Տատյանա Մախմուրյան
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9 (22), 1910[1] |
Ծննդավայր | Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 10, 1989 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսֆիլմ (1937) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Աշխատավայր | Հայֆիլմ[1] և Հայաստանի ազգային պատկերասրահ |
Ամուսին(ներ) | Դմիտրի Ֆելդման |
Պարգևներ և մրցանակներ | |
Տատյանա (Թագուհի) Լևոնի Մախմուրյան (Մախմուրովա) (սեպտեմբերի 9 (22), 1910[1], Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին Համո Բեկնազարյանի հրավերով նկարահանվել է «Տունը հրաբխի վրա» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մարոյի դերում։ Նույն թվականից աշխատել է Հայկինոյում։ 1936-1937 թվականներին սովորել է «Մոսֆիլմ»-ին կից դերասանական դպրոցում։
Մախմուրյանի լավագույն դերը Կեկելն է («Պեպո», ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան, 1935)։ Այլ դերերից են՝ Մասումե («Հանդիպում», ռեժիսոր՝ Գ. Գոմարտելի, «Վրացֆիլմ» ստուդիա), Անահիտ («Լույս և ստվերներ», ռեժիսոր՝ Ի. Պերեստիանի, Նանի («Գիքոր», ռեժիսոր՝ Ամասի Մարտիրոսյան, 1934), Գայանե («Դավիթ Բեկ», ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան, 1944)[2]։
Աշխատել է նաև որպես ռեժիսորի օգնական։ Ամուսնցած է եղել կինոօպերատոր Դմիտրի Ֆելդմանի հետ։
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1928 - Մարո՝ «Տունը հրաբխի վրա»
- 1930 - Մասումե՝ «Հանդիպում»
- 1933 - Անահիտ՝ «Լույս և ստվերներ»
- 1934 - Նանի՝ «Գիքոր»
- 1935 - Կեկել՝ «Պեպո»
- 1943 - Գայանե՝ «Դավիթ Բեկ» (նաև ռեժիսորի օգնական)
- 1982 - «Սիրամարգի ճիչը»
- 1988 - Թագուհի Պարույրովնա (ծեր տարիքում)՝ «Համբարձում»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 20։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 166)։ ![]() |
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Սուխում քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 10 մահեր
- 1989 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Խորհրդային դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ