Շալվա Ղամբաշիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շալվա Ղամբաշիձե
վրաց.՝ შალვა ქსენოფონტეს ძე ღამბაშიძე
Ծնվել էհուլիսի 20 (օգոստոսի 1), 1899 կամ հուլիսի 29, 1899(1899-07-29)[1]
ԾննդավայրԶեստափոն, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 15, 1955(1955-05-15) (55 տարեկան) կամ մայիսի 18, 1955(1955-05-18)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Շալվա Ղամբաշիձե (վրաց.՝ შალვა ღამბაშიძე, հուլիսի 20 (օգոստոսի 1), 1899 կամ հուլիսի 29, 1899(1899-07-29)[1], Զեստափոն, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1955(1955-05-15) կամ մայիսի 18, 1955(1955-05-18)[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1939)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալվա Ղամբաշիձեն ծնվել է 1899 թվականի հուլիսի 20-ին (օգոստոսի 1) Զեստափոն քաղաքում, հոգևորականի ընտանիքում[2]։ Սովորել է Քութայիսի ռեալական ուսումնարանում։

1920 թվականին Թբիլիսիում ավարտել է Գ. Ջաբադարիի դրամատիկական ստուդիան, 1920 թվականից որպես դերասան աշխատել է Բաթումի թատրոնում, 1921 թվականից՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում, իսկ 1928 թվականից՝ Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում։ 1937-1947 թվականներին եղել է Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի տնօրենը, գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը։

Շալվա Ղամբաշիձեն նկարահանվել է նաև ֆիլմերում։ 1939 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։

Մահացել է 1955 թվականի մայիսի 15-ին Թբիլիսիում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1922 - «Ոչխարի աղբյուր», Լոպե դե Վեգա - Էսթևան[2]
  • 1935 - «Կոտրված կամուրջ», Իլյա Ճավճավաձե - Արչիլ
  • 1953 - «Ընտանիքի պատիվը» - Ալան
  • 1955 - «Մարիա Ստյուարտ» - Շրուսբերի

Բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938 - «Կոլխոզնիկի հարսանիքը», Կակաբաձե
  • 1944 - «Անսանձի սանձահարումը», Շեքսպիր[2]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 - Սամանիշվիլու խորթ մայրը
  • 1928 - Կինը տոնավաճառից
  • 1938 - Մեծ հրացոլք
  • 1942 - Գեորգի Սաակաձե - իշխան Անդուկապար
  • 1945 - Դավիթ Գուրամիշվիլի
  • 1945 - Անսաստ հարևաններ
  • 1948 - Քեթո և Կոտե - Մակար
  • 1949 - Երջանիկ հանդիպում
  • 1954 - Ճպուռ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Театральная энциклопедия / Гл. ред. С. С. Мокульский. — Т. 1: А — «Глобус». — М.: Советская энциклопедия, 1961. — 1214 стб.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]