Դոդո Ճիճինաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոդո Ճիճինաձե
Ծնվել էդեկտեմբերի 28, 1924(1924-12-28)[1][2]
ԾննդավայրՔութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 3, 2009(2009-11-03)[3][1][2] (84 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերմելոդրամա, դրամա, կատակերգություն
ԸնտրանիԴավիթ Գուրամիշվիլի
Ճպուռ
Պարգևներ և մրցանակներՎրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID 0157202
ԿինոՊոիսկID 304013

Դոդո Ճիճինաձե (վրացերեն՝ დოდო ჭიჭინაძე, դեկտեմբերի 28, 1924(1924-12-28)[1][2], Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 2009(2009-11-03)[3][1][2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոդո Ճիճինաձեն ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 2-ին Քութայիս քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական դպրոցը։ 21 տարեկանում նկարահանվել է իր առաջին ֆիլմում՝ «Դավիթ Գուրամիշվիլի»։ Մոտ 10 տարի խաղացել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի բեմում[4]։

1960 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստի[5], իսկ 1976 թվականին՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման[5]։

Դոդո Ճիճինաձեն մահացել է 2009 թվականի նոյեմբերի 3-ին Թբիլիսիում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1945 – Դավիթ Գուրամիշվիլի, Քեթևան
  • 1949 – Երջանիկ հանդիպում, Էթերի
  • 1954Ճպուռ, Թինա
  • 1955 – Կախարդական սրինգ, Մզիա
  • 1956 – Բաշի Աչուկ, Նինո
  • 1959 – Նինո, Էթերի
  • 1960 – Ընդհատված երգ, Դոդո
  • 1986 – Շրջապտույտ, Քեթևան
  • 1992 – Վալս Պեչորեի վրա
  • 1994 – Սպանված հոգի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 http://www.geotimes.ge/index.php?m=home&newsid=19043
  4. «Famous movie and theatre star»։ Rustavi 2 (Georgian Times)։ 2009-11-03։ Վերցված է 2009-11-07 
  5. 5,0 5,1 «Դոդո Ճիճինաձեի կենսագրությունը geocinema.ge կայքում (վրաց.)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-19-ին։ Վերցված է 2015-10-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]