Ռոբերտ Ռոժդեստվենսկի
Ռոբերտ Ռոժդեստվենսկի Роберт Рождественский | |
|---|---|
| Ծննդյան անուն | ռուս.՝ Роберт Станиславович Петкевич |
| Ծնվել է | հունիսի 20, 1932[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կոսիխա, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | օգոստոսի 19, 1994[4][5] (62 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, երգերի հեղինակ և թարգմանիչ |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
| Ժանրեր | լիրիկա |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Զավակներ | Ekaterina Rozhdestvenskaya? |
Ռոբերտ Ռոժդեստվենսկի (ծննդյան անունը՝ Ռոբերտ Ստանիսլավի Պետկևիչ Роберт Станиславович Петкевич, 20 հունիսի, 1932, Կոսիխա, Ռուսաստան — 19 օգոստոսի, 1994, Մոսկվա), ռուս խորհրդային բանաստեղծ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունն ստացել է խորհրդային պետական պաշտոնյա, հեղափոխական Ռոբերտ Էյհեի պատվին։
Հայրը՝ Ստանիսլավ Նիկոդիմի Պետկևիչը, ազգությամբ լեհ էր, աշխատել է ՌՍՖՍՀ ներքին գործերի կոմիսարիատում։ Մայրը՝ Վերա Ֆյոդորովան (1913—2001), մինչ պատերազմը աշխատել է որպես գյուղական տարրական դպրոցի տնօրեն և միաժամանակ սովորել է բժշկական ինստիտուտում։ Ռոբերտի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա հինգ տարեկան էր։ Հայրը 1941 թ. զորևակոչվել է բանակ և զոհվել Լատվիայում 1945 թ. փետրվարի 22-ին[6]։
1934 թ-ից Ռոբերտը տատի ու ծնողների հետ ապրում էր Օմսկում։ Ռազմաճակատ է մեկնում նաև Ռոբերտի մայրը և Ռոբերտը մնում է տատի՝ Նադեժդա Ֆյոդորովայի հետ։ Ռոբերտի՝ տպագրված առաջին երկը «С винтовкой мой папа уходит в поход…» («Омская правда», 8 հուլիսի 1941 թ.)[7] բանաստեղծությունն է։
1943 թ. սովորել է ռազմա-երաժշտական դպրոցում։ Տատը մահանում է 1943 թ. ապրիլին, Ռոբերտը մինչ 1944 թ. ապրում է մորաքրոջ հետ[7]։ Հետագայում մայրը որոշում է որդուն տանել է իր մոտ՝ ներկայացնելով որպես «գնդի որդի»։ Սակայն ճանապարհին՝ Մոսկվայում, փոխում է միտքն ու որդուն հանձնում Դանիլովյան մանկատուն։
1945 Վերա Պավլովնան ամուսնանում է Իվան Ռոժդեստվենսկու (1899—1976) հետ, ով նրա հետ նույն գնդում էր ծառայում։ Ռոբերտին տալիս են խորթ հոր անունն ու ազգանունը և տանում իրենց մոտ՝ Քյոնիգսբերգ։ Պատերազմի ավարտից հետո Ռոբերտը տեղափոխվում է Լենինգրադ, իսկ 1948 թ. մեկնում է Պետրոզավոդսկ։
1950 թ. «На рубеже» (Պետրոզավոդսկ) ամսագրում տպագրվում են Ռոժդեստվենսկու բանաստեղծություններից։ Նույն թվականին նա փորձում է ընդունվել Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտ, սակայն անհաջողություն է կրում։ Պետրոզավոդսկի պետական ինստիտուտի պատմա-բանասիրական բաժնում մեկ տարի սովորելուց հետո՝ 1951 թ., ընդունվում է Գրականության ինստիտուտ և տեղափոխվում Մոսկվա։
Ինստիտուտում սովորելու տարիներին լույս են տեսնում բանաստեղծությունների «Флаги весны» (1955) ու «Испытание» (1956) ժողովածուները, տպագրվում է «Моя любовь» (1955) պոեմը։ 1955 թ. Ռոժդեստվենսկին պրակտիկան անցկացնում էր Ալթայում, որտեղ ծանոթանում է այդ ժամանակ դեռ կոնսերվատորիայում սովորող Ալեքսանդր Ֆլյարկովսկու հետ. վերջինիս հետ միասին Ռոժդեստվենսկին գրում է իր առաջին երգը՝ «Твоё окно»։ 1972 թ. Ռոժդեստվենսկին ստանում է լենինյան կոմերիտմիությանի մրցանակ, իսկ 1979 թ. դառնում է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
Ռոբերտ Ռոժդեստվենսկին մահացել է Մոսկվայում 1994 թ. օգոստոսի 19-ին ինֆարկտից։
1997 թ. Ռոբերտ Ռոժդեստվենսկու անունով է կոչվել № 5360 փոքրիկ մոլորակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Рождественский Роберт Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ «Информация из донесения о безвозвратных потерях 123 стрелковой дивизии» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
- ↑ 7,0 7,1 «Экскурсия по жизни Роберта Рождественского в Омске». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Ռոժդեստվենսկի. Ընտիր երկեր (ռուս.)
- Ռոբերտ Ռոժդեստվենսկի. Բանաստեղծություններ, հոդվածներ, երգեր, լուսանկարներ Արխիվացված 2014-02-22 Wayback Machine (ռուս.)
- Ռոբերտ Ռոժդեստվենսկի Արխիվացված 2015-08-10 Wayback Machine Կենսագրություն, պոեմներ, բանաստեղծություններ (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռոժդեստվենսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 689)։ |
- Հունիսի 20 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Օգոստոսի 19 մահեր
- 1994 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Պերեդելկինոյի գերեզմանատանը թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ