Jump to content

Վիկտորյա Տոկարևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Տոկարևա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1937(1937-11-20)[1][2][3][…] (87 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունգրող, սցենարիստ և խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Order For Merit in Culture and Art և «Պատվո նշան» շքանշան
 Viktoriya Tokareva Վիքիպահեստում

Վիկտորյա Տոկարևա (իսկական ազգանունը՝ Շեֆտեր, նոյեմբերի 20, 1937(1937-11-20)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր և սցենարիստ։

Հեղինակ է այնպիսի ֆիլմերի սցենարների, ինչպիսիք են «Հաջողության ջենթլմենները» (Գեորգի Դանելիաի հետ համատեղ), «Միմինո» (Ռևազ Լևանի Գաբրիադզեի և Գեորգի Դանելիաի հետ համատեղ), «Անցնում է շունը դաշնամուրի վրայով», «Գլխարկը»։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Տոկարևան ծնվել է 1937 թվականին Լենինգրադում ՝ ազգությամբ հրեա ինժեներ Սամուիլ Նասոնի Շեֆտերի ընտանիքում[4]։ Մայրը՝ Նատալյա Ստեփանի Խլոպովան, եղել է ռուս-ուկրաինական խառնածին, բնիկ Դոնեցկի մարզից, աշխատել է որպես մեքենագրուհի։ Հոր ընտանիքը Լենինգրադ եկել էր Բելառուսից։ Նրանց ընտանիքն ապրել է Անտառային կոչվող փողոցի շենքներից մեկում՝ մեկսենյականոց բնակարանում։ Հայրը զորակոչվել է բանակ, հետո ծանր հիվանդացել և հոսպիտալացվել։ Մահացել է 1945 թվականին։ Պատերազմի տարիներին մայրը երկու աղջիկների՝ Վիկտորյայի և Ռեգինայի հետ էվակուացվել է Կիրովի մարզի Կիկնուր ավանում, որտեղ էվակուացվել էին նաև հայրական կողմի հարազատները։ Երկար ժամանակ նրանց օգնել է մեծ հորեղբայրը՝ հորեղբայր Ժենյան, ով եղել է Լենինգրադի մետաղագործարանի տնօրենը։

Գրականության հանդեպ սերն առաջացել է 13 տարեկանում, երբ մայրը կարդաց Չեխովի «Ռոտշիլդի ջութակը» պատմվածքը։ Չնայած դրան՝ գրականությամբ հափշտակվելը միանգամից չէր․ մինչև ամուսնությունը Տոկարևան որոշել էր դառնալ բժիշկ։ Բայց նրա ցանկությունը չիրականացավ, և նա ստացավ երաժշտական կրթություն՝ չորս տարի սովորելով Լենինգրադի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, այնուհետև՝ Լենինգրադի պետական կոնսերվատորիայում։

Ամուսնությունից հետո Վիկտորյա Տոկարևան գալիս է Մոսկվա, աշխատում մանկական երաժշտական դպրոցում որպես երգեցողության ուսուցչուհի, զուգահեռ արձակ ստեղծագործում, հետո որպես խմբագիր աշխատում «Մոսֆիլմ» կինոստուդիայում։

1962 թվականին բանաստեղծ Սերգեյ Միխալկովի հովանավորությամբ Տոկարևան ընդունվում է սցենարիստական ֆակուլտետ, որն ավարտում է 1967 թվականին։ Ուսումնառության երկրորդ տարում Վլադիմիր Վոյնովիչի խորհրդով տպագրում է իր առաջին փոքրածավալ պատմվածքը «Երիտասարդ գվարդիա» թերթում՝ «Օրն առանց ստի»։

1971 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է։

Ժամանակակից կյանքը պատկերվում է «Հեփի էնդ» (1995), «Ինձ հետ» (1995), «Թռչող ձիերը» ստեղծագործություններում, որոնք հետո տպագրվում են «Նոր աշխարհ» («Новый мир») և «Երիտասարդություն» («Юность») թերթերում։

1968 թվականին արժանանում է «Լիտերատուրնայա գազետա»ի «Տասներկու աթոռների ակումբի» «Ոսկե ցլիկ» շքանշանի՝ երեք թեկնածուներից գրավելով առաջին տեղը։

Ամուսինը՝ Վիկտոր Տոկարև (1930—2019).

Դուստրը՝ Նատալյա Տոկարևա (ծնվ․1965)․

Թոռները՝ Պյոտրը և Եկատերինան։

Կինոգործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկարևան սկսել է աշխատել 1960-ական թվականների վերջին տարբեր կինոռեժիսորների հետ։ Այսօր նա բազմաթիվ ֆիլմերի սցենարների հեղինակ է, որոշ ֆիլմեր էլ նկարահանվել են իր գրքերի կամ պատմվածքների մոտիվներով, ինչպես՝ «Հարյուր գրամ համարձակության համար», «Քննությունից առաջ», «Թալիսման»։

Նրա ֆիլմերից երեքը չափազանց հաջողված են՝ «Հաջողության ջենթլմենները», «Միմինո», «Շունը քայլում է դաշնամուրի վրայով», որոնցից «Միմինո»-ն 1977 թվականին արժանանում է ոսկյա մեդալի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Բիբլիոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1969 — «Այն մասին, ինչ չկար» «О том, чего не было»
  • 1972 — «Երբ մի քիչ ջերմություն եղավ» «Когда стало немножко теплее»
  • 1978 — «Թռչող ճոճանակները» «Летающие качели»
  • 1983 — «Առանձնապես ոչինչ» «Ничего особенного»
  • 1991 — «Ասել, թե չասել» «Сказать — не сказать…»
  • 1992 — «Հռոմեական արձակուրդներ» «Римские каникулы»
  • 1993 — «Ի՞նչ արժե փառքի կիլոգրամը» «Почём килограмм славы?»
  • 1995 —«Անտո՛ն, հագի՛ր կոշիկներդ» «Антон, надень ботинки!»
  • 1995 — «Իմ փոխարեն» Вместо меня»
  • 1995 —«Հեփի էնդ» «Хэппи энд»
  • 1996 — «Թևավոր ձիերը» «Лошади с крыльями»
  • 1997 —«Կարելի է և չի կարելի» «Можно и нельзя»
  • 1998 —«Լավագույնը աշխարհներից» «Этот лучший из миров»
  • 2002 — «Տղամարդկային հավատարմություն»«Мужская верность»
  • 2004 —«Երջանկության թռչունը» «Птица счастья»
  • 2006 — «Սիրով ահաբեկում» «Террор любовью»
  • 2009 —«Ծառը տանիքին» «Дерево на крыше»
  • 2012 —«Դանդաղ երաժշտությունը պատի ետևում» «Тихая музыка за стеной»
  • 2012 — «Կարճ սուլոցներ» «Короткие гудки»
  • 2013 —«Այսօրվա պես վատ» «Так плохо, как сегодня»
  • 2014 —«Խուլիգանները նույնպես խղճալի են»«Сволочей тоже жалко»
  • 2015 —«Մուլյա՛, ո՞ւմ ես դու բերել» «Муля, кого ты привёз?»
  • 2015 —«Իմ տղամարդիկ» «Мои мужчины»
  • 2016 — «Մի փոքր օտարազգի»«Немножко иностранка»
  • 2016 — «Ամբողջը սուտ է»« Кругом один обман»
  • 2017 — «Տներն ավելի երկար են ապրում, քան մարդիկ» «Дома стоят дольше, чем люди»
  • 2018 —«Տունը ավանում» «Дом за посёлком»
  • 2019 —«Բանաստեղծի կինը» «Жена поэта»

Ֆիլմագրություն (սցենարիստ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Պատվո նշան" շքանշան (11 դեկտեմբերի, 1987) - սովետական գրականության ասպարեզում վաստակի համար[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Почему Виктория Токарева начала писать истории о частной жизни?
  5. Указ Президиума Верховного Совета СССР от 11 декабря 1987 года № 8125 «О награждении тов. Токаревой В. С. орденом „Знак Почёта“»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Տոկարևա» հոդվածին։