Ցանկությունների ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ցանկությունների ծառ
վրաց.՝ ნატვრის ხე
Ցանկությունների ծառ ֆիլմ.jpg
Կադր «Ցանկությունների ծառ» ֆիլմից
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանր դրամա
Թվական 1977
Լեզու վրացերեն
Ռեժիսոր Թենգիզ Աբուլաձե[1]
Սցենարի հեղինակ Ռևազ Ինանիշվիլի
Թենգիզ Աբուլաձե
Դերակատարներ Սոֆիկո Ճիաուրելի, Կախի Կավսաձե, Ռամազ Չխիկվաձե, Լիկա Կավջարաձե, Zaza Kolelishvili և Givi Berikashvili
Օպերատոր Լոմեր Ախվլեդիանի
Երաժշտություն Բիձինա Կվեռնաձե
Կինոընկերություն Վրացֆիլմ
Տևողություն 108 րոպե
IMDb ID 0075963
ԿինոՊոիսկ ID 46354

Ցանկությունների ծառ (Պատկերներ մինչհեղափոխական վրացական գյուղի կյանքից, վրաց.՝ ნატვრის ხე), 1976 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ, դրամա։

Թենգիզ Աբուլաձեի ֆիլմերի եռագրության երկրորդ ֆիլմն է («Աղոթք» - «Ցանկությունների ծառ» - «Զղջում»

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻլմը նկարահանվել է Գեորգի Լեոնիձեի նովելի մոտիվներով և պատմում է մինչհեղափոխական Վրաստանի գյուղի մասին։ Մարիտան սիրահարվում է իր համագյուղացուն՝ աղքատ Գեդիային։ Սակայն աղջկա հարազատներն ու գյուղի տանուտերը որոշում են աղջկան իր կամքին հակառակ ամուսնացնել հարուստ նախրապանի հետ։ Գեդիան վերադառնում է իր սիրելիի մոտ, և նրանք նորից հանդիպում են։ Այդ հանդիպման մասին իմանում են Մարիտայի ամուսնու ազգականները, և տանուտիրոջ կարգադրությամբ Մարիտային նստեցնում են ավանակի վրա, տանում գյուղի փողոցներով ու ցեխ շպրտում նրա վրա։ Չտանելով այդ անպատվությունը՝ աղջիկը մահանում է։ Մահանում է նաև Գեդիան։

Ֆիլմում նշանակալի դեր ունեն մինչհեղափոխական Վրաստանի գյուղի բնակիչների կենցաղը, գյուղի խելագարների ու կախարդների վառ կերպարները՝ «արիստոկրատ» Ֆուֆալան ու «փիլիսոփա» Բուբալան, ում ծաղրում են երեխաները։ Ֆիլմի վերնագիրը գալիս է խենթ Էլիոզից, ով ձմռային անտառում փորձում է գտնել կախարդական «ցանկությունների ծառը»:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 - Համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ
  • 1977 - «Ոսկե բիզոն» մրցանակ ռեժիսուրայի համար Թեհրանի VI միջազգային կինոփառատոնում[2]
  • 1978 - Հատուկ մրցանակ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում
  • 1979 - Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ[3]
  • 1979 - «Դավիթ դի Դոնատելլո» մրցանակ - արտասահմանյան լավագույն ֆիլմի համար, որ ցուցադրվել է Իտալիայում
  • 1988 - Լենինյան Մրցանակ - Թենգիզ Աբուլաձե

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք բան չկա աշխարհում. սանդուղք դեպի երկինք, կամուրջ՝ ձգված ծովերի վրա, և արդարություն մարդկային սրտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]