Ոսկե այծքաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե այծքաղ
ռուս.՝ «Золотая антилопа»
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ԹեմաQ97315608?
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստՆիկոլայ Աբրամով և Նիկոլայ Էրդման
ՀնչյունավորումՎալենտինա Սպերանտովա, Nina Nikitina?, Ռուբեն Սիմոնով և Ալեքսանդր Գրուզինսկի
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման և Ալեքսանդր Վինոկուրով
ԵրաժշտությունՎլադիմիր Յուրովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն31 րոպե
Թվական1954

«Ոսկե այծքաղ» (ռուս.՝ «Золотая антилопа»), 1954 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ, որի ռեժիսորը Լև Ատամանովն է[1]։ Ստեղծվել է հնդկական հեքիաթի մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Որբ տղան որս անող ռաջայից փրկում է կախարդական այծքաղին, որը կարող սմբակի հարվածով կայծերից ոսկի ստանալ։ Երբ ագահ ռաջան ու նրա ծառաները բռնում են տղային՝ նրանից պահանջելով պատմել, թե որտեղ է ապրում Ոսկե այծքաղը, վերջինս հայտնվում է ու դաս տալիս ագահ ռաջային։

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ մշակույթի նախարարության նվագախումբ

  • Դիրիժոր՝ Գրիգորի Գամբուրգ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիոհեքիաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին «Ոսկե այծքաղ» հեքիաթը թողարկվել է մանկական ձայնապնակի տեսքով։

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել և վերահնչյունավորվել է «Студия АС» և «Детский сеанс 1» ՍՊԸ-ների կողմից։ Նոր տարբերակում ֆոնոգրամման ամբողջովին փոխվել է, վերահնչյունավորման մեջ ներգրավվել են ժամանակակից դերասաններ, ենթագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորման դերասանների մասին տվյալները։ Վերահնչյունավորումը չափազանց բացասաբար է ընդունվել ինչպես հեռուստադիտողների[4][5], այնպես էլ պրոֆեսիոնալ ընկերությունների կողմից[6][7]։

2001 թվականի հնչյունավորում.

  • Յուլիեն Բալմուսով – ռաջա
  • Վիտալի Օվանեսով – դահիճ
  • Վլադիմիր Կոնկին – սափրիչ
  • Իրինա Մալիկովա – այծքաղ
  • Ժաննա Բալաշովա – վագր
  • Տատյանա Կանաևա – տղա
  • Բորիս Տոկարև – փիղ

Թողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը թողարկվել է «Видеопрограммой Госкино СССР» տեսաերիզներով։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը տեսաերիզներով թողարկվել է «Крупный план» կինոմիության հավաքածուում։ 1990-ական թվականների առաջին կեսին այն «Մոխրագույն վզիկ», «Բարձր բլուր» և «Ռիկկի-Տիկկի-Տավի» մուլտֆիլմերի հետ թողարկվել է Studio PRO Video ստուդիայի VHS տեսաերիզով՝ «Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր» հավաքածուում, իսկ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը «Союз Видео» ստուդիայում թողարկվել է նաև VHS տեսաերիզով՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։
  • 1990-ական թվականների կեսերից մինչև 2000 թվականը «Lizard» ընկերության Video CD խտասկավառակներով թողարկվել է «Крупный план» կինոմիավորման մուլտֆիլմերի հավաքածուում։ 2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմը վերականգնվել է և DVD տարբերակով թողարկվել «Крупный план» կինոմիության, «Союз Видео» ստուդիայի կողմից, ինչպես նաև «Սիրված մուլտֆիլմերի ոսկե հավաքածուում»՝ Dolby Digital (Dolby Mono 1.0, հետագայում 2.0) ձայնով։
  • Մուլտֆիլմը DVD տարբերակով թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի «Հեքիաթների աշխարհում։ Թողարկում 1» մուլտֆիլմերի հավաքածուում, դիստրիբյուտոր՝ «Крупный план», տեսաերիզում ներառվել են «Ոսկե այծքաղ», «Հովվուհին ու ծխնելույզ մաքրողը», «Ջրահարսը» մուլտֆիլմերը[8]։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

50-ական թվականներին Ատամանովն ստեղծել է իր շատ հայտնի դարձած ֆիլմերը՝ «Ալվան ծաղիկը» (1952)՝ ըստ Ակսակովի հեքիաթի, «Ոսկե այծքաղ» (1953)՝ հնդկական հեքիաթի մոտիվներով, «Ձյունե թագուհին» (1957)՝ ըստ Հ. Ք. Անդերսենի հեքիաթի։

Իր ֆիլմերում ռեժիսորը կարողացել է վարպետորեն հաղորդել այն երկրների ազգային կոլորիտն ու բանահյուսության առանձնահատկությունները, որտեղ ստեղծվել են հեքիաթները։ Այսպես, «Ոսկե այծքաղ» մուլտֆիլմում հաղորդվել է հնդկական հեքիաթի մթնոլորտը։ Տղայի ու այծքաղի կերպարները զրկված չեն հեքիաթային հմայքից, բանաստեղծորեն է պատմված նրանց անշահախնդիր ընկերության մասին։ Ռաջայի կերպարը մեծապես շահել է նրանից, որ նրան հնչյունավորել է առաջին կարգի դերասան Ռուբեն Սիմոնովը։ Ֆիլմը կրկնորդվել է Ֆրանսիայում և, որքանով ինձ հայտնի է, հաջողություն է վայելել:

— Ասենին Ս. Վ.[9]:

«Ոսկե այծքաղ» մուլտֆիլմում Ռաջայի դերը խաղացել է Ռուբեն Նիկոլաևիչ Սիմոնովը։ Նրան հագցրել են չալմա, խալաթ, և նա քայլել է՝ կռացած, ձեռքերը մեջքին, ինչպես հետո նրա հերոսն էկրանին։ Սիմոնովը այդ դերի մեջ շատ բան է մտցրել՝ բնորոշ քայլվածքը, ժեստերը, ինտոնացիան։ Այդպես մենք ստեղծել ենք արտաքին տեսքը...

— Նկարիչ Լեոնիդ Շվարցմանի հարցազրույցից, 2003 թվական[10]։

«Ոսկե այծքաղ» մուլտֆիլմն իսկական անիմացիոն գլուխգործոց է... մտապահվում են սուր, լակոնիկ երկխոսությունները, արտահայտիչ կերպարները, առաջին հերթին անկուշտ, խորամանկ Ռաջայի կերպարը...

— Մալյուկովա Լ. Լ., 2013 թվական[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталья Василькова. Лев Атаманов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Г. Бородин. «Николай Эрдман и анимация». «Киноведческие записки» № 61, 2002.
  3. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.79-81.
  4. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  7. НЕТ — фальсификации анимационного наследия!
  8. DVD «В мире сказок. Выпуск 1»
  9. Асенин С.В. «Пути советской мультипликации». — В кн.: Асенин С.В. Мир мультфильма: Идеи и образы мультипликации социалистических стран. — М.: Искусство, 1986. — С. 51—52.
  10. Сергей Капков «Мастера дураковаляния». «Киноведческие записки» Вып. 80, 2006.
  11. Малюкова Л. Л. «СВЕРХ/КИНО» (Современная российская анимация. Девяностые / нулевые). — СПб: Умная Маша, 2013. — С. 267.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск III. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз..

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]