Արմենակ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմենակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Արմենակ Վարդանյան
Ծնվել էհունվարի 1, 1955(1955-01-01) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1973) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1989)
Ստեղծագործություն(ներ)Միմինո
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Երեմ Վարդանյան

Արմենակ Երեմի Վարդանյան (հունվարի 1, 1955(1955-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

ՀՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1989 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միմինո» քանդակ, Դիլիջան

Ստեղծագործում է դեկորատիվ-մոնումենտալ քանդակի, մանրաքանդակի բնագավառներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոզանում (1991), Լոս Անջելեսում (1993), Փարիզում (1996-2002)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՌԴ գեղարվեստի ակադեմիայում, Ռավեննայի Դանթեի թանգարանում և այլուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Հուշարձան նվիրված «Միմինո» ֆիլմին (Դիլիջան)