Գավ անունով փիսիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավ անունով փիսիկը
Գավ անունով փիսիկը.jpg
Տեսակհեռուստասերիալ
ՁայնագրումՄարիա Վինոգրադովա, Վասիլի Լիվանով և Յուրի Վոլինցեվ
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Սերիաների քանակ5
ՌեժիսորԼև Ատամանով և Լեոնիդ Շվարցման
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Էկրաններին է1976-ից


Գավ անունով փիսիկը (ռուս.՝ Котёнок по имени Гав), Լև Ատամանովի մուլտֆիլմերի շարք փոքրիկ փիսիկի և նրա առօրեայի մասին։ Մուլտֆիլմերի վերջին եզրափակիչ սերիան թողարկվել է ռեժիսորի մահից հետո։

Սցենարը գրվել է համանուն հեքիաթի հիման վրա, որի հեղինակը Գրիգորի Օստերն է։ Մուլտֆիլմը պատմում է Գավ անունով փիսիկի արկածների և նրա ընկեր Շարիկ անունով շնիկի մասին։ Գավը մշտապես հայտնվում է անախորժությունների մեջ, երբ տանից դուրս է գալիս։ Դա կապված է նրա անվան հետ։ Նա վստահ է, որ պետքա չխուսափել դժվարություններից, որովհետև բակի տարիքով կատուն իրեն ասել է․ «Քեզ միշտ տհաճություններ են սպասվում!»: Գավը գիտի՝ ինչպես ուտելիքը կիսել 2 մասի, կարողանում է գաղտնի լեզվով խոսել։ Տնային կատուների մասնագետի կարծիքով[1], Հաֆի արտաքինը ավելի շատ համապատասխանում է հին սիամական ցեղատեսակին:

Մուլտֆիլմի հիմնական գաղափարը ընկերություն սերմանելն է, մեծերի և փոքրերի փոխհարաբերությունների մասին է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Գավը եղել է նարնջագույն և սովորական փիսիկ, բայց վերջում մուլտիկպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը որոշել է, որ փիսիկը լինի ազնվացեղ՝ որպես նախատիպ վերցրել է սիամական կատվատեսակին[2]: Ֆելինոլոգների (Ֆելինոլոգիան զոոլոգիայի ճյուղերից է) կարծիքով[3], Գավն իր ներաշխարհով նման է Thai cat կատվի տեսակին։

  • Գավ անունով փիսիկը (թողարկում 1) (1976)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 2) (1977)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 3) (1979)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 4) (1980)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 5) (1982)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգորի Օստեր: Գավ անունով փիսիկը. -Մ.: ԱՍՏ, 2012.- 65 էջ- (Հեքիաթ մուլտֆիլմեր).- ISBN 5-17-028978-2, 978-5-271-42459-5. .
  • Գրիգորի Օստեր. Գրիգորի Օստերի բոլոր հեքիաթները.-Մ.: ԱՍՏ, 2012.- 320 էջ- ISBN 978-5-17-023304-5, 978-5-271-40318-7.