Ալվան ծաղիկը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվան ծաղիկը
ռուս.՝ Аленький цветочек
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, հեքիաթ և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված էԵդեմական ծաղիկը
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստԳեորգի Գրեբներ
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման և Ալեքսանդր Վինոկուրով
ԵրաժշտությունՆիկոլայ Բուդաշկին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Տևողություն42 րոպե[1]
Թվական1952
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալվան ծաղիկը (այլ կիրառումներ)

«Ալվան ծաղիկը» (ռուս.՝ Аленький цветочек), խորհրդային լիամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է համանուն հեքիաթի հիման վրա 1952 թվականին ռեժիսոր Լև Ատամանովի կողմից[2]։ Այն «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի հայտնի ֆիլմերից է[3]։ 60 տարի անց՝ 2012 թվականին, ստացել է 6+ գնահատական (մինչև վեց տարեկան հանդիսատեսի համար)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային ճանապարհորդություն մեկնելուց առաջ վաճառականը՝ Ստեպան Եմելյանովիչը, իր երեք աղջիկներին հարցնում է, թե նրանց համար ինչ նվեր բերի։ Մեծ աղջիկը՝ Գորդեյան, խնդրում է թանկարժեք զարդ՝ գունագեղ քարերով զարդարված ոսկե ապարոշ։ Միջնեկ աղջիկը՝ Լյուբավան, պատվիրում է կախարդական հայելի, որում իր դեմքը միշտ երիտասարդ կերևա, իսկ կրտսեր աղջիկը՝ Նաստենկան, հորից խնդրում է ալվան ծաղիկ, որից տեսել էր երազում։ Քույրերը ծիծաղում են նրա ցանկության վրա։

Վաճառականի ճանապարհորդությունը հաջող է անցնում, և նա գտնում է այն ամենը, ինչ խոստացել էր աղջիկներին, բացի ալվան ծաղկից։ Բայց հետագա ճանապարհորդության ընթացքում դժբախտ պատահար է տեղի ունենում. փոթորկի ժամանակ վաճառականը նավից ընկնում է ջուրը, և հայտնվում մի անհայտ կղզում։ Նա ուսումնասիրում է կղզին, որը լի էր ամեն տեսակ հրաշքներով, և արդյունքում գտնում հրաշալի ալվան ծաղիկը, որը խնդրել էր Նաստենկան։

Բայց այն պահին, երբ նա քաղում է ծաղիկը, փոթորիկ է բարձրանում, և հայտնվում է կղզու տերը՝ սարսափելի հրեշը։ Նա վաճառականին ասում է, որ թույլ կտա նրան ծաղիկը տանել, բայց դրա փոխարեն նա պետք է տա իր դուստրերից մեկին։ Հրեշը նրան տալիս է իր մատանին՝ ասելով, որ ով կրի այդ մատանին, կտեղափոխվի կղզի, իսկ եթե նրա աղջիկներից ոչ մեկը դա չանի, վաճառականն ինքը պետք է հայտնվի կղզում ու մահանա։ Առավոտյան վաճառականի ուղեկիցները նրան գտնում են կղզու ափին ու տանում նավ։

Վերադառնալով տուն՝ հայրն աղջիկներին է տալիս խոստացված նվերները։ Նա չի ցանկանում հրեշին տալ իր աղջիկներից որևէ մեկին ու գաղտնի պատրաստվում է կրել մատանին։ Սակայն Նաստենկան պատահաբար լսում է հոր ու նրա ընկեր Կոնդրատի խոսակցությունը, որի ժամանակ վերջինիս հայրը պատմում էր իր մտադրության մասին։ Աղջիկն իմանում է պատահածի մասին և մտածում, որ ինքը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար։ Նա որոշում է գաղտնի կրել մատանին, մինչ հայրը դա կանի։ Այդպես էլ տեղի է ունենում։

Աղջիկը հայտնվում է մի հրաշալի կղզում, որտեղ նրան ողջունում է գեղեցիկ պալատում ապրող անտեսանելի տերը։ Մի օր նա պատահաբար տեսնում է հրեշին։ Սկզբում աղջիկը նրանից վախենում է, բայց հետո ընտելանում է նրան։ Հետագայում հրեշը նրան թույլ է տալիս վերադառնալ տուն, որպեսզի տեսնի իր ընտանիքին, բայց ասում է, որ աղջիկը պետք է վերադառնա երեկոյան վերջալույսին, այլապես ինքը կմահանա մենակությունից։ Նաստենկան տուն է վերադառնում հոյակապ հանդերձանքով ու քույրերի համար հարուստ նվերներով։ Նա հորն ու քույրերին հաղորդում է հրեշի ասածը։

Քույրեն սկսում են Նաստենկային ահավոր նախանձել շքեղության մեջ ապրելու համար, գաղտնի տան բոլոր ժամացույցների սլաքները մեկ ժամ հետ են տանում և փակում պատուհանների փեղկերը, որպեսզի Նաստյան վերջալույսը չտեսնի։ Երբ վերջինս բացում է փեղկը, հասկանում է պատահածը, դնում է մատանին ու ակնթարթորեն վերադառնում կղզի։ Բայց արդեն մթնշաղը խտացել էր, և հրեշը մահանում էր։ Նաստյան շատ է վշտանում և խոստանում է նրան այլևս չլքել։ Նա սկսում է լաց լինել, բայց նրա առաջին արցունքների հետ կղզին լուսավորվում է, իսկ հրեշը վերածվում է մի գեղեցիկ արքայազնի ու աղջկան ասում. «Խղճացիր ինձ, աննման գեղեցկուհի, այլանդակ հրեշի կերպարում։ Այժմ սիրի՛ր մարդկային կերպարում։»

Արքայազնը պատմում է, որ իրեն կախարդել էր չար կախարդը՝ դարձնելով հրեշ ու հայտարարելով, որ այդ տեսքով կապրի այնքան ժամանակ, մինչև որ նրան կսիրի մի գեղեցկուհի։ Նաստենկան արքայազնի հետ գեղեցիկ նավով վերադառնում է տուն։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր – Լև Ատամանով
  • Սցենարիստ – Գեորգի Գրեբներ
  • Բեմադրող նկարիչներ – Ալեքսանդր Վինոկուրով, Լեոնիդ Շվարցման
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Բորիս Չանի, Ֆեոդոր Խիտրուկ, Ռոման Կաչանով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Ռոման Դավիդով, Բորիս Դյոժկին, Վադիմ Դոլգիխ, Գենադի Ֆիլիպով, Տատյանա Ֆյոդորավա, Բորիս Մեերովիչ
  • Օպերատոր – Միխայիլ Դրույան
  • Կոմպոզիտոր – Նիկոլայ Բուդաշկին
  • Հնչյունային ռեժիսոր – Գեորգի Մարտինյուկ
  • Մոնտաժող – Լիդիա Կյակշտ
  • Երգի բառերի հեղինակ – Յակով Շվեդով
  • Երկրորդ օպերատոր – Եկատերինա Ռիզո
  • Ռեժիսորի օգնական – Ռոման Կաչանով
  • Տեխնիկական ասիստենտ – Վ. Շիլինա
  • Նկարչի օգնականներ – Պերճ Սարգսյան, Գրաժինա Բրաշիշկիտե
  • Համակցված նկարահանումների նկարիչ – Նիկոլայ Ֆյոդորով
  • Նկարիչ-դեկորատորներ – Իրինա Սվետլիցա, Իրինա Տրոյանովա,
    Վերա Ռոջերո, Կոնստանտին Մալիշև, Գալինա Նևզորովա

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Բոգոլյուբով – Ստեպան Եմելյանովիչ, վաճառական
  • Վլադիմիր Գրիբկով – Կոնդրատ
  • Օլգա Չեպուրովա – Գորդեյա
  • Մարիա Բաբանովա – Լյուբավա
  • Նինա Կրաչկովսկայա – Նաստենկա
  • Ալեքսեյ Կոնսովսկի – Հրեշ / Արքայազն

Նաստենկայի «В эту пору в родимой сторонушке» երգը կատարել է կամերային հայտնի երգչուհի Վիկտորյա Իվանովան[4][5]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին Լև Ատամանովի առջև ծառացել է էպիկական ու ժողովրդական հեքիաթների ստեղծման հարցը։ Հատկապես սուր է դրվել «կենդանի» մարդկանց, դրական հերոսների լիարժեք կերպարների ստեղծման հարցը։ Մուլտիպլիկատորների օգնությամբ պատրաստվել են կենդանի դերասանների խաղի նկարահանված տեսարանները։ Այդ տեսարանները պրոյեկցվել են սեղաններին ներսարված հատուկ էկրաններին, և հերոսները թղթի վրա փոխադրվել են ուրվագծով։ Փոխադրված պատկերները ենթարկվել են վերամշակման, մտցվել գրաֆիկական կերպարի մեջ, ինչի համար փոխվել են համամասնությունները և այլն։ Այդ մեթոդն ստացել է «էկլեր» անվանումը։ «Ալվան ծաղիկը ֆիլմում» այն օգտագործվել է շատ ճշգրիտ ու մանրակրկիտ, մյուսներում՝ ոճավորված կամ ընտրաբար[6]։

«Էկլեր» մեթոդի կիրառման ժամանակ նկարիչներին հաջողվել է մոտիկից շփվել փայլուն արտիստների հետ։ Վաճառականի դերը խաղացել է Նիկոլայ Բոգոլյուբովը՝ Մեյերխոլդի աշակերտը։ Հրեշի դերը տրվել է դերասան Միխայիլ Աստանգովին, որին նկարահանող խումբը հագցրել է խալաթ՝ դրա տակ որպես «սապատ» դնելով բարձեր[7][8]։

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու վերահնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ՍՊԸ-ների կողմից։ Նոր տարբերակում ֆոնոգրամման ամբողջովին փոխվել է, վերահնչյունավորման գործում ներգրավվել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորման դերասանների տվյալները։ Վերահնչյունավորումը չափազանց բացասաբար է ընդունվել ինչպես հանդիսատեսների[9], այնպես էլ մասնագիտական համայնքի անդամների մեծամասնության կողմից[10][11]։ Վերականգնման որակը ևս երբեմն ենթարկվում է քննադատության։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլիեն Բալմուսով – Վաճառական
  • Իրինա Մալիկովա – Նաստենկա
  • Վլադիմիր Կոնկին – Հրեշ / Արքայազն
  • Տատյանա Կանաևա – Լյուբավա
  • Ժաննա Բալաշովա – Գորդեյա
  • Սերգեյ ԲալաբանովԿոնդրատ
  • Ալեքսանդր Կոտով
  • Յուրի Պարնես

Տարբերություններ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքում վաճառականը շատ է վախենում հրեշից (վախից վաճառականի ատամն ատամի չէր առնում), իսկ ֆիլմում նա հրեշից այդքան էլ չի վախենում և նույնիսկ շատ պարզ նրան պատասխանում է. «Մահից ես չեմ վախենում»։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ Սերգեյ Վլադիմիրովիչ Ասենինը՝ Արևելյան Եվրոպայի երկրներում նկարված կինեմատոգրաֆիայի առաջատար մասնագետներից մեկը ֆիլմի մասին գրել է.

«Ալվան ծաղիկը» քնարական-դրամատիկ հեքիաթ է ընդգծված թատերականությամբ մի քանի կերպարներով։ Դրա հիմնական պատկերը Հին Ռուսիան է՝ իր սպիտակ քարից շինություններով, արտասովոր աշտարակիկներով, խայտաբղետ ու աղմկոտ տոնավաճառներով։ Քնարական պատմության քնքշությունը, բարությունը, որ թափանցել են հեքիաթից, նրա տարբերակիչ գծերն են:

— Ս. Վ. Ասենին[12]

Հետազոտողներն արդարացիորեն ընդգծում են Լև Ատամանովի անգնահատելի ներդրումը նկարված անիմացիայի, և մասնավորապես, կախարդական հեքիաթի զարգացման գործում։ Դասական են դարձել «Դեղին արագիլը» (1950), «Ալվան ծաղիկը» (1952), ինչպես նաև «Ոսկե այծքաղ» (1954) և «Ձյունե թագուհին» (1957) գլուխգործոցները։ Ատամանովի կերպարները ականավոր «դերասաններ» են, դրաման նրբորեն գրված է ոչ միայն երկխոսություններում, այլև յուրաքանչյուր շարժման մեջ՝ հերոսների, ամպի, ծառի տերևի, ծաղիկների, լուսագրության (նկարիչներ՝ Լ. Շվարցման և Ա. Վինոկուրով)։ Դա պլաստիկայի բազմաբարդ գործիքավորում է:

— Լարիսա Մալյուկովա, Նատալյա Վենժերի մասնակցությամբ, «Ռուս – խորհրդային – ռուսական»[13]

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը վիդեոտարբերակով սովորաբար թողարկվել է PAL համակարգում։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիավորման տեսաերիզներով, իսկ 1990-ական թվականների կեսերին՝ Studio PRO Video խորհրդային լավագույն մուլտֆիլմերի VHS հավաքածուում։ 1994-1995 թվականներին «Союз» ստուդիան մուլտֆիլմը թողարկել է № 28 հավաքածուում, որը վերաթողարկվել է 1996 թվականին և ավելի ուշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Наталья Василькова. Лев Атаманов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Раздел:Пятидесятые) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  4. Песня Настеньки, video.mail.ru.
  5. «Виктория Иванова — великая камерная певица России» Արխիվացված 2013-11-01 Wayback Machine на сайте muzcentrum.ru.
  6. Людвига Закржевская. Интервью с Львом Атамановым. Вторая половина 70-х годов XX столетия. «Киноведческие записки» Вып. 92/93, 2009.
  7. Михаил Астангов: «чудовище» с горячим сердцем
  8. Сергей Капков. «Мастера дураковаляния». «Киноведческие записки», вып. 80, 2006.
  9. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  11. НЕТ — фальсификации анимационного наследия!
  12. Асенин С. В. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
  13. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 79-80. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4.Предисловие: Лариса Малюкова при участии Наталии Венжер «Русская — советская — российская» с.23

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск III. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз. Г. Гребнер «Аленький цветочек» стр. 191-220.[1]
  • Аксаков Сергей Тимофеевич Аленький цветочек. — Астрель, 2012. — 128 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-271-43891-2 Иллюстрации и текст по мультфильму.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов Выпуск III