Լիկա Կավժարաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիկա Կավժարաձե
վրաց.՝ ლიკა ქავჟარაძე
Ծնվել էհոկտեմբերի 26, 1959(1959-10-26)[1]
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 11, 2017(2017-10-11) (57 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտությունդերասանուհի

Լիկա Վիսարիոնովնա Կավժարաձե (վրաց.՝ ლიკა ბესარიონის ასული ქავჟარაძე, հոկտեմբերի 26, 1959(1959-10-26)[1], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 2017(2017-10-11), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի դերասանուհի[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջաշվիլիի անվան պետական կոնսերվատորիան, ֆորտեպիանոյի դասարանը: Կինոյում նրա առաջին դերը եղել է ծաղիկներով աղջկա դերը «Երբ ծաղկում է նշենին» քրեական դրամայում: Հայտնի է դարձել Թենգիզ Աբուլաձեի «Ցանկությունների ծառ» ֆիլմում խաղացած Մարիտայի դերով: Իր ամբողջ կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել է 32 ֆիլմում[3]: Լիկայի հետաքրքրություններից է եղել նաև նկարչությունը: Կավժարաձեի նկարները ցուցադրվել են մի քանի պատկերասրահներում: Դերասանուհին ամուսնացած էր Սանդրո Տակտակիշվիլիի հետ: Նրանց որդին` Լևանը, ապրում է ԱՄՆ-ում և աշխատում է որպես իրավաբան[4]: Մահացել է իր սեփական բնակարանում, Թբիլիսիում: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը[5]: Հոգեհանգստի արարողությունն անցել է Սամեբա տաճարում: Նրա հիշատակը հարգելու են եկել քաղաքական գործիչներ, նրա արվեստի երկրպագուներ, ընկերներ և գործընկերներ[6]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-«Երբ ծաղկում է նշենին»-ծաղկեփնջով աղջիկ
  • 1972-«Շատրվան»-զբոսայգու աղջիկը
  • 1973-«Հիանալի կոստյում»-Էլիսո
  • 1975-«Կովկասյան սիրավեպ»-Մարջանի
  • 1976-«Ցանկությունների ծառ»-Մարիտա
  • 1977-«Պահեստային անիվ»-Լիկա
  • 1977-«Թիթեռնիկ»-աղջիկ
  • 1979-«Դյուման Կովկասում»-Մարջանետ
  • 1980-«Նվիրված ընկեր»-աղջիկ
  • 1982«Դմիտրի 2-րդ»-Թագուհի Նանա
  • 1983-«Երկնագույ սարեր կամ ստանման պատմություն»-դերասանուհի
  • 1984-«Ձյունը սեպտեմբերին»-Զաիրա
  • 1985- «Տղամարդիկ և մյուս բոլորը»-բռնցքամարտիկ Լուկա Բետանելիի հարսնացուն
  • 1985-«Մնաս բարով, ամռան կանաչ»-հարևանուհի
  • 1985-«Ընտանիք»-Քեթի
  • 1986-«Վտանգավոր ճամփորդության զվարճալի ժամանակագրություն»-Մեդեա
  • 1987- «Կորցրած գանձերի փնտրտուքներ»-Լալի
  • 1988-«Ուրուզմագի վերադարձը»
  • 1988-«Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը
  • 1989-«Ժառանգություն բուից»
  • 1989-«Կատարող 977»
  • 1990-«Պարույր»-Լիա Ռամիշվիլի
  • 1992-«Ոսկե սարդ» (սերիալ)-Էլլա
  • 1992-«Անքունների արևը»-հարսնացու
  • 1994-«Միայն մեկ անգամ»-Նանա
  • 1998-«Կովկասյան գիշեր»-Նատաշա
  • 2003-«27 վիշապ» (սերիալ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]