Գեորգի Լեոնիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Լեոնիձե
վրաց.՝ გიორგი ლეონიძე
Ծնվել է դեկտեմբերի 15 (27), 1899
Ծննդավայր Փոքր Ձեուլ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է օգոստոսի 9, 1966(1966-08-09)[1] (66 տարեկանում)
Վախճանի վայր Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
Գրական անուն გოგლა ლეონიძე
Մասնագիտություն լեզվաբան, բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ
Լեզու վրացերեն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Թբիլիսիի պետական համալսարան
Ժանրեր պոեմ և Սցենար
Ուշագրավ աշխատանքներ Q28015961? և Q28015964?
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Giorgi Leonidze Վիքիպահեստում

Գեորգի Լեոնիձե (վրաց.՝ გიორგი ლეონიძე, դեկտեմբերի 15 (27), 1899, Փոքր Ձեուլ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 9, 1966(1966-08-09)[1], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային բանաստեղծ, Վրացական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1959), Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1944)։ Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1941, 1950, 1952

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Լեոնիձեն ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 15-ին (27-ին) Փաթարձեուլի գյուղում։ 1913 թվականին ավարտել է Թիֆլիսի հոգևոր ուսումնարանը, իսկ 1918 թվականին՝ Թիֆլիսի հոգևոր սեմինարիան։ 1919-1921 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1921-1922 թվականներին աշխատել է որպես աշխատել է Վրացական ԽՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի Գլխավոր քաղլուսվարչության գրականության բաժնի տնօրենի օգնական։ 1922-1930 թվականներին «Բախտրիոնի» գրական թերթի խմբագիր, աշխատել է «Գրեմդլի», «Դրոշա», «Վրաստանի տնտեսագետ» թերթերում։

1939-1951 թվականներին Գեորգի Լեոնիձեն եղել է Վրացական ԽՍՀ Գրականության պետական թանգարանի տնօրեն։ 1951 թվականին դարձել է Վրացական ԽՍՀ Գրողների միության նախագահ։ Եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր (1944)։ Եղել է Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ։

Գեորգի Լեոնիձեն մահացել է 1966 թվականի օգոստոսի 9-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեությամբ Գեորգի Լեոնիձեն զբաղվել է 1916 թվականից։ 1918 թվականին դարձել է վրացի սիմվոլիստների «Կապույտ եղջյուրներ» գրական խմբակի անդամ, սակայն շուտով հեռացել է։ 1924—1925 թվականներին գրել է քնարական ստեղծագործություններ՝ «Նինոցմինդայի գիշերը», «Ղփչաղի ժամադրությունը», «Խայտահավ» և այլն։

1920-ական թվականների վերջին Լեոնիձեն, հնարավոր է, ստիպված է եղել անդրադառնալ սոցիալիզմի թեմային («Գիշերը Զագէսի վրա», «Իորիի ափերին»)։ 1936 թվականի ողբերգությունը, երբ բռնաճնշումների ենթարկվեց նրա եղբայրը՝ մանրէաբան Լեոն Լեոնիձեն, Գեորգի Լեոնիձեին դրդեց ստեղծել իր հավատարմությունն ու հպատակությունն արտահայտող բանաստեղծությունների շարք, որ «համակված էր խորհրդային խոր հայրենասիրությամբ» («Հայրենիքիս եմ երգում» (1936), «Լենինին» (1936), «Ստալին. մանկություն և պատանեկություն» (1939)։

Հետպատերազմյան տարիներին Գեորգի Լեոնիձեն իր ստեղծագործություններում անդրադարձել է վրաց ժողովրդի պատմական արմատներին («Սամգորի» (1950), «Պորթոխալա» (1951), «Բերշոուլա» (1951))։ Գրել է վրացի բանաստեղծներ Բեսիկիի ու Բարաթաշվիլիի կենսագրությունները։

Գեորգի Լեոնիձեի ստեղծագործությանը հատուկ են հերոսական-ռոմանտիկական պաֆոսը, զսպվածութունն ու քնարականությունը։ 1962 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների «Կախարդական ծառ» ժողովածուն։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1941) - «Ստալին. մանկություն և պատանեկություն» (1939) ստեղծագործության համար
  • Ստալինյան մրցանակ (1950) - «Ջուրգայի վահանը» գունավոր երաժշտական ֆիլմի սցենարի համար (1944)
  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1952) - «Բերշոուլա» (1951) և «Պորթոխալա» (1951) պոեմների համար
  • Լենինի երկու շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական գրող (1959)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Леонидзе Георгий Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Rayfield, Donald (2000), The Literature of Georgia: A History, p. 256. Routledge, ISBN 0-7007-1163-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George L. Kavtaradze, Giorgi Leonidze (Biography) [1]. Accessed on November 19, 2007.
  • George L. Kavtaradze, Giorgi Leonidze and his Poetry [2]. Accessed on October 6, 2010.