Միմինո (հուշարձան, Դիլիջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միմինո (այլ կիրառումներ)
Միմինո (հուշարձան, Դիլիջան)
«Միմինո» հուշարձանը Դիլիջանում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Հայաստան
ԲնակավայրԴիլիջան
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Three actors statue, Dilijan Վիքիպահեստում

«Միմինո», հուշարձան Դիլիջան քաղաքում՝ նվիրված «Միմինո» կինոկատակերգության հերոսներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակում անմահացել են ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։ Դիլիջան քաղաքը ընտրվել է արձանի տեղադրման վայր, քանի որ, ըստ «Միմինո» կինոնկարի սցենարի, ծնունդով այդտեղից էր ֆիլմի հերոս վարորդ Ռուբիկը[1]։

Հուշարձանի բացմանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից։ Դիլիջանում «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացման գաղափարը պատկանում է ՌԴ Վլադիմիրի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին և ռուս բարերարներին, որոնց միջոցներով էլ կանգնեցվել է հուշարձանը։

«Միմինոյի» հերոսներին նվիրված հուշարձան կա նաև Թբիլիսիի Հավլաբար թաղամասում (Վախթանգ Կիկաբիձե, Ֆրունզիկ Մկրտչյան, Եվգենի Լեոնով և ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիա)[2]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ՝ Արմենակ Վարդանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]