոսֆիլմ |
| Տևողություն | 94 րոպե |
Մի վշտանա (վրաց.՝ არ იდარდო!, ռուս.՝ Не горюй!), խորհրդային կատակերգա-դրամատիկական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1969 թվականին՝ Գեորգի Դանելիայի կողմից։ Ֆիլմն իրենից ներկայացնում է ֆրանսիացի գրող Կլոդ Տիլյոյի «Իմ քեռի Բենժամենը» վեպի ազատ էկրանավորումը, որի գործողությունները տեղափոխվել են 19-րդ դարի վերջերի Վրաստան։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստան, 19-րդ դարի վերջեր... Բենջամեն Գլոնտին ուսանելով բժշկի մասնագիտությունը, վերադարձել է հայրենի քաղաք։ Նա բոլորովին չի շտապում վճարել ուսման համար վերցված պարտքերը և բուժել հիվանդներին, այլ ժամանակն անց է կացնում ընկերների հետ՝ խրախճանքներով ու խնջույքներով։
Մեծ ընտանիքի և դրան գումարած Բենջամենի հոգսը ընկած է նրա քրոջ՝ Սոֆիկոյի ուսերին։ Փորձելով խելքի բերել եղբորն ամուսնությամբ, նա Բենջամենին ցանկանում է միավորել տեղացի ունևոր դեղագործի դստեր հետ։ Բենջամենի անհոգ կյանքն անսպասելիորեն բարդանում է։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Կերպար |
|---|---|
| Վախթանգ Կիկաբիձե | Բենջամեն Գլոնտի |
| Սերգո Զաքարիաձե | Լևան Ցինցաձե |
| Սոֆիկո Ճիաուրելի | Սոֆիկո |
| Անաստասյա Վերտինսկայա | Մերի Ցինցաձե |
| Վերիկո Անջափարիձե | Կոկի Կալանդաձեի մայրը |
| Արիադնա Շենգելայա | իշխանուհի, գեներալի կինը |
| Դավիթ Աբաշիձե | գեներալ Վախվարի |
| Գեորգի Քավթառաձե | Լուկա |
| Իպոլիտ Խվիչիա | Սանդրո |
| Բաադուր Ծուլաձե | ձկնորս Վանո |
| Լիա Գուդաձե | Մարգո, Վանոյի կինը |
| Կառլո Սականդելիձե | փաստաբան Դոդո |
| Կոտե Դաուշվիլի | հայր |
| Եվգենի Լեոնով | զինվոր Եգոր Զալետաև |
| Մհեր Մկրտչյան | թուրք մաքսանենգ |
| Սերգեյ Ֆիլիպով | Էրոս, սափրիչ |
| Մերաբ Կոկոչաշվիլի | պորուչիկ Ալեքս Իշխնելի |
| Աբեսալոմ Լորիա | Սավլե |
| Եկատերինա Վերուլաշվիլի | Թամար |
| Իա Նինիձե | Ցիցինո |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կինոգործիչ | Ներդրումը |
|---|---|
| Ռևազ Գաբրիաձե | սցենարիստ |
| Գեորգի Դանելիա | ռեժիսոր |
| Վադիմ Յուսով | օպերատոր |
| Գիա Կանչելի | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ Գեորգի Դանելիայի խոսքերի, կինոնկարը բացասաբար է ընդունվել Լեոնիդ Գայդայի և Սերգեյ Փարաջանովի կողմից, սակայն այն բարձր է գնահատել Ֆեդերիկո Ֆելինին[2]։
- Այս ֆիլմում առաջին անգամ տիտրերում նշվել է Ռենե Խոբուա անունը։ Այս անունով մարդը երբեք չի նկարահանվել Դանելիայի ֆիլմերում, սակայն մշտապես հիշատակվել է նրա բոլոր ֆիլմերի տիտրերում[3]։
- Նույն 1969 թվականին թողարկվել է նաև ֆրանսիացի ռեժիսոր Էդուար Մոլինարոյի «Իմ քեռի Բենժամենը» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես են եկել Ժակ Բրելն ու Կլոդ Ժադը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Данелия Г. «Безбилетный пассажир»
- ↑ Данелия Г. «Безбилетный пассажир». Рассказ «Гадасаревиа»
|