Միմինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միմինո (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Միմինո
Мимино́
Mimino75.jpg
Երկիր {{{2}}} ԽՍՀՄ
Ժանր Կատակերգություն
Թեմա օդագնացություն
Թվական 1977
Լեզու Ռուսերեն
վրացերեն
Ռեժիսոր Գեորգի Դանելիա
Սցենարի հեղինակ Ռեզո Գաբարիձե
Վիկտորիա Տոկարևա
Դերակատարներ Մհեր Մկրտչյան
Վախթանգ Կիկաբիձե
Օպերատոր Անատոլի Պետրիցկի
Երաժշտություն Գիա Կանչելի
Կինոընկերություն Մոսֆիլմ
Տևողություն 92 րոպե
Պարգևներ Q2756137?, Q1632192? և ԽՍՀՄ պետական մրցանակ

«Միմինո» (վրաց.՝ მიმინო, ռուս.՝ Мимино), խորհրդային կատակերգական ժանրի գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված Գեորգի Դանելիայի կողմից 1977 թվականին։

Ֆիլմը մի գավառական օդաչուի պատմություն է, ով որոշում է վերադառնալ մեծ ավիացիա։ Սակայն օդաչուն, իրականացնելով իր երազանքը, գիտակցում է, թե ինչքան ուժեղ է իր կապը հայրենիքի հետ և վերադառնում է։ Գլխավոր դերակատար Վախթանգ Կիկաբիձեի խոսքերով «Միմինո»-յում Դանելիային «հաջողվում է արտահայտել մարդու և հողի, որի վրա նա մեծացել է, արմատների, առանց որոնց նրա համար ապրելն անհնար է, անսասան կապի մասին միտքը»[1]։ Կինոքննադատներ Նեա Զորկայան և Անդրեյ Զորկին բնութագրում են որպես «ֆիլմ այն մասին, ինչպես չկորցնես ինքդ քեզ, մնաս ինքդ քեզ նման», «ֆիլմ, որը խորհում է կյանքում մարդու տեղի մասին, նրա հայրենի հողի մասին, ունայնի, հաստատունի և հիմնավորի մասին»[2]։

1977 թվականին հուլիսի 1-ին ֆիլմը ցուցադրվեց Մոսկվայի միջազգային կինոփառատոնում[3], իսկ 1978 թվականի մարտի 27-ին կայացավ պրեմիերան մեծ էկրանին[4]։ Ֆիլմը բարյացակամորեն ընդունվեց քննադատների կողմից, արժանացավ մի քանի պարգևի և մեծ հաջողություն ուներ հանդիսատեսի շրջանում։ Ֆիլմից շատ արտահայտություններ դարձան թևավոր խոսքեր[5][6][7]։ Գլխավոր դերերում խաղում են Մհեր Մկրտչյանը և Վախթանգ Կիկաբիձեն։ Բեմադրող ռեժիսորը և գլխավոր դերակատարները պարգևատրվեցին ԽՍՀՄ-ի Պետական պարգևներով[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմինո (նշանակում է «բազե»[8]) մականունը կրող Վալիկո Միզանդարին՝ վրացական տեղական ավիաուղիների Ми-2 ուղղաթիռի օդաչուն, օդանավակայանում դիմավորում է գերձայնային Տու-144 օդանավ վարող և միջազգային ուղերթներում աշխատող իր նախկին համակուրսեցուն։ Այդ օդաչուի անձնակազմից էր ուղեկցորդուհի Լարիսա Իվանովնան, ով և միանգամից գերում է Միմինոյի սիրտը։ Ցանկանալով հաջողությունների հասնել մեծ ավիացիայում՝ Միմինոն ուղևորվում է Մոսկվա։

Վալիկոն, համագործակցելով իր «ծանոթների հեռավոր ազգականների ծանոթների» հետ, որպես «էնդոկրինոլոգների կոնֆերանսի մասնակից», տեղավորվում է «Ռոսիա» հյուրանոցում, դիլիջանցի վարորդ Ռուբեն Խաչիկյանի հետ նույն համարում։ Չնայած հենց առաջին օրը տեղի ունեցած վեճին, նրանց միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորվում։ Ռուբենը Մոսկվա էր եկել նոր ինքնաթափի հետևից, որը և շուտով ստանում է։ Մի քանի օրում ընկերները ծախսում են բոլոր փողերը, և բացի այդ, նրանց վտարում են հյուրանոցից. պարզվում է, որ Ռուբեն Խաչիկյանն ստացել է կոնֆերանսից ուշացած էնդոկրինոլոգիայի պրոֆեսոր, իր ազգանվանակից Խաչիկյանի կողմից ամրագրված տեղը, իսկ Վալիկոն բոլորովին կապ չունի դրա հետ։

Հանդիպելով վաղեմի թշնամուն՝ նախկինում Վրաստանում ապրած, քրոջը գայթակղած և երեխայի հետ լքած տղամարդուն, Վալիկոն նրա բնակարանում ոչ մեծ ջարդ է իրականացնում, ինչի համար ձերբակալվում է ոստիկանության կողմից։ Ռուբենը չի լքում ընկերոջը ծանր իրավիճակում (նույնիսկ իր հաշվին արձակուրդ է վերցնում) և ամեն կերպ փորձում է օգնել հպարտ լեռնեցի օդաչուին, ով հրաժարվում է իր արարքին որևէ բացատրություն տալուց և ոչ մի բառ չի ասում հօգուտ իր պաշտպանության։ Փաստաբանի՝ իր առաջին գործը վարող, բայց Վրացական ԽՍՀ-ի ՆԳՆ-ի միջոցով բոլոր հանգամանքները պարզած երիտասարդ աղջկա շնորհիվ Վալիկոն ստանում է ոչ թե դատախազի պահանջածի չափով երկու տարի ազատազրկում, այլ միայն տուգանքի է ենթարկվում։ Դատավարության ընթացքում լրանում է Միմինոյի 35 տարին, ինչը պատճառ է դառնում մեծ ավիացիայի ինքնաթիռներով վերաորակավորվելու հնարավորության ձևական մերժման։

Արդեն տուն վերադառնալու որոշում ընդունած Միմինոն օդանավակայանում պատահաբար ծանոթանում է պատերազմի վետերան և ազդեցիկ անձնավորության՝ Իվան Սերգեևիչ Վոլոխովի հետ։ Վերջինս շփոթում է Վալիկոյին ռազմաճակատում իր զոհված ընկերոջ որդու հետ։ Վոլոխովն իր մյուս զինակցի՝ խոշոր կուսակցական պաշտոնյայի միջոցով, չնայած պարզված շփոթմունքին, օգնում է Վալիկոյին իրականացնել երազանքը։

Միմինոն դառնում է միջազգային ուղերթների օդաչու և թռչում է Տու-144-ով։ Բայց մարդկանց հանդեպ լինելով սրտաբաց և բարյացակամ՝ Վալիկոն այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն Եվրոպայի մեծ քաղաքներում և կարոտելով հայրենիքը, վերադառնում է տուն՝ հարազատ Թելավ քաղաք, իր սիրած աշխատանքին, իր հարզատների և մերձավորների մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագներում (նշված չեն ենթագրերում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Դանելիա, ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի համահեղինակ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 - Ոսկե մրցանակ Մոսկովյան X կինոփառատոնում (Գեորգի Դանելիա)
  • 1978 - Լավագույն կատակերգական ֆիլմի մրցանակ Համախորհրդային XI կինոփառատոնում Երևանում (Գեորգի Դանելիա)
  • 1978 - ԽՍՀՄ Պետական մրցանակ (Գեորգյ Դանելիա, Վաղթանգ Կիկաբիձե, Ֆրունզիկ Մկրտչյան)
  • 1979 - «Ոսկե Լաչենո» մրցանակ Ավելլինոյի XIX Միջազգային կինոփառատոնում (Գեորգի Դանելիա)[4]

Ֆիլմի ստեղծման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն գիշերն իր ուղղաթիռը ծառից կապող օդաչուի մասին էր, որը Դանելիային պատմել էր իր ընկեր սցենարիստ Ռեզո Գաբրիձեն։ Սակայն այն նակարահանել ռեժիսորը մտադիր չէր։ Վիկտորիա Տոկարևայի համահեղինակությամբ գրվեց սցենար գյուղացի աղջկա մասին, ով սիրահարվել էր շեփորահար և բանաստեղծություններ գրող օդաչուին. ընթանում էին նկարահանման նախապատրաստական աշխատանքները, որոնց մնացել էր մեկ ամիս։ Մի անգամ Դանելիան պատմեց սյուժեն իր ընկերոջը՝ գրող Մաքսուդ Իբրահիմբեկովին, ով նկատեց, որ ուղղաթիռը ծառից կապող օդաչուի պատմությունն ավելի հետաքրքիր է։ Դրանից հետո ռեժիսորը, ինչպես ինքն է պնդում հասկացավ, որ շեփորահարի մասին կինոնկար չի նկարահանի։[10]

Հաջորդ օրը Դանելիան զանգահարեց Թբիլիսի՝ Գաբրիձեին, և նա շտապ ժամանեց Մոսկվա։ Երեքով՝ Դանելիան, Գաբրիձեն և Տոկարևան մեկնեցին «Բոլշևո» ստեղծագործական տուն և սկսեցին արագ նոր սցենար գրել։ Նկարահանումներն սկսելուց մեկ ամիս առաջ հայտնի էր միայն այն, որ ֆիլմում լինելու է ուղղաթիռ, շղթա, կողպեք և Կիկաբիձեն՝ գլխավոր դերում։ Սցենարի վրացական մասը գրեց Դանելիան, մնացածը՝ Տոկարևան և Գիբրաձեն։[11] Երկրորդ ռեժիսոր Յուրի Կուշներյովը տարավ պատրաստի նյութերը Մոսկվա, որտեղ աշխատում էր նկարահանող խումբը. պատրաստեցին կոստյումները, դեկորացիաները, բյուջեն, ընտրեցին նկարահանման վայրերը։ Արդյունքում՝ նկարահանման սկզբին պատրաստ էր սցենարի առաջին տարբերակը, որը հետագայում սրբագրվեց և հստակեցվեց։[12]

Մի շարք դրվագներ և անուններ սցենար մտան կյանքից։ Այսպես, օրինակ՝ գլխավոր հերոսին անվանեցին քանդակագործ Վալերիան Միզանդարիի՝ ֆիլմի սցենարիստ Ռեզո Գիբրաձեի ուսուցչի պատվին։[13][14] Ավելի վաղ Միզանդարի ազգանունը Դանելիան տվել էր նաև «Не горюй!» ֆիլմի կադրից դուրս կերպարներից մեկին։ Փաստաբանի դրվագը նույնությամբ գրված էր Դանելիայի դուստր Սվետլանայի հետ պատահածից։ Երբ նրան՝ երիտասարդ փաստաբանին, միայնակ էին թողել կրկնահանցագործի հետ, նա սկսել էր հուշել վախեցած աղջկան, թե ինչ անի և ինչպիսի հարցեր տա։ Ի պատիվ Սվետլանա Գեորգևնա Դանելիայի՝ փաստաբանին անվանեցին Սվետլանա Գեորգիևնա։[15]

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանելիայի խոստովանությամբ Վախթանգ Կիկաբիձեն նրա երկու (Եվգենի Լեոնովի հետ միասին) սիրելի դերասաններից մեկն է։[16] Այն, որ Կիկաբիձեն է խաղալու գլխավոր դերը, հայտնի էր ամենասկզբից, և Միմինոյի դերը գրվեց հատուկ նրա համար։[5] Օպերատոր Անատոլի Պետրիցկու հիշելով, փորձեր գրեթե չեն եղել. ֆիլմում նկարահանվում էին Դանելիային արդեն ծանոթ հանրահայտ դերասաններ, միայն Զարբազանի դերի համար շուն[5] (որի անունը վրացերենից թարգմանաբար նշանակում է «թնդանոթ») փնտրելու անհրաժեշտություն եղավ։[17] Այդ դերի համար Մոսկվայից բերեցին համակրելի և խնամված Չապա մականունով շնիկին, բայց ռեժիսորին նա դուր չեկավ։ Համապատասխան բակապահ շուն պատահաբար տեսան Թելավում՝ դրսում,[5] և միանգամից վերցրին նրան նկարահանման։ Պարզվեց, որ շունն անտուն է, և հետագայում ֆիլմի տնօրեն Վալերի Գանդրաբուրան նրան Մոսկվա տարավ։[17]

Գլխավոր հերոսի ընկերոջ՝ հայազգի վարորդի դերը խաղաց Ֆրունզիկ Մկրտչյանը։ Հաճախ ասում են, որ այդ դերը լավագույնն է դերասանի կարիերայի ընթացքում։[18][11] Մկրտչյանը կլինի ֆիլմում, թե՝ ոչ, որոշեց բառիս բուն իմաստով մետաղադրամը։ Սցենարի վրա աշխատելու ժամանակ, երբ արդեն պատրաստ էին Վրաստանի բոլոր դրվագները, և ըստ սյուժեի հերոսը ժամանում է Մոսկվա՝ հարց ծագեց՝ նա միայնակ է ապրում հյուրանոցում, թե՞ ինչ որ մեկի հետ, եթե ինչ որ մեկի հետ, ապա՝ ու՞մ հետ՝ Լեոնովի, թե՝ Մկրտչյանի։ Պարզվեց, որ երկու տարբերակներն էլ բավականին հետաքրքիր են, և դրանցից կոնկրետ մեկը որոշեցին ընտրել մետաղադրամ նետելով։ Ընտրվեց Մկրտչյանը։[18]

Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիա Կանչելի, երաժշտության հեղինակ
  • «Գալիս է օրը, գնում է օրը․․․», երաժշտությունը Գիա Կանչելիի, բառերը Եվգենի Եվտուշենկոյի և Ռոբերտ Ռոժդենստվենսկու։ Հնչում է ֆիլմի սկզբում և մակագրերի ժամանակ։ Երգը կատարում է Վախթանգ Կիկաբիձեն։ Երգի մեղեդին պարբերաբար հնչում է ֆիլմի ընթացքում։
  • «Չիտո-գվրիտո, չիտո-մարգարիտո․․․»(վրաց.՝ ჩიტო, გვრიტო, ჩიტო-მარგალიტო — «Թռչնիկ, պստլիկ-թռչնիկ»), երաժշտությունը՝ Գիա Կանչելիի, բառերը Պյոտր Գրուզինսկու։ Ֆիլմի հիմնական երաժշտական թեման է։ Գվրիտին (გვრიტი) վրացերեն թարգմանվում է տատրակ, մարգալիտին (მარგალიტი)՝ մարգարիտ, այսպիսով բառացի թարգմանվում է «թռչնիկ-մարգարտիկ»)։ Երգը կատարում է Վախթանգ Կիկաբիձեն։ Ֆիլմի դուրս գալուց հետո այս երգը մեծ ճանաչում գտավ, չնայած Կանչելին այն իր ստեղծագործությունների շարքում բացառիկ ձեռքբերում չէր համարում։[19] Ավելին՝ երգահանն ասում էր, որ ընդհանրապես չէր գրի այդ կոմպոզիցիան, եթե իմանար, որ այն այդպես ուժգին կասոցացվի իր հետ։[20]
  • Ռեստորանի անսամբլը կատարում է Ե. Եվտուշենկոյի բառերով «Мой пёс» («Իմ շունը»), վրացական ճանաչված «Սուլիկո» և հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն․․․» երգերը[21], ինչպես նաև «Լեզգինկա», որի նվագակցությամբ պարում են Վալիկոն և Ռուբիկը։
  • «Արևային լույսով անձրև»-ը (վրաց.՝ ჟუჟუნა წვიმა) երկու տներից բաղկացած վրացական ժողովրդական երգ է։ Միմինոն այն երգում էր հեռախոսով, երբ նրան սխալմամբ Թելավի փոխարեն միացրին Թել Ավիվի հետ։ Երգի տեքստը պարզունակ է, բայց այնտեղ բառերի նուրբ խաղ կա։ «Արևային անձրևն անցավ, ընդարձակ դաշտերը թրջեց․․․ Ով մեր մասին վատ խոսի, թող նրա սիրտը դանակը կոտրի․․․»

Ի սկզբանե պլանավորված էր ֆիլմում մի քանի երաժշտական համար դնել, որոնց համար արդեն ձայնագրված էին ֆոնոգրամաները։ Բայց երբ սկսեցին նկարահանել առաջին այդպիսի դրվագը, Կիկաբիձեն գտավ, որ այն իր հերոսի՝ զուսպ և լռակյաց լեռնեցու համար բնական չէ, և Դանելիան սցենարից դուրս թողեց բոլոր երաժշտական համարները։[16]

Կտրված դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախթանգ Կիկաբիձեի հուշերով ֆիլմից կտրված են ութ դրվագներ՝[22]

  • Կտրված դրվագներից մեկում, երբ Միմինոն և Ռուբիկը մտնում են հյուրանոցի վերելակ, այնտեղ կանգնած են լինում երկու երկվորյակների նման իրար նման ճապոնացիներ։ Տեսնելով վերելակ մտնողներին՝ ճապոնացիները միմյանց ճապոներեն ասում են (ռուսերեն ենթագրերով).«Ինչքան նման են բոլոր ռուսներն իրար»։
  • Ֆիլմից կտրված են նաև հերոսներից մեկի՝ գյուղական դարբնի հետ կապված դրվագները, և ամբողջությամբ կտրված է ֆիլմի վերջաբանը, որը հարկ եղավ վերամոնտաժել։[22]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում դրվագ կա, որտեղ Միմինոն Արևմտյան Բեռլինից զանգում է Ռուբիկին Դիլիջան։ Խոսակցական կետում Միմինոյին ասել էին, որ իրենց ցուցակում նման քաղաք չկա։ «Իսկ Թելավի՞» — հարցնում է Վալիկոն։ «Կա»։ Եվ նրան միացրել էին Թել Ավիվ։ Հաշվի առնելով Խորհրդային միության հարաբերությունները Իսրայելի հետ՝ այդ դրվագը կարող էր որպես դավադրություն ընկալվել։ Այդ պատճառտով ռեժիսորներին ստիպեցին փառատոնի համար առանց Թել Ավիվի հետ խոսակցության ֆիլմի մեկ տարբերակ ևս պատրաստել, սակայն վարձույթի տարբերակներում այդ կտորը թողնվեց։ Մյուս դրվագը, որտեղ Թել Ավիվից էմիգրանտը զանգահարում է Թելավի Կուկուշին, կտրեցին առանց մնացորդի։[23]
  • 26-Б ավտոմեքենան, ինչպես անվանում էր նրան Խաչիկյանը, կոչվում է КрАЗ-256Б։ Ընդ որում, դատելով նարնջագույն գունավորումից, Ռուբիկն ավտոմեքենան ստացել էր հյուսիսային (արկտիկական) աշխատանքի արդյունքում։[24]
  • Միմինոն ներքուստ իր ուղղաթիռն անվանում էր թիթեռ, ինչը վրացերենով հնչում է ինչպես «պեպելա»։ Այդ նույն բառը, բայց արդեն որպես «պեպելաց» Դանիելան օգտագործել է իր «Կին-ձա-ձա՜» ֆիլմում նման թռչող սարք անվանելու համար։
  • Գերձայնային մարդատար ՏՈՒ-144 օդանավը իրականում երբեք չի թռել ոչ Դելի, ոչ էլ Սան Ֆրանցիսկո։

Նկարահանումների վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միզանդարի ընտանիքի բնակված գյուղը նկարահանվել է Օմալոյի[25] և Շենակոյի գյուղերում։
  • Դրվագը, որտեղ Միմինոն անցնում է փողոցով և ընկնում է սառույցի վրա, նկարահանվել է Չիստոպրուդնի բուլվարի այն շենքի դիմաց, որտեղ բնակվում էր Գեորգի Դանելիան։
  • Դատարանի տեսարանները նկարահանվել են Մոսկվայի Խամովնիչի շրջանային դատարանի շենքում, որը գտնվում էր Ռոստովյան 7-րդ նրբանցքում։ Այդ դատարանի շենքում նկարահանվել են նաև «Ծեր ձիեր» և «12» ֆիլմերի որոշ դրվագներ։[26]
  • КрАЗ-256Б-ով Մոսկվայով երթևեկելու դրվագները նկարահանվել են կինոթատրոնի մոտ Կրասնայա պրեսնյա փողոցում։
  • Սամատյոչնայա էստակադայով երթևեկելիս երևում է Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնը, իսկ Մոսկվայի «ГАИ» շենքը բացակայում է, քանի որ ավելի ուշ կառուցվել է եռահարկ շենքի տեղում Օլիմպիադա-80 -ի առթիվ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի 30-ամյակին Մոսկվայում,[27] Չիստիյե Պրուդի փողոցի վրա Դանելիայի բնակարանի շենքին կից պլանավորվում էր կանգնեցնել ֆիլմի հերոսների հուշարձանը։ 2006 թվականի դեկտեմբերին այդ միտքը հավանության արժանացավ Մոսկվայի դումայի Մշակույթի հանձնաժողովի կողմից։[28][29] Սակայն, 2007 թվականի մարտ ամսին Մոսկվայի քաղաքային դումային կից ֆունդամենտալ մշակույթի գծով հանձնաժողովը միաձայն մերժեց այդ առաջարկը՝ հղում կատարելով այն փաստին, որ Չիստիյե Պրուդի փողոցի շրջակայքը գերհագեցած է հուշարձաններով։[30]

2011 թվականի հուլիսի 5-ին Զուրաբ Ծերեթելիի հեղինակած հուշարձանը, որը մարմնավորում է Վալիկոյին, Ռուբիկին և Վոլոխովին տեղադրվեց Ռուբիկի հայրենիքում՝ Դիլիջանում։ Հուշարձանի բացմանը ներկա էին Վախթանգ Կիկաբիձեն՝ այդ պահին երեք դերասաններից միակ կենդանի դերասանը։

Վրաստանի մշակույթի նախարար Զուրաբ Ռուռուայի հայտարարության համաձայն՝ «հուշարձանն ընդգծում է մարդկանց ազնիվ ընկերությունը մարդկայնության մակարդակի վրա»։ Նա նաև հայտնեց, որ նման հուշարձան բացվելու է նաև Վրաստանում։[31] 2011 թվականի հոկտեմբերի 14-ին ֆիլմի հերոսներին և ռեժիսորին նվիրված հուշարձան տեղադրվեց Թբիլիսիում՝ Հավլաբար թաղամասում։ Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հանդիսատեսներ, որոնց թվում էին հյուրեր Հայաստանից, Բելառուսիայից, Լիտվայից։ Ժամանել էին նաև պաշտոնական դեմքեր՝ Միխայիլ Սահակաշվիլիի տիկին Սանդրա Ռուլոֆսը, քաղաքի ղեկավարությունը, պառլամենտի պատգամավորներ։ Ներկա էր նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ով Վախթանգ Կիկաբիձեին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում։[27]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кикабидзе В. Подлинная школа. — Искусство.
  2. Зоркая Н., Зоркий А. Заметки о режиссёре. — Искусство.
  3. Евгений Смольянинов 30 лет с «Мимино» (ru) : газета.
  4. 4,0 4,1 4,2 Гл. ред. Любовь Аркус։ «Мимино» (ռուսերեն)։ Энциклопедия отечественного кино։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-04-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1–ին 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Мимино 35 лет!» (ռուսերեն)։ Мосфильм։ 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-04-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2–ին 
  6. А.Ю Кожевников Большой словарь: Крылатые фразы отечественного кино. — Издательский дом «Нева». — P. 620, 621.
  7. К. В. Душенко Словарь современных цитат: 4,300 ходячих цитат и выражений XX века, их источники, авторы, датировка. — Аграф. — P. 81.
  8. Այդպես է պնդում ֆիլմի հերոսը։ Իրականում վրացերեն «միմինո» (მიმინო) նշանակում է լորաճուռակ, գիտական անվանումը՝ Accipiter nisus
  9. Г. Данелия Безбилетный пассажир. — Эксмо.
  10. Тостуемый пьёт до дна, 2012, էջ 165
  11. 11,0 11,1 Татьяна Воинкова «Мимино» (ru) : газета. — Московский комсомолец. — № 102.
  12. Тостуемый пьёт до дна, 2012, էջ 167
  13. «Резо Габриадзе принимает поздравления с юбилеем» (ռուսերեն)։ Телеканал «Культура»։ 29 июня 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6–ին 
  14. «75 лет Резо Габриадзе» (ռուսերեն)։ Телеканал «Культура»։ 29 июня 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6–ին 
  15. Тостуемый пьёт до дна, 2012
  16. 16,0 16,1 Тостуемый пьёт до дна, 2012, էջ 176
  17. 17,0 17,1 Тостуемый пьёт до дна, 2012, էջ 170
  18. 18,0 18,1 Тостуемый пьёт до дна, 2012, էջ 182
  19. Г. Данелия Безбилетный пассажир. — Эксмо.
  20. «Новости культуры» (ռուսերեն)։ Телеканал «Культура»։ 4 апреля 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6–ին 
  21. Ов сирун сирун…
  22. 22,0 22,1 По воспоминаниям Вахтанга Кикабидзе в телепередаче «Маркиза»
  23. Тостуемый пьёт до дна, 2012, էջ 193, 194
  24. «Колёса страны Советов, 4 серия: Гренадёры битвы за коммунизм» (ռուսերեն)։ Վերցված է 2014 թ․ հունիսի 3 
  25. Тостуемый пьёт до дна, 2012, էջ 169
  26. Сергеев Н. Михаилу Ходорковскому предъявят старое обвинение // газета «Коммерсантъ», № 37(4092) от 3 марта 2009.
  27. 27,0 27,1 А. Имедашвили, Ц. Мамулашвили (14 октября 2011)։ «В Тбилиси открылся памятник героям фильма «Мимино»» (ռուսերեն)։ Новости-Грузия։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5–ին 
  28. «Памятник героям «Мимино» установят к 30-летию фильма» (ռուսերեն)։ Lenta.ru։ 26 декабря 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5–ին 
  29. Екатерина Савина Памяти гостеприимства (ru) : газета. — № 242 (3573).
  30. «Московские власти не разрешили ставить памятник «Мимино»» (ռուսերեն)։ Lenta.ru։ 13 марта 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5–ին 
  31. «Памятник героям фильма «Мимино» открыли в Армении»։ Взгляд։ 6 июля 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 6 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Г. Данелия, М., 2011, էջ 352. — 3100 հատ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]