Լև Ատամանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Ատամանով
Լև Ատամանով.jpg
Ծնվել է փետրվարի 8 (21), 1905[1]
Ծննդավայր Մոսկվա[2]
Մահացել է փետրվարի 12, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:12|2|0}})[1] (75 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտություն կինոռեժիսոր
Անդամություն ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Լև Կոնստանտինի Ատամանով (իսկական անունը՝ Լևոն Կոնստանտինի Ատամանյան[3]), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1964), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1978[4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին ավարտել է Առաջին պետֆիլմդպրոցը կինոռեժիսորի դիպլոմով։ 1928 թվականին աշխատել է ռեժիսորի օգնական «Պետզինֆիլմ» կինոֆաբրիկայում։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասնակից։

Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Հայաստանում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» (1938) և «Կախարդական գորգ» (1948) մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ 1949 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ի ռեժիսոր։ Նրա «Դեղին արագիլ» (1950), «Ալվան տաղիկը» (1952), «Ոսկե այծքաղ» (1954), «Շունն ու կատուն» (1955), «Ձյունե թագուհին» (1957) և այլ ֆիլմեր պարգևատրվել են տարբեր միջազգային կինոփառատոնների, այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակներով և պատվավոր դիպլոմներով։ 1960-ներին՝ ռեժիսորական կոլեգիայի տիկնիկային միության նախագահ։ Գավ անունով փիսիկը մուլֆիլմաշարի ռեժիսորն է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • animator.ru (ռուս.)
  • Гинзбург С., Рисованный и кукольный фильм, М., 1957. (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. Атаманов Лев Константинович, Атаманов Лев Константинович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. Հայկական սովետական հանրագիտարան, 1 հատոր, էջ 651 (հայ.)
  4. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.