Սոյուզմուլտֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոյուզմուլտֆիլմ
Logo-arch.png
Տեսականիմացիոն ընկերություն, կինոֆիլմերի արտադրության ընկերություն և Կինոստուդիա
Հիմնադրված էհունիսի 10, 1936[1]
ՎայրՄոսկվա, Ռուսաստան և Akademika Korolyova street (Moscow)
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Արդյունաբերությունմուլտիպլիկացիա
Ընդհանուր ակտիվներ899 523 000 Ռուսական ռուբլի (2017)[2]
Հասույթ161 001 000 Ռուսական ռուբլի (2017)[2]
ՍեփականատերMinistry of Culture?
Կայքsoyuzmultfilm.ru
Soyuzmultfilm Վիքիպահեստում

«Սոյուզմուլտֆիլմ» (ռուս.՝ «Союзмультфильм»), մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրության` խորհրդային և ռուսական խոշորագույն պետական կինոստուդիա, որը հիմնադրվել է 1936 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում և գործում է մինչ օրս: Իր գոյության շուրջ 80 տարիների ընթացքում կինոստուդիայում ստեղծվել է տարբեր ժանրերի ավելի քան 1500 մուլտֆիլմեր, որոնցից շատերը մտել են համաշխարհային անիմացիայի «Ոսկե ֆոնդ»` որպես դասական նմուշներ և մասնակցել տարբեր միջազգային կինոփառատոների՝ ստանալով բազում պարգևներ ու մրցանակներ:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան հիմնադրվել է 1936 թվականի հունիսի 10-ին և ի սկզբանե կոչվել «Սոյուզդետմուլտֆիլմ», սակայն 1937 թվականի օգոստոսի 20-ին անվանվել է «Սոյուզմուլտֆիլմ»: Մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստուդիա ստեղծելու հրամանը ստորագրվել էր ԽՍՀՄ կինոֆոտոարդյունաբերության գլխավոր վարչության ղեկավարի կողմից, սակայն համարվում է, որ ստեղծման որոշումը կայացրել է անձամբ Ստալինը[3]:

Սկզբնական փուլում ստուդիայի աշխատակազմը համալրվել է նկարչական կինոյի այնպիսի վարպետներով, ինչպիսիք էին Իվան Իվանով-Վանոն, Օլգա Խոդատաևան, Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ քույրերը, Վլադիմիր Սուտեևը, Դմիտրի Բաբիչենկոն և այլք: Ստուդիայում թողարկված առաջին մուլտֆիլմը «Աֆրիկայում շոգ է» (1936 թ.) կինոնկարն էր[4][5]:

1937 թվականից կինոստուդիան սկսել է նկարահանել գունավոր ֆիլմեր: 1939-1941 թվականներին ստեղծվել են այնպիսի մուլտֆիլմեր, որոնք մտել են համաշխարհային կինեմատոգրաֆի «Ոսկե ֆոնդ»: Այդպիսի ֆիլմերից էին Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի «Լիմպոպո» (1939 թ.), «Բարմալեյ» (1941 թ.), Իվան Իվանով-Վանոյի «Մոյդոդիր» (1939 թ.), «Քեռի Ստյոպա» (1939 թ.) և այլն: 1941-1945 թվականների առավել հայտնի ֆիլմերից էին Պյոտր Նոսովի և Միխայիլ Ցեխանովսկու «Եղևնին» (1942 թ.), Իվան Իվանով-Վանոյի «Գողացված արևը» (1944 թ.), Բրումբերգ քույրերի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» (1943 թ.), «Սինդբադ-ծովագնաց» (1944 թ.) և այլ ֆիլմեր:

1940-ական թվականների կեսերին նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին Իվան Իվանով-Վանոյի «Սապատավոր ձիուկը» (1947 թ., այն բարձր է գնահատել Ուոլթ Դիսնեյը` ցուցադրելով իր նկարիչներին), Բրումբերգ քույրերի «Կորած հրովարտակը» (1945 թ.), «Ֆեդյա Զայցև» (1948 թ.), Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի «Գորշ Վզիկը» (1948թ.), Ալեքսանդր Իվանովի «Կվարտետ» (1947 թ.) և այլ ֆիլմեր: 1947 թվականին` Վենետիկի 8-րդ կինոփառատոնում, Մստիսլավ Պաշչենկոյի «Ուրախության երգը» մուլտֆիլմը պարգևատրվել է բրոնզե մեդալով: Դա կինոստուդիայի առաջին մրցանակն էր:

1950-ականների առավել հայտնի ֆիլմերից էին Միխայիլ Ցեխանովսկու «Կաշտանկա» (1952 թ.), Լև Ատամանովի «Ալվան ծաղիկը» (1952 թ.), «Ոսկե այծքաղը» (1954 թ.), Իվան Իվանով-Վանոյի «Ձյունանուշը» (1952թ.), Մստիսլավ Պաշչենկոյի «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (1950 թ.), «Անտառային ճամփորդները» (1951 թ.), «Չարաճճի փիսիկը» (1953 թ.), Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի «Կախարդական խանութը» (1953 թ.) և ուրիշներ: Այդ տարիներին իր նորարարական մոտեցումներով աչքի է ընկնում Լև Ատամանովի «Ձյունե թագուհին» (1957 թ.) մուլտֆիլմը: 1950-ական թվականներին թողարկվել են բազմաթիվ լիամետրաժ մուլտֆիլմեր` «Կախարդված տղան» (1955 թ.), «Ինչ-որ մի թագավորությունում» (1957թ.), «Ընկուզենու շիվը» (1955թ.), «Ոչ հասարակ մրցախաղ» (1955 թ.), «Նավակը» (1956 թ.), «Կատվի տունը» (1958 թ.), «Յարանգայում վառ է կրակը» (1956 թ.), «Սխալների կղզին» (1955 թ.), «Պետյան և Կարմիր Գլխարկը» (1958 թ.), «Մուրզիլկայի արկածները» (1956 թ.) և այլն:

1960-ական թվականները աչքի են ընկնում ստեղծագործական նոր որոնումներով և փորձարարություններով: Այդ տարիների ֆիլմերից էին Ռոման Դավիդովի «Ուլիկը» (1961 թ.), Լև Ատամանովի «Բանալին» (1961 թ.), «Նստարան» (1967 թ.), «Պարուհին նավի վրա» (1969 թ.), Բրումբերգ քույրերի «Մեծ անախորժություններ» (1961 թ.), Միխայիլ Ցեխանովսկու «Վայրի կարապները» (1962 թ.), Ֆեոդոր Խիտրուկի «Մի հանցագործության պատմություն» (1962 թ.), Լեոնիդ Ամալրիկի «Մատնաչափիկը» (1964 թ.), «Գետաձին, որը վախենում էր պատվաստումներից» (1966 թ.), Վլադիմիր Պոլկովնիկովի «Ձկնորս կատուն» (1964 թ.), Բորիս Դյոժկինի «Չիպոլինո» (1961 թ.), «Ձնե ուղիներ» (1963թ.), Բրումբերգ քույրերի «Կոշկավոր կատուն» (1968 թ.), Իվան Ակսենչուկի «Ջրահարսը» (1968 թ.), Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի «Բարանկին, մարդ եղիր» (1963 թ.), «Ռիկի-Տիկի-Տավի» (1965 թ.), Ֆեոդոր Խիտրուկի «Բոնիֆացիի արձակուրդները» (1965 թ.), «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» (1968 թ.), Եֆիմ Գամբուրգի «Լրտեսական կրքեր» (1967 թ.) և այլն:

1960-ականների տիկնիկային միավորման հայտնի ֆիլմերից էին Ռոման Կաչանովի «Ձեռնոցը» (1967 թ.), Վլադիմիր Դեգտյարովի «Ո՞վ ասաց մյաու» (1962 թ.), «Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը» (1968 թ.) և այլն: 1960-ականներին սկիզբ դրվեց նաև մուլտսերիալների, որոնց նկարահանումները շարունակվեցին նաև 1970-1980 թվականներին: Այդպիսի մուլտսերիալներից էին «Մաուգլի» (1967 թ.), «Մանչուկն ու Կառլսոնը» (1968 թ.), «Դե, սպասիր» (1969 թ.), «Բրեմենյան երաժիշտները» (1969 թ.), «Վինի Թուխը» (1969 թ.), «Կոկորդիլոս Գենան» (1969 թ.) և այլն:

1970-1980-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան համարվում էր` Եվրոպայի խոշորագույն անիմացիոն ֆիլմեր արտադրող կինոստուդիան: Այդ տարիներին նկարահանվել է «Ուրախ կարուսել» մուլտֆիլմերի հավաքածուն: Այդ տարիների մուլտֆիլմերից կարելի է նշել Լև Ատամանովի «Պոնին վազում է շրջանով» (1974 թ.), «Գավ անունով փիսիկը» (1976 թ.), Լև Միլչինի «Անագե տոկուն զինվորիկը» (1976 թ.), Վլադիմիր Պոպովի «Բոբիկը Բարբոսին հյուր» (1977 թ.), «Երեքը Պրոստոկվաշինոյից» (1978 թ.) և այլն: Իսկ տիկնիկային ֆիլմերից արժե հիշատակել Ռոման Կաչանովի «Չեբուրաշկա» (1971 թ.), «Շապոկլյակ» (1974 թ.), Միխայիլ Կամենեցկու «Ամենափոքրիկ թզուկը» (1977 թ.), «Բոցմանն ու թութակը» (1982 թ.), Իվան Ուֆիմցևի «Գայլն ու հորթուկը» (1984 թ.), «38 թութակ» (1976 թ.) և այլն: Միջազգային ճանաչում են ստացել Յուրի Նորշտեյնի ֆիլմերը` «Աղվեսն ու նապաստակը» (1973 թ.), «Ձկնկուլն ու կռունկը» (1974 թ.), «Ոզնին մշուշում» (1975 թ.), «Հեքիաթների հեքիաթը» (1979թ.):

1980-ականների աչքի ընկնող ֆիլմերից էին Էդուարդ Նազարովի «Կար-չկար մի շուն» (1982 թ.), «Մրջյունի ճանապարհորդությունը» (1983 թ.) և Գարրի Բարդինի «Բախում» (1983 թ.), «Բրեկ» (1985 թ.), «Ամուսնություն» (1987 թ.) ֆիլմերը: Առանձին հետաքրքրություն էին ներկայացնում նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին «Անառակ թութակի վերադարձը» (1984 թ.), «Մարտինկո» (1987 թ.), «Գորշ գայլ էնդ Կարմիր Գլխարկ» (1990 թ.) և այլ ֆիլմեր:

Առավել հայտնի մուլտֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1939  Մոյդոդիր Мойдодыр
1939  Քեռի Ստյոպան Дядя Стёпа
1942  Եղևնին Ёлка
1943  Հեքիաթ Սալթան թագավորի մասին Сказка о царе Салтане
1944  Հեռախոսը Телефон
1945  Կորած հրովարտակը Пропавшая грамота
1946  Ուրախության երգը Песенка радости
1947  Սապատավոր ձիուկը Конёк-Горбунок
1948  Ծաղկիկ-յոթնագույնիկ Цветик-семицветик
1948  Գորշ Վզիկը Серая Шейка
1948  Ֆեդյա Զայցև Федя Зайцев
1952  Ալվան ծաղիկը Аленький цветочек
1952  Կաշտանկա Каштанка
1954  Ոսկե այծքաղը Золотая антилопа
1954  Մոյդոդիր Мойдодыр
1955  Ոչ հասարակ մրցախաղ Необыкновенный матч
1956  Հին ծանոթները Старые знакомые
1956  Տասներկու ամիսները Двенадцать месяцев
1956  Անճոռնի ճուտիկը Гадкий утёнок
1957  Ձյունե թագուհին Снежная королева
1958  Պետյան ու Կարմիր գլխարկը Петя и Красная Шапочка
1958  Տղան Նեապոլից Мальчик из Неаполя
1958  Կատվի տունը Кошкин дом
1959  Շուտով անձրև կլինի Скоро будет дождь
1960-1968  Լուսատտիկը (8 սերիա) Светлячок (8 серий)
1960  Վինտիկն ու Շպունտիկը ուրախ վարպետներ են Винтик и Шпунтик Весёлые мастера
1961  Պարծենկոտ մրջյունը Муравьишка-хвастунишка
1961  Չիպոլինո Чиполлино
1962  Մի հանցագործության պատմություն История одного преступления
1964  Քեռի Ստյոպան` միլիցիոներ Дядя Стёпа — милиционер
1965  Բոնիֆացիի արձակուրդները Каникулы Бонифация
1965  Նարգիս Наргис
1965  Ճանապարհորդ գորտը Лягушка путешественница
1965  Ռիկի-Տիկի-Տավի Рикки-Тикки-Тави
1967-1971  Մաուգլի Маугли
1967  Ձեռնոցը Варежка
1967  Շոգեքարշիկը Ռոմաշկովայից Паровозик из Ромашкова
1968  Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ Фильм, фильм, фильм
1968  Ջրահարսը Русалочка
1968  25-րդները, առաջին օրը 25-е, первый день
1968  Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար Кот, который гулял сам по себе
1968  Մանչուկն ու Կառլսոնը Малыш и Карлсон
1969-1993  Դե, սպասիր (18 սերիա) Ну, погоди! (18 серий)
1969  Կոկորդիլոս Գենան Крокодил Гена
1969  Բրեմենյան երաժիշտները Бременские музыканты
1969  Վինի Թուխը Винни-Пух
1969  Չսովորած դասերի երկրում В стране невыученных уроков
1969  Ձմեռ պապն ու ամառը Дед Мороз и лето
1969-2015  Ուրախ կարուսել Весёлая карусель
1970  Կառլսոնը վերադարձել է Карлсон вернулся
1971  Չեբուրաշկա Чебурашка
1971  Վինի Թուխը գնում է հյուր Винни-Пух идёт в гости
1972  Վինի Թուխն ու հոգսաշատ օրը Винни-Пух и день забот
1972  Հյուր ամռան մոտ В гостях у лета
1973  Բրեմենյան երաժիշտների հետքերով По следам бременских музыкантов
1973  Կղզին Остров
1974  Ձկնկուլն ու կռունկը Цапля и журавль
1974  Շապոկլյակը Шапокляк
1974  Ֆուտբոլային աստղեր Футбольные звёзды
1974  Մի պարկ խնձոր Мешок яблок
1975  Ոզնին մշուշում Ёжик в тумане
1975  Կախարդ Բահրամի ժառանգությունը Наследство волшебника Бахрама
1976-1991  38 թութակ (10 սերիա) 38 попугаев (10 серий)
1976-1982  Գավ անունով փիսիկը (5 սերիա) Котёнок по имени Гав (5 серий)
1976  Գաղտնիքով զարդատուփը Шкатулка с секретом
1976  Հենց այնպես Просто так
1977  Պոլիգոն Полигон
1977  Բոբիկը Բարբոսին հյուր Бобик в гостях у Барбоса
1977-1983  Ամենափոքրիկ թզուկը Самый маленький гном
1978  Նվեր ամենաթույլի համար Подарок для самого слабого
1978-1985  Հետևի նստարանին На задней парте
1978  Երեքը Պրոստոկվաշինոյից Трое из Простоквашино
1978  Կողոպուտ... Ограбление по... (полная редакция 1988)
1979  Հեքիաթների հեքիաթը Сказка сказок
1979  Որս Охота
1979  Թռչող նավը Летучий корабль
1980  Արձակուրդները Պրոստոկվաշինոյում Каникулы в Простоквашино
1981  Երրորդ մոլորակի գաղտնիքը Тайна третьей планеты
1981  Իվաշկան Պիոներների պալատից Ивашка из Дворца пионеров
1982  Կար-չկար մի շուն Жил-был пёс
1983  Ստախոսների դղյակը Замок лгунов
1983  Մրջյունի ճանապարհորդությունը Путешествие муравья
1983-1997  Կապկիկները (7 սերիա) Обезьянки (7 серий)
1983  Չեբուրաշկան գնում է դպրոց Чебурашка идёт в школу
1984  Հեքիաթ Սալթան թագավորի մասին Сказка о царе Салтане
1984  Ձմեռը Պրոստոկվաշինոյում Зима в Простоквашино
1984  Գայլն ու հորթուկը Волк и телёнок
1984-1998  Անառակ թութակի վերադարձը Возвращение блудного попугая
1985  Տիկնիկների պարերը Танцы кукол
1988  Լեռնանցք Перевал
1989  Ընկերուհին Подружка
1992  Մաշենկան Машенька

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]