Ժակ Բրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժակ Բրել
Jacques Brel-2 1963.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն ֆր.՝ Jacques Brel
Ի ծնե անուն Jacques Romain Georges Brel
Ծնվել է 1929 ապրիլի 8
{{{2}}} Բրյուսել, Բելգիա
Երկիր Flag of Belgium.svg Բելգիա
Մահացել է հոկտեմբերի 8, 1978(1978-10-08) (տարիքը 49)
Ֆրանսիա, Իլ-դը-Ֆրանս, Բոբինյի
Ժանրեր շանսոն
Մասնագիտություն Պոետ, Դերասան, Ռեժիսոր
Գործիքներ կիթառ և վոկալ
Լեյբլ
Կայք jacquesbrel.be

Ժակ Բրել (ֆր.՝ Jacques Brel [ʒak bʁɛl], ապրիլի 8, 1929(1929-04-08)[6][1][7][2][3][4][5], Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա - հոկտեմբերի 9, 1978(1978-10-09)[1][2][3][4][5], Բոբինյի), բելգիացի ֆրանսիալեզու բանաստեղծ, դերասան ու ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Բրելը ծնվել է 1929 թվականի ապրիլի 8-ին Բելգիայի Սխարբեկ քաղաքում։

Դպրոցում չի ցուցաբերել փայլուն առաջադիմություն, բայց արդեն վաղ տարիքից մասնակցել է սիրողական ներկայացումների։ Հայրը Ժակին ստիպել է միանալ ընտանեկան բիզնեսին, որի նկատմամբ Ժակը ոչ մի ձգտում չուներ։

1951 թվականին Բրելն ամուսնացել է Թերեզա Միխիլսենի (Միշելսեն[8]) հետ։ Նույն թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Շանտալը։

1952 թվականից սկսած՝ Ժակը գրում է երգեր, որ կատարում էր ընտանիքի անդամների համար ու բրյուսելյան ակումբների երեկույթների ընթացքում։ 1953 թվականին թողարկվեց նրա առաջին ձայնասկավառակը՝ 78 աբորտ, որ անհաջողություն կրեց։ Դրանից քիչ ժամանակ անց Բրելը հայտնի մշակութային գործիչ Ժակ Կենետիի հրավերով մեկնեց Փարիզ, ով նպաստեց երիտասարդ բելգիացու տաղանդի բացահայտմանը։ 1955 թվականին Ժակի կինը երեխաների հետ մեկնեց ամուսնու մոտ՝ Ֆրանսիա։

1954 թվականի փետրվարին Բրելը «Ֆիլիպս» ձայնագրման ստուդիայում ձայնագրեց ութ երգերից բաղկացած ձայնապնակ, որը նույնպես հաջողություն չունեցավ։ Նույն թվականին Կենետին Բրելին ուղարկեց շրջագայության. Բրելը ելույթներ ունեցավ Բելգիայի ու Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Ամստերդամում, Լոզանում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հենց շրջագայությունների շնորհիվ էլ Բրելը հայտնի դարձավ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 - առաջին սինգլը՝ ձայնագրված Բրյուսելում. La Foire/Il y a
  • 1954 - առաջին ալբոմը - Jacques Brel et ses chansons
  • 1957 - Quand on n’a que l’amour, Heureux Pardons,…
  • 1958 - Je ne sais pas, Au printemps,…
  • 1958 - Ձայնասկավառակ Marie-Claire ամսագրի համար, Ընդգրկում է նաև L’introduction à la Nativité և L'Évangile selon saint Luc
  • 1959 - La valse à mille temps, Ne me quitte pas, Je t’aime, Isabelle, La mort, …
  • 1961 - Marieke, Le moribond,…
  • 1962 - Օլիմպիայում կայացած համերգի ձայնագրություն, 1961 թվականի հոկտեմբեր
  • 1963 - Les Bigotes, Les vieux, La Fanette,…
  • 1964 - Jef, Les bonbons, Mathilde,…
  • 1964 - Համերգ Օլիմպիայում, 1964
  • 1965 - Ces gens-là, Fernand,…
  • 1967 - 67 comprenant Mon enfance, À jeun,…
  • 1968 - Vesoul, L'éclusier,…
  • 1970 - L’Homme de la Mancha
  • 1972 - Հին երգերի նոր ձայնագրություններ
  • 1977 - Les Marquises
  • 1988 - Jacques Brel - l’intégrale (10 CD)
  • 2003 - Jacques Brel - l’intégrale (15 CD)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 — Պրոֆեսիոնալ ռիսկ / Les risques du métier (ռեժիսոր — Անդրե Կայատտ)
  • 1968 — Բոննոյի ավազակախումբը / La bande à Bonnot (ռեժիսոր —Ֆիլիպ Ֆուրաստե)
  • 1969 — Իմ հորեղբայր Բենջամինը / Mon oncle Benjamin (ռեժիսոր — Էդուար Մոլինարո)
  • 1970 — Մոն-Դրակոն / Mont-Dragon (ռեժիսոր — Ժան Վալեր)
  • 1971 — Սպանություններ հանուն կարգապահության / Les assassins de l’ordre (ռեժիսոր — Մարսել Կարնե)
  • 1971 — Ֆրանց/ Franz (ռեժիսոր — Ժակ Բրել)
  • 1972 — Արկածներ ուրեմն արկածներ / L’aventure c’est l’aventure (ռեժիսոր — Կլոդ Լեպուշ)
  • 1972 — Բար ճամփաբաժանին / Le bar de la Fourche (ռեժիսոր — Ալեն Լեվան)
  • 1972 — Վայրի արևմուտք / Le Far-West (ռեժիսոր — Ժակ Բրել)
  • 1973 — Անհաջողակը / L’emmerdeur (ռեժիսոր — Էդուար Մոլինարո)

Հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]