Դմիտրի Ֆելդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Ֆելդման
Ծննդյան թիվ՝ապրիլի 20, 1902(1902-04-20)
Ծննդավայր՝Օրհեյ, Chișinău County, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 20, 1963(1963-12-20) (61 տարեկանում)
Վախճանի վայր՝Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոօպերատոր
Պարգևներ՝«Պատվո նշան» շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
IMDb։ID 0271023

Դմիտրի (Մարկուս) Ֆելդման (ապրիլի 20, 1902(1902-04-20), Օրհեյ, Chișinău County, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1963(1963-12-20), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոօպերատոր, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958

1918 թվականից աշխատել է կինոյում՝ նախ լաբորանտ, իսկ արդեն 1924-ից՝ օպերատոր։ Նկարահանել է Օդեսայի, Մոսկվայի, Բաքվի, Թբիլիսիի, Երևանի կինոստուդիաներում։

Ֆելդմանը խորհրդային առաջատար կինոօպերատորներից էր, կադրի կոմպոզիցիայի վարպետ։ Նրա հերոսների դիմանկարները հոգեբանորեն հագեցված են և հուզառատ։ Նա մեծապես նպաստել է հայկական և վրացական կինոյի ազգային կադրերի պատրաստման գործին։ Ֆելդմանն իր լավագույն ֆիլմերն ստեղծել է Յուլի Ռայզմանի, Աբրամ Ռոոմի, Գրիգորի Ռոշալի, Սերգեյ Յուտկևիչի, Նիկոլայ Սանիշվիլու, Սեմյոն Դոլիձեի, Միխայիլ Ճիաուրելիի, Համո Բեկնազարյանի և այլ ճանաչված կինոռեժիսորների համագործակցությամբ։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ամուսնացած է եղել հայ դերասանուհի Տատյանա Մախմուրյանի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերից են՝

  • «Ուրվական, որը չի վերադառնում» (1930)
  • «Խաղաղ Դոն» (1931)
  • «Պետերբուրգյան գիշեր» (1934)
  • «Վերջին գիշեր» (1937)
  • «Բաքվեցիներ» (1938, Լ. Կոսմատովի հետ)
  • «Պեպո» (1935)
  • «Դավիթ Բեկ» (1944, երկուսն էլ՝ Գ. Բեկնազարյանի հետ)
  • «Լեռնային լճի գաղտնիքը» (1954, Ի. Դիլդարյանի հետ, երեքն էլ՝ «Հայֆիլմ» ստուդիա)
  • «Ճպուռը» (1957)
  • «Առավոտ» (1961)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգյան Ս., Օպերատոր Դ. Ֆելդմանը, «ՍԱ», 1964, № 6։ Բեկնազարյան Հ., Հուշեր դերասանի և կինոռեժիսորի, Ե., 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png