Jump to content

Գեորգի Գեգեճկորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Գեգեճկորի
վրաց.՝ გიორგი გეგეჭკორი
Ծնվել էփետրվարի 21, 1923(1923-02-21)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 11, 2003(2003-03-11)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ԿրթությունՇոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Գեորգի Գեգեճկորի (վրաց.՝ გიორგი გეგეჭკორი, 23 փետրվարի, 1923 Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 11 մարտի, 2003, Թբիլիսի, Վրաստան), թատրոնի ու կինոյի վրացի դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Գեգեճկորին ծնվել է 1923 թվականի փետրվարի 23-ին Թբիլիսիում։

1944 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական արվեստի ինստիտուտը։

Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում խաղացել է 1944 թվականից։ 1948 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[2]։

1955 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։

Գեորգի Գեգեճկորին մահացել է 2003 թվականի մարտի 11-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում։

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», Ալեքսանդր Օստրովսկի - Գլումով
  • «Դոն Սեզար դը Բազան», Ֆիլիպ Դյումանուար և Ադոլֆ դ’Էների - Դոն Սեզար
  • «Արքա Լիր», Շեքսպիր - Գլոստեր
  • «Ռիչարդ III», Շեքսպիր - Բեքինգեմ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. Гегечкори Георгий Владимирович // Театральная энциклопедия / под ред. С. С. Мокульского. — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]