Թամար Ցիցիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամար Ցիցիշվիլի
վրաց.՝ თამარ იოსების ასული ციციშვილი
Ծնվել էհունվարի 19, 1908(1908-01-19) կամ դեկտեմբերի 19, 1908(1908-12-19)[1]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 1, 1988(1988-09-01)[1]
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1936-1987
Ժանրերդրամա
մելոդրամա
կատակերգություն
Պարգևներ և մրցանակներՎրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID 0875080
ԿինոՊոիսկID 21685

Թամար Իոսիֆի Ցիցիշվիլի (վրաց.՝ თამარ ციციშვილი, հունվարի 19, 1908(1908-01-19) կամ դեկտեմբերի 19, 1908(1908-12-19)[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 1, 1988(1988-09-01)[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասանուհի։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Ցիցիշվիլին ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 19-ին Օդեսայում։ 1929 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է թանգարանում։ Հայտնի արվեստագետ, պատմության ու վանքերի արձանագրությունների վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռենե Շմերլինգի հետ շրջել է Վրաստանի տարբեր գավառներում, պատճենել եկեղեցիների որմնանկարներ։

Կինոյում Թամար Ցիցիշվիլին սկսել է նկարահանվել 1936 թվականին։ Պատահաբար նրան հանդիպել է Սիկո Դոլիձեն և առաջարկել նկարահանվել ֆիլմում։ «Դարիկո» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Թամար Ցիցիշվիլին ձեռք է բերել մեծ ճանաչում։ Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվում էր վեց ամիս։ Արդյունքում Թամար Ցիցիշվիլին տարվում է կինոյով և որոշում դառնալ դերասանուհի։ 1937 թվականին Մասնակցել է Մոսկվայում վրացական արվեստի տասնօրյակին։ Պարել է Պաչկորիայի անսամբլում, որ ներկայացնում էր Արևմտյան Վրաստանը։ Պետության ղեկավարների հանդիպման ժամանակ ծանոթացել է Իոսիֆ Ստալինի, Լավրենտի Բերիայի, Մոլոտովի հետ։ Հետագայում Մոսկվայում ևս մի քանի անգամ հանդիպել է Ստալինի հետ։ Վերջինս անձամբ Թամար Ցիցիշվիլուն նվիրել է ժամացույց՝ «От ЦИК» («Կենտրոնական գործադիր կոմիտեից») մակագրությամբ[2]:

1950-1959 թվականներին Թամար Ցիցիշվիլին խաղացել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936ԴարիկոԴարիկո
  • 1936 – Կաջեթի (կարճամետրաժ) – Նեստանի
  • 1939 – Ուշացած փեսացու – Մարո
  • 1940 – Ընկերություն– Թամար
  • 1947 – Բանաստեղծի օրորոցայինը – իշխանուհի Եկատերինա I
  • 1948Քեթո և ԿոտեՏեկլե, իշխան Լևանի քույրը
  • 1949 – Երջանիկ հանդիպում – Ելենե
  • 1954ՃպուռԹամար, Շոթայի մայրը
  • 1956 – Բաշի Աչուկ – էպիզոդ
  • 1958 – Երկու ընտանիք – Դարեջան, մանկատան տնօրեն
  • 1961 – Ինգուրի ափերին – էպիզոդ
  • 1968 – Տարիել Գոլուա – Մտվարիսա
  • 1969Վարպետաց վարպետի աջը
  • 1973 – Լուսնի առևանգումը
  • 1973 – Աշնան տաք արև
  • 1977 – Սինեմա– իշխանուհի
  • 1981 – Առողջ եղիր, սիրելիս – Նինա Վասիլևնա
  • 1981 – Գաղտնիք
  • 1984 – Սուրամի բերդի լեգենդը
  • 1984ԶղջումՄարիամ
  • 1985 – Պատկերներ քաղաքի կյանքից (կարճամետրաժ)
  • 1985 – Մինչ կանցնի աշնանային անձրևը
  • 1986 – Ռոբինզոնադա, կամ իմ անգլիացի պապը – էպիզոդ
  • 1986 – Սև ծիծեռնակ (կարճամետրաժ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]