Տիտր (ֆիլմոգրաֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիտր, մակագրություն կինոնկարում։ Լինում են վերնագրային կամ ներածական, միջակա և եզրափակիչ, ինչպես և միջկադրային մակագրություններ՝ սուբտիտրեր, որոնցից օգտվում են առանց կրկնօրինակման օտար լեզվով ցուցադրվող ֆիլմերում։ «Համր» կինոյում տիտրերով հաղորդել են երկխոսության բովանդակությունը, գործողության ժամանակի ու տեղի փոփոխությունը, օգնել հեղինակի մտահղացման բացահայտմանը։ Հնչյունային կինոյում պահպանվել են հիմնականում վերնագրային տիտրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png