Կինոարդյունաբերությունը Խորհրդային Միությունում
Մասն է | • culture of the Soviet Union • Soviet art | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | կինեմատոգրաֆ | |
Երկիր | ԽՍՀՄ | |
Վայր | ԽՍՀՄ | |
Աշխարհագրական կոորդինատներ | 65°0′0″N 90°0′0″E |
Խորհրդային Միության կինոարդյունաբերությունը ներառում է միութենական հանրապետությունների կողմից արտադրված ֆիլմեր, որոնք արտացոլում էին իրենց նախախորհրդային մշակույթի, լեզվի և պատմության տարրերը։ Ինչպես ցանկացած բնագավառ, կինոարտադրությունը նույնպես կառավարվում էր Մոսկվայի կենտրոնական իշխանության կողմից[1][2]։ Խորհրդային Ռուսաստանից (ՌԽՍՖՀ) հետո առավել նշանավոր կինոարդյունաբերություն ունեին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան։
Ֆիլմապատճենները տպագրվում էին 70, 35, 16 և 8 մմ լայնության կինոժապավենների վրա։ Տպաքանակը որոշվում էր ֆիլմի «գաղափարա-գեղարվեստական նշանակությամբ» (մինչև 1500 օրինակ)։ Կինոպատճենահան արդյունաբերությունում նեգատիվից ստանում էին մի քանի միջանկյալ պոզիտիվներ, ապա դրանցից՝ հակատիպեր (նեգատիվի կրկնօրինակներ), որոնցով էլ իրականացվում էր ֆիլմապատճենի զանգվածային տպագրությունը։
Մինչև 1930 թվականը, ֆիլմապատճենը պատրաստվում էր կինոստուդիաների ժապավենի մշակման արտադրամասերում, իսկ դրանից հետո՝ կինոպատճենահան ձեռնարկություններում (Լենինգրադում, Մոսկվայում, Կիևում, Խարկովում, Նովոսիբիրսկում, Ռյազանում և այլուր)։
Կինոտեխնիկական արդյունաբերությունն արտադրում Էր ֆիլմ նկարահանող և կինոպրոյեկցիոն, ձայնագրող, վերարտադրող, տպագրող, լուսավորող Էլեկտրաբաշխիչ ապարատներ և սարքավորում։ Հիմնական արտադրողներն էին «Էկրան» արտադրական և Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորումները։
Կինոժապավենի արտադրությունը Խորհրդային Միությունում իրականացնում էին քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները։ Առաջին կինոժապավենն արտադրվել է 1931 թվականին։ Արաադրվում էր ֆիլմերի նկարահանման (նեգատիվային), ֆիլմապատճենների բազմացման (պոզիտիվային), օպտիկական ու մագնիսական շավիղով ձայնի գրառման համար սև-սպիտակ ու գունավոր կինոժապավեններ։
«Հայֆիլմ» կինոստուդիան ունեցել է լաբորատորիա, որտեղ տպագրվում էին հայերեն կրկնօրինակված ֆիլմերի պատճեններ, հայ վավերագրողների, ինչպես նաև «Հայֆիլմ»-ի արտադրանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային կինոյի պաշտոնական պատմությունը սկսվել է 1919 թվականի օգոստոսի 27-ին, երբ ՌՍՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդն ընդունեց «Լուսանկարչական և կինեմատոգրաֆիական առևտուրը և արդյունաբերությունը Կրթության ժողովրդական կոմիսարիատի իրավասությանը փոխանցելու մասին» հրամանագիրը»[3]: Հետագայում այդ օրը սկսվել է նշվել որպես «Կինոյի օր» (այժմ՝ «Ռուսական կինոյի օր»)[4]:
Ի հիշատակ այս իրադարձության, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի հոկտեմբերի 1-ի «Տոների և հիշարժան օրերի մասին» հրամանագրով օգոստոսի 27-ը սահմանվել է որպես «Կինոյի օր»: Փոփոխված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 1-ի «ԽՍՀՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու տոների և հիշատակի օրերի մասին» որոշմամբ, այն հայտնի է դարձել որպես «Ռուսական կինոյի օր»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Жирков Г. В. Советская цензура периода комиссародержавия 1917-1919 гг. // История цензуры в России XIX-XX вв. Учебное пособие. — М.: АСПЕКТ ПРЕСС, 2001. — 358 с. — ISBN 5-7567-0145-1
- ↑ Суров А. (1999). «Краткий обзор цензурной политики советского государства». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 30 марта 2009-ին.
- ↑ Декрет Совета Народных Комиссаров. О переходе фотографической и кинематографической торговли и промышленности в ведение Народного Комиссариата Просвещения Արխիվացված 2021-06-14 Wayback Machine // Собрание узаконений и распоряжений правительства за 1919 г. Управление делами Совнаркома СССР. — М., 1943. — С. 626.
- ↑ «День отечественного кинематографа отметили в понедельник». Радиостанция «Эхо Москвы» в Санкт-Петербурге // echomsk.spb.ru (29 августа 2007 года)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոարդյունաբերությունը Խորհրդային Միությունում» հոդվածին։ |
|