Հաջողության ջենթլմենները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հաջողության ջենթլմենները
Джентльмены удачи
Ջենթլմեն.jpg
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանր կինոկատակերգություն[1], դրամա և միստիկ ֆիլմ
Թվական դեկտեմբերի 13, 1971
Լեզու ռուսերեն
Ռեժիսոր Ալեքսանդր Սերիյ[1]
Սցենարի հեղինակ Գեորգի Դանելիա և Viktoriya Tokareva
Դերակատարներ Եվգենի Լեոնով, Գեորգի Վիցին, Սավելի Կրամարով և Ռադներ Մուրատով
Օպերատոր Q4247576?
Երաժշտություն Գենադի Գլադկով
Կինոընկերություն Մոսֆիլմ
Տևողություն 86 րոպե
Բյուջե 400 000 Ռուսական ռուբլի
Շահույթ 30 000 000 Ռուսական ռուբլի

«Հաջողության ջենթլմենները» (ռուս.՝ Джентльмены удачи), խորհրդային լիամերտրաժ գեղարվեստական ֆիլմ, ոչ լիրիկական կատակերգություն՝ նկարահանված 1971 թվականին, ռեժիսոր Ալեքսանդր Սեռիի կողմից։ Խորհրդային կինովարձույթի առաջատար. 1972 թվականին ունեցել է 65 միլիոն հանդիսատես։ Այն խորհրդային ամենահռչակավոր ֆիլմերից մեկն է, որի բազմաթիվ արտահայտություններ վերածվել են թևավոր խոսքերի:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Ասիայում երեք հանցագործ հափշտակում են Ալեքսանդր Մակեդոնացու ոսկե սաղավարտը՝ հնագետների պեղումների վայրից։ Մոսկվայում, էքսպեդիցիայի ղեկավարը՝ պրոֆեսոր Մալցևը, պատահմամբ բախվում է մի մարդու հետ, ով ինչպես ջրի երկու կաթիլ, նման է լինում հանցագործների պարագլխին՝ բանդիտ Ալեքսանդրի Բելիին՝ «Դոցենտ» մականունով։ Դա շատ բարեհոգի մարդ է՝ մանկապարտեզի վարիչ Եվգենի Իվանովիչ Տրոշկինը։ Շուտով թյուրիմացությունը պարզվում է, բայց Տրոշկինի մասին կրկին հիշում են հետո, երբ բոլոր երեք հանցագործին էլ գտնում և բանտարկում են, իսկ սաղավարտը չեն կարողանում գտնել։

Ոստիկանության աշխատողները սաղավարտը գտնելու նպատակով հորդորում են մանկապարտեզի վարիչին՝ օգտվել նմանությունից։ Տրոշկինը ուղևորվում է Միջին Ասիայի այն գաղութը, ուր իրենց պատիժն են կրում Դոցենտի հանցակիցները՝ Ֆյոդոր Երմակովը (Կոսոյ) և Գավրիլա Շերեմետևը (Խմիր)։ Ըստ ծրագրի, ենթադրյալ Դոցենտը հարված է ստացել գլուխին և մասամբ կորցրել հիշողությունը՝ մոռանալով, թե որտեղ է գտնվում սաղավարտը։ Բայց դժբախտությունը այն է, որ Կոսոյն ու Խմիրը տեղյակ չեն Դոցենտի կապերի և ծրագրերի մասին։

Չլինելով Մոսկվայի բնակիչ, մեծ ցանկության դեպքում էլ նրանք չեն կարողանում անվանել այն վայրը, որտեղ եղել է Դոցենտը և որտեղ նրանք վերջին անգամ տեսել են սաղավարտը։ Պետք է գնալ Մոսկվա և «տեղում ցույց տալ»: Ոստիկանության աշխատակիցները կազմակերպում են փախուստ երեքի համար։ Տրոշկինը պետք է նրանց բերի Մոսկվա, որպեսզի «աշխատանքը» շարունակեն տեղում։ Դոցենտի հանցակիցների հետ փախչում է նաև մեկ ուրիշ կալանավոր՝ մանր ավազակ Միջին Ասիայից` Վասիլի Ալիբաբայևիչ Ալի-Բաբա։ Նրան պետք է վերցնել իրենց հետ։ Բայց փախուստը ըստ պլանի չի կատարվում՝ բանտարկյալները սխալմամբ անցնում են սխալ ճանապարհով և գնում հեղուկ ցեմենտի գլանատակառով՝ անհայտ ուղղությամբ։ Նրանք հայտնվում են անծանոթ քաղաքում՝ Նովոկասինսկում՝ առանց փողի, փաստաթղթերի և նույնիսկ առանց վերնազգեստի։ Տրոշկինի հնարամտությունը օգնում է նրանց վաստակել (իսկ հանցակիցները վստահ են, որ գողանալ) որոշակի գումար, որը կբավարարի հագուտին և հյուրանոցին։ Վերջապես կազմակերպիչ օրգանների հետ կապվելով, չորսով ուղևորվում են Մոսկվա, որ սկզբում հաստատվում են քանդման ենթակա հին շենքում։ Բայց քանի որ պրիմուսի գնման համար հատկացված գումար Խմիրը գողացել էր, գնված «գազային կերոսինի» պատճառով տունը հրդեհվում է և քառյակը մեկնում է «մի վաշխառուի ամառանոց» (իրականում այդ ամառանոցը պատկանում է պրոֆեսոր Մալցևին)։ Վերցնելով իր երկու օժանդակներին և «մեկ ավելորդին», Տրոշկինը Մոսկվայում ոստիկանների հետ կամաց-կամաց բացահայտում են իսկական Դոցենտի շրջապատը։ Բայց Դոցենտի հին հանցակիցներից մեկը հրաժարվում է խոսել, պատճառաբանելով, որ «թողել է»: Մյուս հանցակիցը՝ հանդերձապահ Պրախորովը, խնդրում է հանդիպել վաղը, բայց պարզելով և համոզվելով, որ իրական Դոցենտը չէ, հանդիպման չի գնում։ Բացի ոստիկանական առաջադրանքից, Տրոշկինը, արդեն կամավոր, հանձն է առնում այլ առաքելություն՝ արթնացնել գող-ավազակների խիղճը, և փորձել դրդել նրանց վերափոխել ապրելակերպը։ Միայն դա իրագործելու համար Տրեշկինից պահանջվում էր մնալ արմատավորված բանդիտի և անխիղճ մարդասպանի կերպարում։ Այնուհետև անհրաժեշտություն է ստեղծվում անհապաղ վերադառնալ օպերացիային, քանի որ իրական Դոցենտը փախել է բանտից և շուտով հավանաբար կհանդիպի իր համախոհներին։ Նա համաձայնության է գալիս հանդերձապահի հետ և խնդրում նրան՝ թաքցնել իրեն։ Վերջինս ընդունում է Դոցենտին իբրև ինքնակոչի, որը եկել է իր մոտ և հանցակից Միտյայի հետ նրանք փորձում են սպանել Դոցենտին։ Բայց Դոցենտը Միտյային գցում է կտուրից։ Հանդերձապահը հանում է ատրճանակը և տեսարանը ավարտվում է։

Այդ պահին իր ենթադրյալ համախոհների հետ Ամանորը դիմավորելու համար Տրոշկինը թույլտվություն է խնդրում։ Ամառանոցում նա ցանկանում է անկեղծանալ, բայց ուշանում է. հերթական անգամ լսելով այն մասին, որ նա (այսինքն՝ Տրոշկինը) իմպրովիզա արեց և իբրև թե կատարեց հանցանք՝ սպանություն, համախոհները որոշում են գնալ հուսահատ քայլի՝ ինքնակամ հանձնվել արդարադատության (Տրոշկինի դաստիարակչական ճիգը տալիս է որոշակի արդյունք)։ Նրանք շվարեցնում են Տրոշկինին, կապկպում և թողնում տանը։

Այդ պահին կողմնորոշվելով թե ուր է թաքցված սաղավարտը, ինչից և սկսվել է ամեն ինչ, մեկնում են լճի մոտ, որտեղ և նրանց գտնում է իսկական Դոցենտը։ Բանդիտը ստիպում է Կոսոյին սուզվել սառցանքի մեջ՝ սաղավարտի հետևից, և հնագիտական արժեքը կրկին հայտնվում է Դոցենտի ձեռքերում։ Այնուհետը «երկվորյակները» դեմ առ դեմ հանդիպում են լճի սառույցի վրա։ Տրոշկինին ամառանոցում ազատագրել էր Մալցևի աղջիկը ու նա շտապել էր օգնելու իր նոր ընկերներին։ Նա ոտքով Դոցենտի ձեռքից գցում է դանակը, բայց այդ պահին վերջինս զինվում է ատրճանակով և պարզ է դառնում, որ Դոցենտը կսպանի Տրոշկինին։ Արյունահեղությունից հաջողվում է փուսափել Կոսոյի, Խմիրի և Վասիլի Ալիբաբայևիչի օգնությամբ, ովքեր ուշագնաց են անում նախ Դոցենտին,ապա նաև Տրոշկինին, որոշելով, որ ինչքան շատ «Դոցենտների» հանձնեն, այնքան լավ։ Այնուհետև դեպքի վայր է գալիս ոստիկանությունը, և իսկական Դոցենտը բանտարկվում է։ Ոստիկանության հետ գալիս է նաև պրոֆեսոր Մալցևը, հաղթական գլխի վերևում բարձրացնում գտնված սաղավարտը, և ոստիկանական մեքենաները հեռանում են։ Ենթադրյալ հանցակիցները չեն հասկանում, թե ինչու ոստիկանությունը չի կալանավորում նաև իրենց։

Այդ պահին մեքենաներից մեկը կանգնում է և նրանից դուրս է գալիս Տրոշկինը, առանց կեղծամի և շպարի։ Շոկի ենթարկված եռյակը փախչում է ճանապարհով, Տրոշկինը վազում է նրանց հետևից և փորձում ամեն ինչ բացատրել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին լույս է տեսնում ռեժիսոր Դանելիայի «Նաստյա» ֆիլմը։ Տեսարաններից մեկում Կրամարովը կրկին մարմնավորում է «Կոսոյ» կորպարը, այնուհետև հայտնվում՝ Հարավային Կորեայից կեղծ հովանավորի կերպարով։

Էպիզոդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտրում չնշվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝
  • Բեմադրությունը՝ Ալեքսանդր Սերի
  • Գլխավոր օպերատոր՝ Գեորգի Կուպրիյանով
  • Գլխավոր նկարիչ՝ Բորիս Նեմեչեկ
  • Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
  • Ձայնային օպերատոր՝ Վասիլի Կոստելցև
  • Երգերի կատարում՝ Վադիմ Լյուդվիկովսկու նվագախումբ
  • Ռեժիսոր՝ Վ. Ստարոստին
  • Օպերատոր՝ Վիկտոր Պաշալնիկով
  • Մոնտաժը՝ Մ. Րենկովա
  • Դիմահարդարում՝ Գ. Պրիգոժինա
  • Հագուստ՝ Վալենտին Պերելյոտով
  • Նկարիչ-բեմադրող՝ Է. Նեմեչեկ
  • Ասիստենտ՝
  • Երգերի կատարում՝ Լարիսա Մոնդրուս
  • Նկարահանման կոմբինացում՝
  • Օպերատոր՝ Վ. Ժանով
  • Նկարիչ՝ Ս. Մուխին
  • Խմբագիր՝ Ի. Սերգիևսկայա
  • Կոնսուլտանտ՝
  • Երրորդ կարգի ոստիկանական կոմիսար՝ Ա. Վոլկով
  • Գնդապետ՝ Ի. Գոլոբորոդկո
  • Պատկերի ղեկավար՝ Ալեքսանդրա Դեմիդովա

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման վայր

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, Սամարղանդում: Բանտի տարածքը (Սուտ Դոցենտի հանդիպումը Խմիրի և Կոսոյի հետ) նկարահանվել է Կատակուգանում, Ուզբեկստանի մարզ՝ Սամարղանդում: Հնագետ-պրոֆեսորի ամառանոցը՝ Արծաթյա անտառի թավուտում, որը նկարահանող խմբի անդամներից մեկի ամառանոցն էր։ Մանկապարտեզը, թատրոնը և լքված տունը նույնպես նկարահանվել է Մոսկվայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]