Արչիլ Գոմիաշվիլի
վրաց.՝ არჩილ გომიაშვილი | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 23, 1926[1] |
| Ծննդավայր | Ճիաթուրա, Իմերեթի մարզ, Վրաստան |
| Մահացել է | մայիսի 31, 2005[1] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
| Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան և ձեռնարկատեր |
| Աշխատավայր | Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն, Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան թատրոն, Լենկոմ թատրոն և Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոն |
| Ամուսին(ներ) | Տատյանա Օկունևսկայա |
| Երեխա(ներ) | Նինա Գոմիաշվիլի |
| Պարգևներ և մրցանակներ | |
Արչիլ Գոմիաշվիլի (վրաց.՝ არჩილ გომიაშვილი, մարտի 23, 1926[1], Ճիաթուրա, Իմերեթի մարզ, Վրաստան - մայիսի 31, 2005[1], Մոսկվա, Ռուսաստան), վրացի խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, գործարար, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966 թ.):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արչիլ Գոմիաշվիլին ծնվել է վրացական Ճիաթուրա քաղաքում։ 1940-1942 թվականներին սովորել է Թբիլիսիում գտնվող գեղարվեստի ակադեմիային կից տեխնիկումում։ Հրապուրված լինելով թատրոնով, այնուհետև ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիա։ Մի քանի տարի սովորելուց հետո վերադարձել է Թբիլիսի և ընդգրկվել Վրաստանի Կոնստանտին Մարջանիշվիլու անվան ակադեմիաական թատրոնի խմբի մեջ։ 1958 թվականին մեկնել է Փոթի, աշխատել Գեորգի Էրիսթավիի անվան թատրոնում, իսկ հետո՝ Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Փոթիում նա բեմադրել է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Ոսկե հորթը» վեպի մոտիվներով՝ «Օստապ Բենդերի արկածները» ներկայացումը։ Այն մեկ դերասանի թատերական ներկայացում էր, որտեղ նա կատարել է ոչ միայն Մեծ Կոմբինատորի, այլ նաև ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյի, Պանիկովսկու, Բալագանովի և նույնիսկ Զոսյա Սինիցկայայի դերերը։
Այնուամենայնիվ Արչիլ Գոմիաշվիլին համաժողովրդական ճանաչման արժանացավ 1971 թվականին, երբ նկարահանվեց Լեոնիդ Գայդայի «12 աթոռ» կատակերգությունում` կատարելով Օստապ Բենդերի դերը։ Երկու տարի անց նա Լենկոմ թատրոնի դերասան էր, իսկ մի քանի տարի անց տեղափոխվել է Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոն։
1990 թվականին Արչիլ Գոմիաշվիլին «Սիթի-բիզնես» բաժնետիրական ընկերության նախագահն էր, իսկ 1992 թվականին Մոսկվայում բացել է «Ոսկե Օստապ» ակումբը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արչիլ Գոմիաշվիլին ամուսնացել է երեք անգամ և ունի չորս երեխա՝ երկու որդի և երկու դուստր։ Նրա դուստրերից մեկը՝ Նինա Գոմիաշվիլին նույնպես դերասանուհի է։ Երրորդ կինը՝ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Տատյանա Օկունևսկայան էր։
2004 թվականին Արչիլ Գոմիաշվիլիի մոտ ախտորոշվել էր թոքերի քաղցկեղ։ Նա մահացել է Մոսկվայում, 2005 թվականի մայիսի 31-ին[2]։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1957 | Անձամբ ճանաչում եմ | - | Մանթաշերով |
| 1962 | Խլուրդը | Крот | Զուրաբ |
| 1965 | Արտակարգ հանձնարարություն | - | Մանթաշերով |
| 1965 | Հիմա ժամանակներն ուրիշ են | Иные нынче времена | Կոստայա |
| 1966 | Ներեցեք, ձեզ սպասում է մահը | Простите, вас ожидает смерть | - |
| 1969 | Պայթյուն կեսգիշերից հետո | - | - |
| 1971 | 12 աթոռ | 12 стульев | Օստապ Բենդեր |
| 1977 | Միմինո | Мимино | Նուգզար Պապիշվիլի |
| 1977 | Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները | Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика | Օստապ Բենդեր |
| 1978 | Կովկասյան վիպակ | Кавказская повесть | Երոշկա |
| 1978 | Իմ սեր, իմ թախիծ | Любовь моя, печаль моя (Bir Aşk Masalı Ferhat ile Şirin) | Աշրաֆ |
| 1980 | Վաղուց անցած օրերի կատակերգություն | Комедия давно минувших дней | Օստապ Բենդեր |
| 1981 | Ոսկե գեղմը | Золотое руно | Յակով |
| 1983 | Վաղ, վաղ առավոտ | Раннее, раннее утро | Գորդեյ Լուկիչ |
| 1984 | Պղնձե հրեշտակը | Медный ангел | Անտոնիո Վալդես |
| 1985 | Սկապենի արարքները | Проделки Скапена | Սկապեն |
| 1986 | Պետական սահման. Քառասունմեկ թվականը | Государственная граница. Год сорок первый | Իոսիֆ Ստալին |
| 1986 | Իմ սիրելի ծաղրածուն | Мой любимый клоун | Պաշա Ֆոկին |
| 1986 | Առանց վաղեմության ժամկետի | Без срока давности | - |
| 1989 | Ստալինգրադ | Сталинград | Իոսիֆ Ստալին |
| 1990 | Պատերազմ արևմտյան ուղղությամբ | Война на западном направлении | Իոսիֆ Ստալին |
| 1990 | Սուպերմենթ | Супермент | Կադաև |
| 1990 | Մարդասպանի տեղը թափուր է | Место убийцы вакантно... | ՆԳ վարչության պետ |
| 1992 | Ոսկե սկուտեղով մատուցողը | Официант с золотым подносом | Շոթա Ճանտուրիա |
| 1993 | Մահվան հրեշտակները | Ангелы смерти | Իոսիֆ Ստալին |
| 1993 | Դարի ողբերգությունը | Трагедия века | Իոսիֆ Ստալին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Заседание закончилось, господа присяжные… Сегодня на восьмидесятом году жизни скончался актёр и бизнесмен Арчил Гомиашвили // Газета.ру, 31.05.2005.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչիլ Գոմիաշվիլի» հոդվածին։ |
| ||||||
- Մարտի 23 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Ճիաթուրիա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 31 մահեր
- 2005 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Թատրոնի վրացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Վրացի կինոդերասաններ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Վրաստանի ժողովրդական արտիստներ