Լեոնիդ Շվարցման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Շվարցման
Ծնվել էօգոստոսի 30, 1920(1920-08-30)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ
Մահացել էհուլիսի 2, 2022(2022-07-02) (101 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, ռեժիսոր և նկարիչ-բեմադրող
Ոճ(եր)մուլտիպլիկացիա
Պարգևներ
IMDbID ID 0796067

Լեոնիդ Արոնովիչ Շվարցման (ռուս.՝ Леонид Аронович Шварцман, իսկական անունը՝ Իզրայիլ Արոնովիչ Շվարցման, ռուս.՝ Израиль Аронович Шварцман, օգոստոսի 30, 1920(1920-08-30), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ - հուլիսի 2, 2022(2022-07-02), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուսաստանաբնակ ռեժիսոր-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2002)։ Աշխատել է գերազանցապես ռեժիսորներ Լև Ատամանովի, Ռոման Կաչանովի, Իվան Ուֆիմցևի, Իվան Ակսենչուկի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականի օգոստոսի 30-ին Մինսկում, հաշվապահ Արոն Շվարցմանի ու տնային տնտեսուհի Ռախիլ Շվարցմանի ընտանիքում։ Ընտանիքում խոսել են իդիշով[1]։

1941 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին առընթեր դպրոցը և զորակոչվել բանակ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է տանկի գործարանում Չելյաբինսկում։

1948 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը՝ ստանալով մուլտֆիլմերի բեմադրող նկարչի մասնագիտացում։ Նույն թվականին աշխատել է որպես բեմադրող նկարիչ Ալեքսանդր Վինոկուրի հետ համահեղինակությամբ, 1963 թվականին սկսել է աշխատել ինքնուրույն, 1975 թվականից՝ որպես ռեժիսոր։

Լեոնիդ Շվարցմանը հայտնի է նաև նրանով, որ որպես բեմադրող նկարիչ մասնակցել է Չեբուրաշկայի վիզուալ կերպարի ստեղծմանը Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար 1968 թվականին։

Հետագայում Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի խորհրդանիշ 2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների (այդ թվում նաև անհատական), նկարազարդել է մանկական գրքեր։ Առաջադրվել է Լենինյան ու Ստալինյան մրցանակների։ Արժանացել է ամերիկյան «Հոլիվուդը երեխաներին» մրցանակի և Սուզդալում անցկացված Անիմացիոն կինոյի XI ռուսական բաց փառատոնի մրցանակի (2006)։ Կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի և Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ է։

Լեոնիդ Շվարցմանը ձախլիկ է, որ սովորել է գրել աջով, սակայն նկարում է ձախ ձեռքով։

Մահացել է 2022 թվականի հուլիսի 2-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության և արվեստի բնագավառում երեխաների ու պատանիների համար նախատեսված ստեղծագործությունների համար 2016 թվականի Ռուսաստանի նախագահի մրցանակի շնորհման արարողությունը, 24 մարտի, 2017 թվական
  • ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ[2] (1981) – խորհրդային կինոարվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար,
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ[3] (2002) – արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար,
  • Գրականության և արվեստի բնագավառում երեխաների ու պատանիների համար նախատեսված ստեղծագործությունների համար Ռուսաստանի նախագահի մրցանակ[4] (2017) – հայրենական անիմացիոն արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար,

Փառատոններում ստացած մրցանակներ[5].

  • «Շղթա երեխաներից» (ռուս.՝ «Гирлянда из малышей», Մայա Միրոշկինայի հետ համատեղ), 1983 – մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար Տամպերեի XIV միջազգային կինոփառատոնում,
  • «Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են» (ռուս.՝ «Обезьянки. Осторожно, обезьянки!», Մայա Միրոշկինայի հետ համատեղ), 1984 – Մինսկում անցկացված համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար մուլտիպլիկացիայի բաժնում։

Ֆիմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Շվարցմանը նկարահանվել է հետևյալ վավերագրական ֆիլմերում[6].

  • «Անիմացիայի աշխարհը կամ աշխարհի անիմացիան» (ռուս.՝ «Мир анимации или анимации мира», 2001),
  • «Սոյուզմուլտֆիլմ. հեքիաթներ և եղելություններ» (ռուս.՝ «Союзмультфильм – сказки и были», «Հին պատեր» շարք (ռուս.՝ «Старые стены»), 2003),
  • «Նկարիչ. մասնագիտություն և ճակատագիր» (ռուս.՝ «Художник – профессия и судьба», 2003),
  • «Տիկնիկները մարդկանց աշխարհում» (ռուս.՝ «Куклы в мире людей», «Սցենար Բուրատինոյի համար» (ռուս.՝ «Сценарий для Буратино») շարք, 2005),
  • «ՀՐաշքների ֆաբրիկա» (ռուս.՝ «Фабрика чудес», «Բեմադրող նկարիչ» (ռուս.՝ «Художник-постановщик») շարք, 2006),
  • «Невесомая жизнь» (2006)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — 1000 экз. — ISBN 978-5-93136-132-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Շվարցման» հոդվածին։