Կոտե Դաուշվիլի
Jump to navigation
Jump to search
Կոտե Դաուշվիլի | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1909 կամ մայիսի 16, 1909[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 5, 1980 (71 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | վրացի |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1927-1979 |
Ընտրանի | Միմինո Հանդիպում լեռներում |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
Կոտե (Կոնստանտին) Դավիթի Դաուշվիլի (անգլ.՝ კოტე (კონსტანტინე) დავითის ძე დაუშვილი, մարտի 19, 1909 կամ մայիսի 16, 1909[1], Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1980), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոտե Դաուշվիլին ծնվել է 1909 թվականի մարտի 19-ին Բաքվում[3]։ Դերասանական գործունեությունն սկսել է 1928 թվականին Թբիլիսիի Կարմիր բանակի թատրոնում։ 1930 թվականից աշխատել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան ակադեմիական թատրոնում[4]։ Հետագայում դարձել է նշված թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Կինոյում նկարահանվել է 1931 թվականից։
Կետո Դաուշվիլին մահացել է 1980 թվականի հուլիսի 5-ին։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1938 — Ընկերներ
- 1942 — Գեորգի Սահակաձե — Տրիպիլի
- 1945 — Ոսկե արահետ
- 1947 — Բանաստեղծի օրորոցայինը
- 1957 — Օթարի այրին
- 1962 — Կուղբ
- 1965 — Հիմա ժամանակներն ուրիշ են
- 1965 — Խևսուրյան բալլադ — Մգելիկա
- 1966 — Հանդիպում լեռներում — Զվիադ
- 1968 — Անհաջողություն
- 1969 — Մի՛ վշտանա — Գերմոգենի հայրը
- 1970 — Շամիրամի այգիները — Գերասիմ
- 1972 — Գաղտնարան կարմիր քարերի մոտ
- 1974 — Գիշերային այցելություն
- 1977 — Երազանքների ծառը — պապ
- 1977 — Միմինո — պապիկ
- 1978 — Հուսո աստղ — Բարխուդար
- 1978 — Ֆեդյա
- 1979 — Մեր հայրերի հողը
- 1979 — Ես երգ եմ հորինում — Բախման դայի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Կոտե Դաուշվիլին kinopoisk.ru կայքում (ռուս.)
- ↑ Կոտե Դաուշվիլին Internet Movie Database կայքում (անգլ.)
- ↑ Կոտե Դաուշվիլին kino-teatr.ru կայքում (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|