Ճպուռ (ֆիլմ, 1954)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճպուռ
վրաց.՝ ჭრიჭინა
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկատակերգություն
Թվական1954
Լեզուվրացերեն
ռուսերեն
ՌեժիսորՍեմյոն Դոլիձե
Լևան Խոտիվարի
ՊրոդյուսերԼևան Խոտիվարի
Մարիկա Բարաթաշվիլի
Սցենարի հեղինակԹամարա Լոբովա
ԴերակատարներԼեյլա Աբաշիձե
Ցեցիլիա Ցուցունավա
Թամար Աբաշիձե
Ալեքսանդր Օմիաձե
ՕպերատորTamara Lobova? և Դմիտրի Ֆելդման
ԵրաժշտությունՍուլխան Ցինցաձե
ՆկարիչներԼևան Շենգելայա
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն98 րոպե

Ճպուռ (վրաց.՝ ჭრიჭინა), 1954 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական կատակերգություն։ Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Մարիկա Բարաթաշվիլու «Մարինե» պիեսը[1]։ Ֆիլմը թողարկվել է երկու տարբերակով՝ վրացերեն և ռուսերեն։ Ռուսերեն տարբերակի պրեմիերան կայացել է 1954 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ֆիլմում իրենց առաջին դերերն են կատարել Գեորգի Գեգեճկորին ու Ռամազ Չխիկվաձեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրո սրտաշարժ ու միաժամանակ, զվարճալի պատմություն է։ Կենսուրախ, բարեսիրտ Մարինեն՝ երազանքներով տարված ու հնարամիտ մի աղջիկ, սիրահարվում է երիտասարդ մի տղայի՝ Շոթային, ով ճարտարապետ է Թբիլիսիից։ Ֆիլմում բազմիցս թյուրիմացություններ են տեղի ունենում այն պատճառով, որ նույն գյուղում բնակվում են նույն անունը կրող երկու աղջիկներ՝ երկու Մարինե Գեորգիի Փարաձեներ։ Սակայն նրանցից մեկը շրջանի լավագույն թեյաբույծն է, իսկ մյուսը միջնակարգ դպրոցի թեթևամիտ շրջանավարտ, ում իր ուրախ բնավորության համար կոչել են Ճպուռ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս դերասանները նշված են որպես էպիզոդիկ դերերով հանդես եկողներ

  • Էմանուիլ Ապխաիձե
  • Լեո Բաքրաձե
  • Միխայիլ Սուլթանիշվիլի (տիտրերում՝ Ի. Սուլթանիշվիլի)
  • Յակով Տրիպոլսկի
  • Մերաբ Խինիկաձե
  • Ն. Չխեիձե

Տիտրերում նշված չեն՝

Թամարա Տուշիշվիլի, Գեորգի Գելովանի, Իրինա Մաղալաշվիլի, Կարաման Մգելաձե, Իվան Գվինչիձե։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 8. Дебитор - Евкалипт. 1972. 592 стр., илл.: 22 л. илл. и карт. 1 карта-вкл.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]