Նատալյա Ֆատեևա
| Ծնվել է | դեկտեմբերի 23, 1934[1] (90 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1958) և Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1954) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
| Ամուսին(ներ) | Leonid Semenovich Tarabarin?, Վլադիմիր Բասով և Բորիս Եգորով |
| Երեխա(ներ) | Վլադիմիր Բասով |
| Պարգևներ և մրցանակներ | |
Նատալյա Նիկոլաևնա Ֆատեևա (ռուս.՝ Наталья Николаевна Фатеева, դեկտեմբերի 23, 1934[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային, ինչպես նաև ռուսական դերասանուհի։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Ֆատեևան ծնվել է 1934 թվականին՝ Խարկովում։ Հայրը զինծառայող էր, իսկ մայրը աշխատում էր թեթև արդյունաբերությունում։ 1952-1954 թվականներին սովորել է Խարկովի թատերական ինստիտուտում։ 1956 թվականին նա Խարկովի սիրողական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհին էր։ 1958 թվականին ավարտել է ԿՀՊԻ-ն։ 1958-1959 թվականներին և 1961 թվականից նա Կինոդերասանի պետական թատրոնի, իսկ 1959-1961 թվականներին` Մոսկվայի Մարիա Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի էր։
2014 թվականին Նատալյա Ֆատեևան արժանացել է «Նիկա» կինոմրցանակին` «Քամուց թռչող տերևներ» (2013 թ.) կինոնկարում կանացի լավագույն երկրորդական դերակատարման համար։ Կրկնօրինակել է բազմաթիվ արտասահմանյան ֆիլմեր։
Նատալյա Ֆատեևան ապրում է քաղաքական ակտիվ կյանքով։ Եղել է «Ռուսաստանի դեմոկրատական ընտրություն», «Աջ ուժերի միություն»[2], «Համերաշխություն»[3] և ընդդիմադիր այլ կուսակցությունների անդամ։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Ֆատեևան ամուսնացել է երեք անգամ.
- 1953-1954 թվականներին ամուսնացած է եղել` դերասան Լեոնիդ Տարաբարինովի հետ։
- 1958-1961 թվականներին ամուսնացած է եղել ռեժիսոր և դերասան Վլադիմիր Բասովի հետ։ Ունի մեկ որդի, նույնպես դերասան` Վլադիմիր Բասով-կրտսերը։
- 1965-1970 թվականներին ամուսնացած էր տիեզերագնաց Բորիս Եգորովի հետ և ունեցել է մեկ դուստր։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1956 | Կա այսպիսի տղա | Есть такой парень | Տանյա Օլենինա |
| 1956 | «Ծեր կրիայի» նավապետը | Капитан «Старой черепахи» | Կատյա |
| 1957 | Պատահար թիվ 8 հանքում | Случай на шахте восемь | Ալլա Կրաևա |
| 1958 | «Խայտաբղետների» գործը | Дело «пёстрых» | Լենա |
| 1961 | Ճակատամարտ ճանապարհին | Битва в пути | Տինա Կարամիշ |
| 1961 | Մեր ընդհանուր ընկերը | Наш общий друг | Լիզա Գորլովայա |
| 1963 | Երեքին գումարած երկու | Три плюс два | Զոյա |
| 1964 | Ես «Կեչին» եմ | Я — «Берёза» | Ելենա |
| 1964 | Հիվանդասենյակ | Палата | Թամարա |
| 1965 | Դոն Կիխոտի երեխաները | Дети Дон Кихота | Մարինա Նիկոլաևնա |
| 1965 | Բարև, ես եմ | - | Լյուսյա |
| 1968 | Հետևանք | Исход | Վարյա Ֆեոդորովա |
| 1968 | Հրեշտակի օրը | День ангела | Սիմոնա Վալերի |
| 1970 | Ծովի երգերը | Песни моря | Նինա Դենիսովա |
| 1970 | Փորձարկում | Эксперимент | Վալենտինա Նիկոլաևնա |
| 1971 | Հաջողության ջենթլմենները | Джентльмены удачи | Լյուդմիլա, պրոֆեսորի դուստրը |
| 1972 | Ծխախոտային նավապետը | Табачный капитан | Լյուբով Սմուրովա |
| 1972 | Ամառային երազներ | Летние сны | Պավլինա Կոզանեց |
| 1973 | Մոսկվա - Կասիոպեա | Москва — Кассиопея | Անտոնինա Ալեքսեևնա |
| 1974 | Պատանիները Տիեզերքում | Отроки во Вселенной | Անտոնինա Ալեքսեևնա |
| 1974 | Պատասխան միջոց | Ответная мера | Նինա Պավլովա |
| 1975 | Լեռնային ընդերքի գաղտնիքը | Тайна горного подземелья | Մարատի մայրը |
| 1976 | Թմբկահարի ճակատագիրը | Судьба барабанщика | Վալենտինա |
| 1976 | Չար կատակ | Розыгрыш | Կալերիա Գեորգիևնա |
| 1976 | Սովորական ամիս | Обычный месяц | Տատյանա Ալյոխինա |
| 1977 | Հանդիպում հեռավոր միջօրեականում | Встреча на далёком меридиане | Աննի Ռոբինսոն |
| 1977 | Առաջին ստորագրության իրավունքը | Право первой подписи | Բեթսի |
| 1977 | Ինկասատորի պայուսակը | Сумка инкассатора | Քսենիա Կովալյովա |
| 1978 | Ամեն ինչ որոշում է ակնթարթը | Всё решает мгновенье | Ելենա Ռիժովա |
| 1979 | Հանդիպման վայրը փոխել չի կարելի | Место встречи изменить нельзя | Ինգրիդ Սոբոլևսկայա |
| 1980 | Հետաքննություն | Расследование | Գալինա Ռեզնիկովա |
| 1981 | Տնօրենի անձնական կյանքը | Личная жизнь директора | Լյուսյա |
| 1981 | Երեկոյից մինչև կեսօր | С вечера до полудня | Ալլա |
| 1981 | Սինդիկատ-2 | Синдикат-2 | Լյուբով Դիկգոֆ |
| 1983 | Քրեական հետախուզության պետի կյանքից | Из жизни начальника уголовного розыска | Տատյանա Գեորգիևնա |
| 1983 | Մարդիկ և դելֆինները | Люди и дельфины | Եվգենիա Ստարոստինա |
| 1983 | Աննա Պավլովա | Анна Павлова | Մաթիլդա Կշեսինսկայա |
| 1984 | Նախքան բաժանվելը | Прежде, чем расстаться | Լարիսա Անդրեևնա |
| 1987 | Մարդը Կապուցինների ծառուղուց | Человек с бульвара Капуцинов | Սկվո, առաջնորդի կինը |
| 1989 | Օրենք | Закон | Տելեշևա |
| 1991 | Աննա Կարամազոֆ | Анна Карамазофф | գեներալի կինը |
| 1991 | Կին` սեղանապետի համար | Жена для метрдотеля | Դաշայի մայրը |
| 1991 | Իսկական տղամարդը | Настоящий мужчина | Նատալյա Նիկոլաևնա |
| 1991 | Կաշին | Шкура | Կուրոպատովի կինը |
| 1992 | Գաղտնիք | Тайна | Էլեն Շտեմմեր |
| 1993 | Աշնանային հրապուրանքներ | Осенние соблазны | Նատալյա |
| 1994 | Ոչ ոք չէր ուզում գնալ | Никто не хотел уезжать | Լարիսա Պավլովնա |
| 1995 | Ճանապարհ դեպի կյանքի եզրը | Дорога на край жизни | Զուլդուլխան |
| 1995 | Խաչակիրը | Крестоносец | դերասանուհի |
| 2000 | Ասպետական սիրավեպ | Рыцарский роман | Բրիգիտայի մայրը |
| 2000 | Պալատական հեղաշրջումների գաղտնիքները | Тайны дворцовых переворотов | Դարյա Մենշիկովա |
| 2003 | Ծովային Աստղի ասպետները | Кавалеры Морской Звезды | Ջեյն |
| 2007 | Կորոլյով | Королёв | Մարիա Նիկոլաևնա |
| 2008 | Չիզքեյք | Чизкейк | Միխայիլի մայրը |
| 2010 | Մոսկվա, ես սիրում եմ քեզ | Москва, я люблю тебя! | մեծահասակ տիկին |
| 2013 | Քամուց թռչող տերևներ | Летящие по ветру листья | Նադեժդա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Актриса Наталья Фатеева — член СПС». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն) - ↑ ««Солидарность». Лидеры». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
| ||||||||||
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խարկով քաղաքում ծնվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հաղորդավարուհիներ