Արմեն Սանթրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Սանթրոսյան
Ծնվել էապրիլի 16, 1947(1947-04-16) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968) և Երևանի պետական համալսարան (1972)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան և դրամատուրգ
Ծնողներհայր՝ Պարույր Սանթրոսյան
Պարգևներ և մրցանակներ

Արմեն Պարույրի Սանթրոսյան (ապրիլի 16, 1947(1947-04-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, դրամատուրգ։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2004)։ Հայաստանի գրողների միության անդամ (2009)։

Պարույր Սանթրոսյանի որդին է և Արև Սանթրոսյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Սանթրոսյանը ծնվել է 1947 թվականին, Երևանում՝ դերասան Պարույր Սանթրոսյանի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, 1972 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1965-1967 թվականներին եղել է «Արշալույս», 1967 թվականից, միաժամանակ, Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի և «Նորք» թատրոնների դերասան։

1997 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, 2006 թվականից՝ դոցենտ։

Գրել է «Ճառ ասեք, թե…», «Դալար շիվեր», «Հույս, հավատ, սեր», «Անհաղթ աքլորը», «Սարդոստայն», «Ախ, այդ փշերը», «Ռուբեն Սևակ», «Հրաշագործ սրինգը» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են երևանյան թատրոններում, ինչպես նաև՝ Հալեպում։ Բազմաթիվ թերթերում, ամսագրերում հանդես է եկել թատերական արվեստին վերաբերող հոդվածներով։ «Լիր արքա», «Մի քաղաքի պատմություն» մոնոներկայացումներով մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված փառատոների, արժանացել տարբեր մրցանակների[1][2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեյ, քեզ հետ եմ, բարև»
  • «Սկապենի արարքները»
  • «Պատվի համար»
  • «Հացի խնդիր»
  • «Համլետ»
  • «Ոչնչից մեծ աղմուկ»
  • «Քաջ Նազար»
  • «Ամպեր»
  • Տարոն «Գնա մեռի, արի սիրեմ»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականին Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն» ներկայացման մեջ մարմնավորելով իրարից տարբեր վեց քաղաքապետերի կերպարներ՝ արժանացել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Տղամարդու դերի լավագույն կատարման համար» հատուկ դիպլոմի
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1980
  • Հայաստանի ժողովրդական արտիստ, 2004
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Արմեն Սանթրոսյանը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]