Գեորգի Շավգուլիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Շավգուլիձե
վրաց.՝ გიორგი შავგულიძე
Ծնվել էնոյեմբերի 3 (16), 1910
ԾննդավայրՔութայիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 13, 1959(1959-04-13) (48 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Գեորգի Վլադիմիրի Շավգուլիձե (վրաց.՝ გიორგი შავგულიძე, նոյեմբերի 3 (16), 1910, Քութայիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1959(1959-04-13), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)[1]: Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Շավգուլիձեն ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 3-ին (նոյեմբերի 16) Քութայիսում։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1928 թվականին Կոնստանտին Մարջանիշվիլու ղեկավարությամբ Քութայիսի թատրոնում։ Կատարել է ինչպես դրամատիկ, այնպես էլ կատակերգական դերեր։ Թատրոնում խաղացած լավագույն դերերից են՝ Սայաթ-Նովա («Իրակլի թագավոր», Լևան Գոթուա), Շպեկին («Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ), Նիկիֆոր («Նրա աստղը», Իլո Մոսաշվիլի)[1]։ Նկարահանվել է կինոյում՝ «Դավիթ Գուրամիշվիլի» (1946), Քեթո և Կոտե (1953) և այլն։

Գեորգի Շավգուլիձեն մահացել է 1959 թվականի ապրիլի 13-ին Թբիլիսիում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938 – Մեծ հրացոլք – Պավլե Գուդուշուարի
  • 1941 – Կոլխիդայի կրակները – Արչիլ
  • 1942 – Կամուրջ – Իլո Գիգաուրի
  • 1942-1943 – Գեորգի Սաակաձե – Նոդար
  • 1946 – Դավիթ Գուրամիշվիլի – գլխավոր դեր
  • 1948Քեթո և ԿոտեՆիկո
  • 1949 – Երջանիկ հանդիպում – Երեմո
  • 1950 – Գարուն Սաքենում – Ռաշիտ
  • 1952 – Լեռների նվաճողները – Սիմոն Լիմիձե
  • 1954ՃպուռԱրչիլ
  • 1954 – Նրանք իջել են լեռներից – Ապարեկա
  • 1955 – Կախարդական սրինգ – կախարդ
  • 1957 – Կնոջ ճակատագիրը – Սանդրո Կլիմիաշվիլի
  • 1957 – Ես կասեմ ճշմարտությունը – Կոստա Դևիձե
  • 1958ՄամլուքԱսլան բեկ
  • 1959 – Շնաձկան ատամ – Աբդելքադիր
  • 1959 – Պատահար ամբարտակի վրա – Մերաբ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1952) - Իլո Մոսաշվիլու «Նրա աստղը» պիեսի բեմադրության մեջ Նիկիֆորի դերակատարման համար
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)
  • երկու շքանշան և մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գեորգի Շավգուլիձեն kino-teatr.ru կայքում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966-1970.
  • «Кино». Энциклопедический словарь, М., «Советская энциклопедия», 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]