Իա Նինիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իա Նինիձե
վրաց.՝ ია ნინიძე
Ծնվել էսեպտեմբերի 8, 1960(1960-09-08)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունTbilisi State Choreographic School? և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1981)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Վրաստան և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և մրցանակներ

Իա Բորիսի Նինիձե (վրաց.՝ ია ნინიძე, ծնվել է՝ 8 սեպտեմբերի, 1960, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասանուհի։ Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Վրաստանի ժողովրդական արտիստ (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իա Նինիձեն ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 8-ին Թբիլիսիում, հեռուստատեսության ռեժիսորի և մանկավարժի ընտանիքում։ Սովորել է պարարվեստի ուսումնարանում։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է ութ տարեկանում՝ Գեորգի Դանելիայի «Մի՛ անհանգստացիր» (1968, պրեմիերան տեղի է ունեցել 1969 թվականին) ֆիլմում կատարելով Ցիցինոյի դերը։ 1976 թվականին ձեռք է բերել համամիութենական ճանաչում՝ Լեոնիդ Կվինիխիձեի «Երկնային ծիծեռնակներ» (Ֆլորիմոն Էրվեի «Մադմազուել Նիտուշ» օպերետի հիման վրա) հեռուստատեսային երաժշտական կատակերգությունում կատարելով Դենիզա դե Ֆլորինիի դերը։ Տասնվեցամյա աղջկա արտաքինի, պլաստիկայի (արվեստաշնորհ շարժումներ), խանդավառության շնորհիվ քննադատներն ու հանդիսատեսը գրեթե միաձայն նրան համեմատում են երիտասարդ Օդրի Հեփբերնի հետ։

1981 թվականին Իա Նինիձեն ավարտել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը (Սերգեյ Բոնդարչուկի և Իրինա Սկոբցևայի կուրս), նույն թվականին դարձել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի։ 1997 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է «Չղջիկ» թատրոն-կաբարեում։ 2000 թվականին՝ փորձի ժամանակ վնասվածք ստանալուց հետո (դերասանուհու վրա է ընկել 300 կիլոգրամանոց դեկորացիան), ստիպված է եղել թողնել բեմը։ Ներկայում հանդես է գալիս մենակատարի ծրագրերով, մասնակցում է հեռուստահաղորդումների, մրցույթների, կինոփառատոնների, նկարահանվում է ֆիլմերում ու սերիալներում[2][3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին - Նիկոլայ Շենգելայա, նկարիչ, ռեժիսոր Գեորգի Շենգելայայի ու դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի որդին,
  • Երկրորդ ամուսին - Սերգեյ Մակսաչյով, դերասան, հետագայում դարձել է Կուրսկի մարզի փոխնահանգապետ,
    • Որդի - Գեորգի,
  • Երրորդ ամուսին - Միխայիլ,
    • Դուստր - Նինո։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 - Մի՛ վշտանա - Ցիցինո (տիտրերում՝ Իկա Նինիձե)
  • 1973 - Վերա թաղամասի մեղեդիները - Մարո
  • 1974 - Օդային կամուրջ - Զեսնախե
  • 1975 - Առաջին ծիծեռնակ - Ելենե
  • 1976 - Իսկական թբիլիսցին ու մյուսները - Լիլի
  • 1976 - Երկնային ծիծեռնակներ - Դենիզա դե Ֆլորինի/մադմազուել Նիտուշ
  • 1976 - Երգեր ամպերից վեր - Նաֆիսատ
  • 1977 - Орех Кракатук - Մաշա
  • 1980 - ТՔո որդին, Երկիր - Սալոմե
  • 1982 - Արցունքները հոսում էին - աղջիկը, ում աչքի մեջ ընկել էր հայելու բեկոր
  • 1984 - Զղջում - Գուլիկո
  • 1984 - Հրամայված է վերցնել կենդանի - Սոֆիկո Դոլիձե
  • 1984 - Հինգ հարսնացու մինչ սիրելին - Իրմա
  • 1985 - Լոմա - Զուրիկոյի մայրը
  • 1985 - Հասարակության սիրելին - Հենրիետա
  • 1985 - Գործարք
  • 1985 - Ինչպե՞ս են տանը, ինչպե՞ս են գործերդ
  • 1989 - Օպերացիա «Վունդերլանդ» - պարուհի
  • 1990 - Յակով՝ Ստալինի որդին
  • 1997 - Աստղալից գիշեր Կամերգերսկում
  • 1999 - Հասարակ ճշմարտություններ - Կարինե Գևորգյանի մայրը
  • 2000 - Տուրեցկու քայլերգ - Նինո Վախթանգովնա
  • 2001 - Նինա. հատուցում սիրո համար - Նինա Աշոտովնա
  • 2003 - Հրաժեշտի արձագանք
  • 2003 - Խուզարկու առանց արտոնագրի - Մայա Արչվաձե
  • 2007 - Золушка.ру - Կամիլա
  • 2008 - Охота на Берию - Նինո Գեգեճկորի
  • 2008 - Վասիլևյան կղզիներ - Նանա
  • 2010 - И не было лучше брата - էպիզոդ
  • 2010 - Մենք ձեզ պատերազմ ենք հայտարարում - Գերա
  • 2011 - Խաղաղ ուղեկալ - Ֆարիդա
  • 2012 - Ժպտա
  • 2013 - Աշխարհի արարումից անմիջապես հետո - Նաթելա Գեորգիևնա
  • 2014 - Ծավ։ Լեռներ։ Կերամզիտ։ - Օֆելյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пабауская, Надежда. Ия Нинидзе // Караван историй. — 1999. — № 9.
  • «25-й кадр: Ия Нинидзе». Эхо Москвы. 2003 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  • Сонечкина, Александра. «Нинидзе Ия Борисовна». RUSactors. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  • «Ия Нинидзе». Кино-Театр.РУ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.