Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե, ՍՍՀՄ-ում Խաղաղության կողմնակիցների շարժումը ղեկավարող սովետական հասարակայնության ներկայացուցիչների ընտրովի մշտական մարմին։ Կազմակերպվել է 1949 թվականի օգոստոսին, Մոսկվայում, Խաղաղության կողմնակիցների համամիութենական I կոնֆերանսում։ Ղեկավար մարմինն է նախագահությունը։ Կոմիտեի նախագահն էր Ն. Տիխոնովը։

Կոմիտեի կազմում (360 մարդ) ընդգրկված են բանվորներ, կոլտնտեսականներ, գրողներ, արվեստի աշխատողներ։ Կոմիտեն ակտիվորեն մասնակցում է Խաղաղության համաշխարհային խորհրղի նստաշրջանների և կոնգրեսների ձեռնարկած բոլոր միջոցառումներին, պայքարում հանուն ընդհանուր և լիակատար զինաթափման, միջազգային լայն համագործակցության։ Սովետական կոմիտեն սերտ կապեր է պահպանում արտասահմանյան երկրների խաղաղության պաշտպանության կոմիտեների հետ։ Նրա նախաձեռնությամբ 1973 թվականին Մոսկվայում կայացավ Խաղաղասեր ուժերի համաշխարհային կոնգրես։ Հրատարակում է «Վեկ XX ի միր» («Век XX и мир») բյուլետենը (1967 թվականից՝ ռուս., անգլ., ֆրանս., իսպան., գերմ.)։ Կոմիտեն 1974 թվականին պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png