Լեյլա Աբաշիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեյլա Աբաշիձե
վրաց.՝ ლეილა მიხეილის ასული აბაშიძე
Ծնվել էօգոստոսի 1, 1929(1929-08-01)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 8, 2018(2018-04-08)[2] (88 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանSaburtalo Pantheon
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասանուհի և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ

Լեյլա Աբաշիձե (վրաց.՝ ლეილა აბაშიძე, ծնվել է՝ օգոստոսի 1, 1929(1929-08-01)[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 8, 2018(2018-04-08)[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային կինոդերասանուհի և երգչուհի։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլա Աբաշիձեն ծնվել է 1929 թվականի օգոստոսի 1-ին Թբիլիսիում։
Կինեմատոգրաֆիայում Լեյլա Աբաշիձեի «կնքահայրը» եղել է ռեժիսոր Կոնստանտին Պիպինաշվիլի։ 1941 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում անցկացվում էին «Քաջանա» ֆիլմում Քեթոյի դերակատարի համար լսումներ։ Լեյլային այնտեղ տարել էր հորաքույրը (Լեյլայի ծնողները բռնաճնշումների զոհ էին դարձել)։ Գեղեցիկ հագնված երեխաների շարքում Լեյլան առանձնանում էր իր գունաթափված զգեստով, անփութորեն կտրված սանրվածքով ու մաշված կոշիկներով։ Լսումների ժամանակ աղջիկները կատարում էին այն տեսարանը, երբ Քեթոն, ցնցված լինելով եղբոր համրությամբ, որի մեղավորն ինքն էր, լալիս է ու Աստծուն խնդրում վերադարձնել տղայի խոսելու ընդունակությունը։ Լեյլան այդ էպիզոդը խաղաց այնքան ճշմարտացի, այնպիսի կենցաղային մանրամասնություններով, որ մի քանի վայրկյան սենյակում լռություն տիրեց[4]։ Այդպես Լեյլան ստացավ գլխավոր դեր։

1951 թվականին Լեյլա Աբաշիձեն ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը (Դոդո Ալեքսիձեի կուրս)[4]։

Լեյլա Աբաշիձեն նկարահանվել է ինչպես կինոկատակերգություններում, այնպես էլ դրամաներում։

1981 թվականին Լեյլա Աբաշիձեն՝ որպես ռեժիսոր, սեփական սցենարով (Լևան Չելիձեի հետ համատեղ) նկարահանել է «Թիֆլիս-Թարիզ և հետ» ֆիլմը՝ խաղալով Թեն Շարշավաձեի գլխավոր դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 – Թիֆլիս-Փարիզ և հետ

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 – Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ ժողովրդական արտիստ[5]
  • 1965 – Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ[3]
  • 1968 – Համամիութենական կինոփառատոնի մրցանակակիր «Մրցանակներ դերասանական աշխատանքի համար» անվանակարգում
  • 1972 – Համամիութենական կինոփառատոնի մրցանակակիր «Մրցանակներ ռեժիսուրայի համար» անվանակարգում
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Leila_Abashidze
  3. 3,0 3,1 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 1. А — Ангоб. 1969. 608 стр., илл.; 47 л. илл. и карт, 1 отд. л. табл.
  4. 4,0 4,1 День Лейлы Абашидзе(չաշխատող հղում)
  5. Абашидзе Лейла Михайловна на сайте «Актеры советского и российского кино»
  6. «Лейла Абашидзе в БСЭ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]