Ռեզո Գաբրիաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ռեզո Գաբրիաձե
վրացերեն՝ რევაზ ლევანის ძე გაბრიაძე
Rezo Gabriadze 2010i.jpg
Ծնվել էհունիսի 29, 1936(1936-06-29)[1]
ԾննդավայրՔութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2]
Մահացել էհունիսի 6, 2021(2021-06-06)[3] (84 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան[3]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, քանդակագործ, նկարիչ և դերասան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ, Ցարսկոյե Սելոյի գեղարվեստական մրցանակ, Ոսկե դիմակ, Նիկա, Տրիումֆ, Փայլատակման պրեզիդենտական օրդեն, Zolotoy sofit?, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, «Պատվո նշան» շքանշան, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի և Արվեստի և գրականության շքանշան
IMDbID 0300175
Պաշտոնական կայքէջgabriadze.com
Revaz Gabriadze Վիքիպահեստ


Ռևազ (Ռեզո) Լևանովիչ Գաբրիաձե (վրացերեն՝ რევაზ (რეზო) ლევანის ძე გაბრიაძე; հունիսի 29, 1936(1936-06-29)[1], Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2] - հունիսի 6, 2021(2021-06-06)[3], Թբիլիսի, Վրաստան[3])[4][5], խորհրդային և վրացի սցենարիստ, դրամատուրգ, ռեժիսոր, նկարիչ, քանդակագործ, Թբիլիսիի Ռեզո Գաբրիաձեի անվան պետական տիկնիկային թատրոնի հիմնադիր[6]։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի Ռեզո Գաբրիաձեի անվան պետական տիկնիկային թատրոն

Ռեզո Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականի հունիսի 29-ին Վրաստանի Քութայիս քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։

35 ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Մի՛ վշտանա», «Միմինո», «Տարօրինակ մարդիկ», «Կին ձա ձա», «Արտասովոր ցուցահանդես», «Անձնագիր» և այլն։

1981 թվականին հիմանդրել է Թբիլիսիի տիկնիկային թատրոնը։ Հենց այդ տարիներին էլ ապագա ռեժիսորը գրել է պիեսներ, ստեղծել տիկնիկներ և դրանց կյանքի կոչել իր թատրոնում։

1990-ական թվականներին աշխատել է Շվեյցարիայում և Ֆրանսիայում, որտեղ բեմադրել է երկու դրամատիկական ներկայացում՝ «Ինչպիսի տխրություն՝ ծառուղու վերջը» Վիդի Լոզանի թատրոնում և «Քութայիս»՝ Փարիզում։ Այս երկու ներկայացումներում էլ խաղացել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Փիթեր Բրուքը, Նատալի Պարին, Բակարի Սանգարեն և այլոք։

1994 թվականին դարձել է «Երգ Վոլգայի մասին» ներկայացման ռեժիսորը, որը, ավելի ուշ, Թբիլիսիում վերանվանվել է «Ստալինգրադի ճակատամարտ»։ Սա նրա լավագույն աշխատանքներից մեկն է, որի պրեմիերան կայացել է 1996 թվականին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում։ 2002 թվականին Վիդի Լոզանի թատրոնի հետ աշխատել է «Մեր գարնան աշունը» ներկայացման վրա։

2004 թվականին գրել է և Նյու Յորքում Միխայիլ Բարիշնիկովի պարային ֆոնդի համար բեմադրել «Արգելված Սուրբ ծնունդ, կամ բժիշկն ու հիվանդը» պիեսը։ Պրեմիերան կայացել է Մինեապոլիսում, այնուհետև ցուցադրվել է Լինքոլն կենտրոնում՝ Չարլսթոնի Սպոլետո փառատոնի ժամանակ։

Մոտավորապես 30 տարի ներկայացումները ցուցադրվել են տարբեր միջազգային խոշոր փառատոններում՝ Ավինյոնում, Էդինբուրգում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Բելգրադում, Չարլսթոնում, Դրեզդենում, Մոսկվայում և այլ քաղաքներում։

1989 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, Ռուսթավելի մրցանակի (Վրաստան), ինչպես նաև «Նիկա», «Տրիումֆ», «Ոսկե դիմակ» կինոմրցանակների։ Ֆրանսիայի Հանրապետության կողմից դարձել է «Արվեստի և գրականության» շքանշանի դափնեկիր։

Նրան է նվիրված Մարինա Դմիտրևսկայի «Ռեզո Գաբրիաձեի թատրոնը» գիրքը (2005 թվական)։

Մահացել է 2021 թվականի հունիսի 6-ին[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Ելենա Զախարովնա Գաբրիաձեի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխաներ։ Որդին՝ Լևան Գաբրիաձեն շարունակել է հոր ուղին (ծնվ. 1969):

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
1975 թվական Կովկասյան ռոմանս
1977 թվական  Լեռների նվաճողներ
1977 թվական Կիտրոնի տորթ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ծանոթագրություն
1968 թվական Սերենադա Կարճամետրաժ ֆիլմ
1968 թվական Արտասովոր ցուցահանդես
1969 թվական Մի՛ վշտանա
1970 թվական Ֆեոլա Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Գնդակ, ձեռնոց և կապիտան» կինոալմանախի հիման վրա
1971 թվական Կուժ
1972 թվական Սպիատակ քարեր Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է համանուն կինոալմանախի հիման վրա
1973 թվական Տարօրինակ մարդիկ
1974 թվական Աղբյուր ճանապարհին Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Հարազատ ծառերի ստվերում» կինոալմանախի հիման վրա
1974 թվական Գրազ Կարճամետրաժ ֆիլմ
1975 թվական Վալս Մտացմինդում Նկարահանվել է «Սեր, մեծ է քո ուժը» կինոալմանախի հիման վրա
1975 թվական Կովկասյան ռոմանս Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Սեր, մեծ է քո ուժը» կինոալմանախի հիման վրա
1975 թվական Անցած շաբաթ
1975 թվական Սանդուղք Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Սեր, մեծ է քո ուժը» կինոալմանախի հիման վրա
1975 թվական Կիրակնօրյա գիշեր Կարճամետրաժ ֆիլմ
1975 թվական Թափառաշրջիկ ասպետներ
1976 թվական Սյուիտա Կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է «Մի գեղեցիկ օր» կինոալմանախի հիման վրա
1976 թվական Ջերմաչափ
1976 թվական Երեք ռուբլի
1977 թվական  Թիթեռ
1977 թվական   Միմինո
1977 թվական  Լեռների նվաճողներ
1977 թվական   Կիտրոնի տորթ
1977 թվական   Հրդեհ, սեր և պոմպիերո
1978 թվական  Երեք ամուսին
1979 թվական  Դյուման Կովկասում
1980 թվական  Հաջողություն
1984 թվական Մեր մանկության ֆուտբոլը
1986 թվական  Կին ձա ձա
1990 թվական  Անձնագիր
2013 թվական Կու։ Կին ձա ձա (Պատմվածքի հիման վրա)
2017 թվական  Գիտե՞ս, մայրիկ, որտեղ եմ եղել Եղել է նաև ֆիլմի նկարիչ-բեմադրողը

Արձակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաղաք Քութայիս», վեպ (2002)
  • «Արգելված Սուրբ ծնունդ, կամ բժիշկն ու հիվանդը», վեպ (2003)

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվականին «Մեր գարնան աշունը» ներկայացման համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։
  • 1992 թվականին «Անձնագիր» ֆիլմի համար «Լավագույն սցենարային աշխատանք» անվանակարգում Գեորգի Դանելիայի և Արկադի Հայթի հետ արժանացել է «Նիկա» կինոմրցանակի։
  • 1996 թվականին արժանացել է «Տրիումֆ» մրցանակաի։
  • 2017 թվականին արժանացել է «Ոսկե դիմակ» ազգային մրցանակի[8]։
  • 2018 թվականին «Գիտե՞ս, մայրիկ, որտեղ եմ եղել» ֆիլմի համար «Սցենարիստ» անվանակարգում արժանացել է «Իկար» ազգային անիմացիոն մրցանակի։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитревская М. Ю. Театр Резо Габриадзе: История тбилисских марионеток и беседы с Резо Габриадзе о куклах, жизни и любви. — СПб.: Петербургский театральный журнал, 2005. — 232 с.: ил. — ISBN 5-902703-02-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]