Հայֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկինոից)
Jump to navigation Jump to search
Հայֆիլմ
ՏեսակԿինոստուդիա
Ընկերության տեսակկինոստուդիա
Հիմնադրված է1923
ՀիմնադիրՀամո Բեկնազարյան
Դանիել Դզնունի
ՎայրԵրևան, Հայաստան
ՍեփականատերՀայաստանի հանրապետություն

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա, գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ հանրապետության Լուսժողկոմատի գլխավոր քաղաքական լուսավորության համակարգում ստեղծվում է Հայաստանի Պետական կինոն (Պետկինո)[1]: Հայկական կինոյի առաջամարտիկը եղավ 1924 թվականին նկարահանված «Սովետական Հայաստան» հայկական վավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը:

1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»[2], որը կոչած էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց: Հայկական կինոյի առավել նշանակալի երևույթը դարձավ 1931 թվականին նկարահանված «Մեքսիկական դիպլոմատներ» քաղաքական, երգիծական կինոկոմեդիան: 1935 թվականին նկարահանվել է առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմը՝ «Պեպո»-ն[3], որը մեծ ու նշանակալի հայտնություն էր մշակութային կյանքում: 1930-ական թվականների վերջերին հայկական կինոն իր հաջող փորձաքննությունն էր անցնում պատմա-հեղափոխական կինեմատոգրաֆիայի ոլորտում: Այսպես՝ «Կարո»[4], «Զանգեզուր»[5], «Սևանի ձկնորսները»[6], «Լեռնային մարշ» կինոֆիլմերը արտացոլում էին Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարը և արժանացել են հանդիսատեսի համակրանքին:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի շատ կինոգործիչներ մեկնելով ռազմաճակատ՝ հատուկ խմբերում ստեղծեցին մարտական կինոհրապարակախոսության նմուշներ: Այդ տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվում է «Դավիթ Բեկ» պատմական ֆիլմ]]ը: 1950-ական թվականների կեսերից հայկական կինոյի առջև նոր հրամայականներ են ծառանում լուծելու գաղափարական-գեղարվեստական խնդիրներ: Ոգևորվելով ակտիվ հեղափոխական Կամոյի կերպարով՝ ռեժիսորներ Ստեփան Կևորկովը և Էրազմ Մելիք-Քարամյանը[7] որոշում են ստեղծել պատմա-հեղափոխական վիպական ֆիլմեր: 1956 թվականին ստեղծվում է առաջին ֆիլմը՝ «Անձամբ ճանաչում եմ»[8], իսկ երկրորդը՝ «Արտակարգ հանձնարարություն»[9] ֆիլմը ստեղծվում է 1965 թվականին:

«Հայֆիլմ» կինոստուդիային մեծ հաջողություն են բերում «Երգում է սիրտը»[10] և «Առաջին սիրո երգը» [11] երաժշտական ֆիլմերը: Այնուհետև նկարահանվում են «Նվագախմբի տղաները»[12], «Տժվժիկը»[13], «Բարև, ես եմ»[14], «Եռանկյունի» և այլ ֆիլմեր:

Բարձր գնահատելով ձեռք բերված հաջողությունները՝ 1973 թվականի օգոստոսի 15-ին Անտոն Քոչինյանը[15] Հ. Բեկ-Նազարյանի անվան Երևանի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիան ներկայացնում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրման[16]:

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1923 - Հայաստանի ժողովրդական կրթության կոմիսարիատի Գլխքաղկրթության ցանցում ստեղծվեց «Պետական ​​ֆիլմ» կազմակերպությունը, իսկ նույն տարում՝ «Պետֆոտոկինո» ընկերությունը։
  • 1923 - վերանվանեց «Պետֆոտոկինո» կինոգործարան ԲԸ։
  • 1926 - Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»ը։
  • 1928 - վերանվանեց «Հայկինո» Ստուդիա ԲԸ։
  • 1935 - Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ «Պեպո»ն։
  • 1938 - վերանվանվել է «Երևանի ֆիլմերի ստուդիա»։
  • 1938 - Լև Ատամանովը նկարահանեց առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմը՝ «Շունն ու կատուն»։
  • 1957 - վերանվանվեց «Հայֆիլմ»։
  • 1959 - կինոխրոնիկայի և հեռուստաֆիլմերի բաժինն առանձնացավ որպես առանձին «Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա»։
  • 1966 - դարձավ Համո Բեկնազարյանի անվան։
  • 2005 - կինոընկերությունը գնեց «Արմենիա Սթուդիոս» ՍՊԸ (որը «CS Media» հոլդինգի մասն է կազմում)։
  • 2006 - ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը և գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]