Ալեքսանդրա Թոիձե
Jump to navigation
Jump to search
Ալեքսանդրա Թոիձե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1907 |
Մահացել է | 1985 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | վրացի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | դրամա, մելոդրամա, կատակերգություն |
Ընտրանի | Քեթո և Կոտե Ճպուռ |
Ծնողներ | հայր՝ Mosė Toidze? |
Պարգևներ և մրցանակներ | Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿինոՊոիսկ | ID 21702 |
Ալեքսանդրա Թոիձե (վրաց.՝ ალექსანდრა თოიძე, 9 նոյեմբերի, 1907 - 1985), վրացի խորհրդային դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)[1]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրա Թոիձեն ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 9-ին վրացի գեղանկարիչ Մոիսեյ Թոիձեի (եղել է Իլյա Ռեպինի աշակերտը) և ռուս նկարչուհի Ալեքսանդրա Սուտինայի (եղել է Ռուսաստանի առաջին պրոֆեսիոնալ նկարչուհիներից մեկը) ընտանիքում[2]: Ալեքսանդրայի ավագ եղբայրը՝ Իրակլի Թոիձեն, նույնպես եղել է հայտնի նկարիչ-գրաֆիկ, արժանացել է Ստալինյան չորս մրցանակի։
Ալեքսանդրա Թոիձեն ավարտել է Վրաստանի «Պետկինոարտ»-ին կից դերասանական ստուդիան (1936)։
1937 թվականից եղել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։ 1925 թվականից նկարահանվել է կինոյում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1926 - «Դինա Ձա-Ձու» - Դինա
- 1929 - «Քաղաք մտնել չի կարելի» - Իրինա
- 1929 - «Վերջին ժամին» (կարճամետրաժ) - Դինա
- 1930 - «Բաժանում» - Քեթո, Սերգոյի դուստրը
- 1934 - «Ժուժունայի օժիտը» - Ժուժունա, դարբնի դուստր
- 1936 - «Առաջին օրը»
- 1936 - «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» - Մարո
- 1941 - «Ցենի կիրճի գանձը» - Թինա
- 1948 - «Քեթո և Կոտե» - էպիզոդ
- 1954 - «Ճպուռ» - Նատո
- 1959 - «Օր վերջին, օր առաջին» - Մարյանա, Վաժայի մայրը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդրա Թոիձեն kinopoisk.ru կայքում (ռուս.)