Այծքաղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծքաղներ
Haeckel Antilopina.jpg
Ձախից աջ. 1. Tetracerus quadricornis 2. Connochaetes gnou 3. Tragelaphus spekei 4. Antilocapra americana 5. Kobus ellipsiprymnus 6. Hippotragus niger 7. Ադդակս 8.Tragelaphus strepsiceros 9. Բուշբոկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Dorcas


Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Այծքաղները սնամեջ եղջերավորների ընտանիքի որոճող, երկկճղակավոր կաթնասուն կենդանիներ են։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր այծքաղները, որոնց անվանում են վիթեր, շատ բարեկազմ են, ունեն բարակ ոտքեր, նրբագեղ վիզ և շատ թեթևաքայլ են։ Տարածված են հիմնականում Աֆրիկայում, ավելի քիչ՝ Հարավային և Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Ապրում են անապատներում, անտառային և ալպյան գոտիներում, տափաստաններում։

Արտաքին նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Քարայծ, 2. վիթ, 3. սայգա, 4. թրաեղջյուրավոր այծքաղ, 5. սպիտակապոչ գնու, 6. եզնայծ, 7. գաճաճ այծքաղ

Անդրկովկասում վիթերից հայտնի է ջեյրանը։ Նրա մարմնի երկարությունը 95–115 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 33 կգ։ Արուներն ունեն սև, քնարաձև, մինչև 40 սմ երկարությամբ օղակաձև հաստացումներով եղջյուրներ (էգերը չունեն)։ Վազում են մինչև 60 կմ/ժ արագությամբ։ Ապրում են խմբերով (ամռանը՝ 3–5, ձմռանը՝ 10–20 կենդանի)։ Ապրիլ-մայիսին էգն ունենում է 1–2 ձագ։ Կյանքի տևողությունը 6–7 տարի է։

Սայգա այծքաղը վիթից շատ տարբեր է. ունի մեծ գլուխ՝ փքված և փափուկ քթով, սուր հոտառություն, ուժեղ և մկանուտ կարճ ոտքեր։ Սակայն սայգան կարող է 1 ժամում տափաստանով կտրել-անցնել ավելի քան 70 կմ տարածություն։ Ապրում է Մոնղոլիայի, Արևմտյան Չինաստանի, Ղազախստանի և ստորին Վոլգայի տափաստաններում ու կիսաանապատներում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարայծյամը տարածված է Եվրոպայի լեռներում և Կովկասում։ Նա թեթևությամբ սլանում է լեռների գլխապտույտ բարձունքներով։ Գնու այծքաղը ապրում է Աֆրիկայում։ Նրա մարմինն ու պոչը նման են ձիու մարմնին ու պոչին, իսկ երկկճղակավոր սմբակներն ու եղջյուրավոր գլուխը՝ ցուլի սմբակներին ու գլխին։ Նա շատ արագավազ է՝ չնայած ծանրաշարժ է թվում։

Արտակարգ գեղեցիկ են այծքաղների, օրինակ՝ կուդուի՝ գալարուն, սև այծքաղի՝ թրանման, օրիքսի ուղիղ ու երկար եղջյուրները։ Այծքաղներն ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը, մորթին և եղջյուրները։ Այդ պատճառով էլ այծքաղների շատ տեսակներ որսի

Առարկա են դառնում, որը հանգեցրել է նրանց գլխաքանակի կտրուկ նվազման։ Ներկայումս այդ կենդանիները պահպանության տակ են վերցված։ Այծքաղների մի շարք տեսակներ պահպանվում են հիմնականում արգելոցներում։ ՀՀ-ում հանդիպող ջեյրանը նույնպես պահվում է արգելոցներում։

Այծքաղները շատ տարբեր են լինում. ամենախոշորները կովի մեծության աֆրիկյան եզնայծերն են, իսկ ամենափոքրերը, որ նույնպես աֆրիկյան են, նապաստակի մեծության դիկ-դիկներն են։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png