Սերգեյ Յուտկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Յուտկևիչ
Сергей Иосифович Юткевич
Ծնվել էդեկտեմբերի 15(28),1904
ԾննդավայրՊետերբուրգ (այժմ՝ Լենինգրադ)
Մահացել էապրիլի 23,1985
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, պրոֆեսոր, թատերական ռեժիսոր, բեմանկարիչ, նկարիչ և թատերական ուսուցիչ
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ
IMDbID ID 0951170

Յուտկևիչ Սերգեյ Իոսիֆովիչ (դեկտեմբերի 15 (28), 1904[5][6], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[7] - ապրիլի 24, 1985(1985-04-24)[1][2] կամ ապրիլի 23, 1985(1985-04-23)[3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր, կինոարվեստի տեսաբան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974Արվեստագիտության (1941)։ ԽՄԿԿ անդամ (1939

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921-1923 թվականներին սովորել է Պետերբուրգի բարձրագույն ռեժիսորական (Վսևոլոդ Մեյերխոլդի ղեկավարությամբ) և գեղարվեստատեխնիկական բարձրագույն արվեստանոցներում։ Գ․ Կոզինցևի և Լ․ Տրաուբերգի հետ կազմակերպել է ՖԷՔՍ (ФЭКС — էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկա) խումբը։ 1925 թվականից աշխատում է կինոյում։ Ռեժիսորին ճանաչում է բերել «ժանյակներ» (1928) ֆիլմը։ Սովետական կինոարվեստի զարգացման ասպարեզում նշանակալից երևույթ են Յուտկևի «Ոսկե լեռներ» (1931), «Հանդիպականը» (1932, Ֆ․ էրմլերի հետ) նորարարական կինոնկարները։

Առաջատար տեղ են գրավում նաև Յուտկևի «Հրացանավոր մարդը» (1938), «Պատմվածքներ Լենինի մասին» (1958), «Լենինը Լեհաստանում» (1966) ֆիլմերը։ «Բաղնիք» (1962, ըստ Մայակովսկու, Ա․ Կարանովիչի հետ) և «Մայակովսկին ծիծաղում է» (1974) կինոնկարներում դերասանները, տիկնիկները, նկարչական մուլտիպլիկացիան օրգանապես համադրված են։ Մոսկվայի և Լենինգրադի թատրոններում բեմադրել է մի շարք ներկայացումներ։ Դասավանդում է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում (1940 թվականից՝ պրոֆեսոր)։ «Կինոբառարանի» (հ․ 1-2, 1966-1970) գլխավոր խմբագիր։ ԽՍՀՄ Կադր «Պատմվածքներ Լենինի մասին» կինոնկարից (1958), ոեժիսոր Սերգեյ Յուտկևիչ պետական մրցանակներ (1941, 1947, 1967

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Յուտկևիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 135