Վլադիմիր Բասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Բասով
Владимир Басов на фронте 03.jpg
Ծնվել էհուլիսի 28, 1923(1923-07-28)[1][2][3]
ԾննդավայրՈւրազովո, Q4103017?, Վորոնեժի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 17, 1987(1987-09-17)[2][3] (64 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
Ակտիվ շրջան1952-1987
Ամուսին(ներ)Ռոզա Մակագոնովա, Նատալյա Ֆատեևա և Վալենտինա Տիտովա
Երեխա(ներ)Վլադիմիր Բասով և Ալեքսանդր Բասով
Պարգևներ և մրցանակներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր Աստղի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Վլադիմիր Պավլովիչ Բասով (հուլիսի 28, 1923–սեպտեմբերի 17, 1987), խորհրդային կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983), Հայրենական մեծ պատերազմի մասնակից. ԽՄԿԿ անդամ (1948)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բասովը ծնվել է 1923 թվականի հուլիսի 28-ին (կա կարծիք, որ նա իր ծննդյան տարին փոխել է, որպեսզի ռազմաճակատ գնա) Ուրազովո գյուղում (ներկայումս քաղաքատիպ ավան Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանում)[5] Պավել և Ալեքսանդր Բասովների ընտանիքում։

1931-1941 թվականներին սովորել է Մոսկվայի № 64 միջնակարգ դպրոցում[6]։

1941 թվականի ամռանը գնացել է ՎԳԻԿ, որպեսզի իմանա՝ ընդունելության համար ինչ է անհրաժեշտ, սակայն պատերազմը խախտում է նրա ծրագրերը։

1941 թվականից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Չորրորդ հատուկ հրաձգային բրիգադայի ինտենդանտական ծառայության լեյտենանտը բրիգադայի ակումբի պետի պաշտոնի պարտականությունների օրինակելի կատարման համար 1943 թվականին պարգևատրվեց մեդալով՝ «Ռազմական ծառայության համար»։ Նրա կազմավորած գեղարվեստական ինքնագործունեությամբ զբաղվող համույթը ավելի քան 150 համերգ տվեց զինվորների համար։ 1945 թվականի փետրվարի 23-ին ստանձնելով գրոհային խմբի ղեկավարությունը՝ զավթեցին գերմանական պաշտպանության հենակետը։ Մարտի ժամանակ ծանր կոնտուզիայի է ենթարկվել և իր սխրագործության համար պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով[7]։

1947 թվականին ընդունվել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի բաժին՝ Սերգեյ Յուտկևիչի և Միխայիլ Ռոմի արվեստանոց (ավարտել է 1952 թվականին)։

1950-1952 թվականներին եղել է ռեժիսորի օգնական, 1952 թվականից՝ Մոսֆիլմ կինոստուդիայի դերասան և ռեժիսոր։ Ռեժիսորական առաջին աշխատանքը 1952 թվականին «Նախլեբնիկ» թատրոն-ստուդիայի ներկայացման էկրանավորումն էր (Մ․ Կորչագինի և Բ․ Լիֆանովի հետ համատեղ)։ 1954 թվականին նկարահանեց «Խիզախության դպրոց» ֆիլմը, որտեղ խաղում էր նրա առաջին կինը՝ Ռոզա Մակագոնովան, ում հետ ծանոթացել էր ինստիտուտում։

Բասովը բազմակողմանի արտիստ էր։ Յուրօրինակ դեմք, արտահայտիչ միմիկա, մեծ արտիստիզմ և հմայիչ գրավչություն ուներ։ Դերասանի տաղանդն ավելի վառ բացահայտվում էր խարակտերային դերեր խաղալիս։ Բնատուր երաժշտական էր և թեև ձայնը փոքր-ինչ ուրույն էր (խռպոտ էր)՝ ֆիլմերում շատ երգեր է կատարել։ Դերասանի բոլոր բացասական հերոսները գրավիչ են, խորիմաստ և զվարճալի։

Տաղանդավոր դերասանը ոչ միայն խարակտերային կերպարներ ստեղծեց կինոյում, այլև այնպիսի բան արեց, որը ոչ բոլորն էին կարող՝ կինո տեղափոխեց թատերական դրամատուրգիան։ Միխայիլ Բուլգակովի և Ջոն Բոյնթոն Պրիստլիի էկրանավորումները մինչև հիմա էլ գրավում են ոչ միայն նրա տաղանդի երկրպագուներին, այլև հանդիսատեսի լայն շրջանի։

Իր ֆիլմերի սցենարիստն էր կամ սցենարների համահեղինակը։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

1983 թվականին կաթվածից հետո Բասովի ձախ մասը պարալիզվեց։ Նյութապես օգնելու համար նրան թողեցին ռեժիսոր-խորհրդականի պաշտոնում։

Մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում՝ երկրորդ կաթվածից։ Թաղված է Կունցևսկի գերեզմանոցում (հողատարածք № 10)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Басов Владимир Павлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. Новая Российская энциклопедия: в 12 т. / Редкол.: А. Д. Некипелов, В. И. Данилов-Данильян, В. М. Карев и др. — М.: ООО «Издательство „Энциклопедия“» Т. 2 А — Баяр, 2005. — 960 с.: ил.
  5. Анна КОРШУНОВА, Марина РОМАНОВА։ «Куряне на киноэкране»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2009-11-22 
  6. Басов Владимир Павлович - Киносозвездие - авторский проект Сергея Николаева
  7. Электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 годах» Номер записи в базе данных: 25712915
  8. Могила на Кунцевском кладбище, уч. 10

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]