Գեորգի Վիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Գեորգի Վիցին
ռուս.՝ Георгий Вицин
Ծնվել է Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead.
Ծննդավայր Զելենոգորսկ, Vyborg Governorate of the Russian Empire, Ռուսական կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 22, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}}) (84 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Կրթություն Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն դերասան և կինոդերասան
Ժանրեր կատակերգություն
Ամուսին(ներ) Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead.
Պարգևներ և մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Գեորգի Միխայլովիչ Վիցին (ռուս.՝ Георгий Михайлович Вицин, ապրիլի 5 (18), 1917, Զելենոգորսկ, Vyborg Governorate of the Russian Empire, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}}), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, կատակերգու։ Առավել հայտնի է իր կերտած Ցանցառ բեմական կերպարով՝ ժողովրդի լեզվով Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակից։ Վիցինը 1990 թվականին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1917 թվականի ապրիլի 5 (18) Տերիոկիում (այժմյան Սանկտ Պետերբուրգի մաս կազմող Զելենոգորսկի շրջանը): Դրա մասին ապացուցում է Մեծ Պոսադական փողոցի Կրիստովոզդվիժենի եկեղեցու եկեղեցական գրքի արձանագրությունը, որտեղ կնքել են Գեորգիին: Սակայն ավելի ուշ պաշտոնական փաստաթղթերի ծննդյան օրը համարվում է 1918 թվականի ապրիլի 23-ը, ծննդավայրը՝ Պետրոգրադ: Դա տեղի է ունեցել նրա համար, որ Վիցինի մայրը 1920-ական թվականներին, կազմակերպել է որդու հանգիստը ամառային առողջարանային դպրոցում, դարձրել նրան «երիտասարդ» և ուղղել ծննդյան օրը 1918-ին: Ապրիլի 23 (մայիսի 6) համարվում է նրա ծննդյան օրը: Ապագա դերասանի ազգանունը սկզբում ունեցել է հետևյալ տեսքը՝ «Вицын», բայց անձնագրերով զբաղվող աշխատողի սխալի պատճառով «ы» տառը փոխվել է «и»-ի[1]:

Ծնողները ծագումով եղել են ռուսական շրջաններից՝ մայրը Մարիա Մատվեևնան Պենզայից է, հայրը՝ Միխայիլ Եգորովիչը՝ Վլադիմիրսկի տարածաշրջանից, նրանք արվեստի հետ կապ չեն ունեցել[2]: Երբ Գեորգին եղել է ութ ամսական, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Մայրը կազմակերպել է տոմսերի վաճառք Կոլոնիի դահլիճի Միությունների տանը և ժամանակ առ ժամանակ որդուն վերցրել է իր հետ: Տասներկու տարեկան Վիցինը սկսել է հանդես գալ դպոցական բեմում, որպես կանոն՝ կրկնօրինակելով բացասական կերպարներին:

1926—1933 թվականներին սովորել է Մոսկվայի № 26 յոթնամյա դպրոցում, 1933—1934՝ Փոքր թատրոնի թատերական ուսումնարանում (այժմյան Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան), որտեղից նա հեռացվել է հետևյալ ձևակերպմամբ. «Ուսումնական ծրագրին անլուրջ վերաբերվելու համար»: 1935 թվականին ընդունվել է Ե.Վախթանգովի անվան թատրոն (այժմյան Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ): 1935 թվականին գնացել է Մոսկվայի երկրորդ գեղարվեստական թատրոն, որտեղ սովորել են Ս.Գ. Բիրման, Ա. Ի. Բլագոնրավովա, Վ. Ն. Տատարինովա (բոլորը Մոսկվայում):

1936 թվական՝ դերասան Նիկոլայ Պավլովիչ Խմելյովի կինոդերասանի թատրոն-ստուդիա, 1937—1969՝ Մոսկվայի Մ. Ն. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոն, որտեղից տեղափոխվել է թատրոն-ստուդիա, 1969—2001՝ Թատրոն-ստուդիա կինոդերասանների (բոլորը Մոսկվայում)[3]:

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՍՀ Վաստակավոր արտիստ (1959)
  • ՌԽՍՀ Ժողովրդական արտիստ (1977)
  • ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1990)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Георгий Вицин. Отшельник. Документальный фильм ТВ-Центр»։ Վերցված է 2013-05-17 
  2. Лев Лайнер Весёлая троица - Вицин, Моргунов, Никулин. — М.: Центрполиграф, 2000. — С. 127. — 320 с. — ISBN 5-227-00873-6
  3. Вицин Георгий Михайлович
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գեորգի Վիցին հոդվածին