Վյաչեսլավ Կոտյոնոչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Ծնվել էհունիսի 20, 1927(1927-06-20)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 20, 2000(2000-11-20)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ռեժիսոր և նկարիչ
Պարգևներ
Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ
և Ժպիտի շքանշան
IMDbID ID 0467875

Վյաչեսլավ Միխայլովիչ Կոտյոնոչկին (ռուս.՝ Вячесла́в Миха́йлович Котёночкин, հունիսի 20, 1927(1927-06-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2000(2000-11-20)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ և նկարիչ-մուլտիպլիկատոր։ «Կատվիկը Լիզյուկովի փողոցից», «Բռնվեց նա, որ կծում էր», «Շոգեբաղնիք», «Ճանապարհորդ գորտը», «Տարօրինակ թռչուն», «Դե, սպասիր», «Հին ձայնապնակ» մուլտֆիլմերի բեմադրող։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1987), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Կոտյոնոչկինը ծնվել է 1927 թվականի հունիսի 20-ին Մոսկվայում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1942 թվականից) սովորել է հրետանային հատուկ դպրոցում։ Ուղարկվել է հակատանկային հրետանային ուսումնարան Պենզայում, որն ավարտել է 1945 թվականին։

Նկարչությամբ հետաքրքրվելը և, ինչպես ինքն է ասել, «թեթևամիտ ազգանունը» Կոտյոնոչկինին տարել են «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա։ 1947 թվականին ավարտել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային առընթեր մուլտիպլիկատորների դասընթացներն ու սկսել աշխատել ստուդիայում նախ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, ապա բեմադրող նկարիչ։ 1962 թվականին դարձել է ռեժիսոր։

Մասնակցել է ավելի քան 80 ժապավենների ստեղծմանը։ Տարվել է ռիթմական, «արագ» էպիզոդներով։ Որպես ռեժիսոր հաճախ նկարահանել է սյուժեներ «Պատրույգ» (ռուս.՝ «Фитиль») կինոամսագրի համար, ստեղծել մուլտիպլիկացիոն հատվածներ «Ճանապարհորդություն դեպի ապրիլ» (ռուս.՝ «Путешествие в апрель») և «Ամեն ինչ ձեզ համար» (ռուս.՝ «Всё для вас») գեղարվեստական ֆիլմերի համար։

Վյաչեսլավ Կոտյոնոչկինը հանդիսատեսի շրջանում մեծ ճանաչման է արժանացել «Ճանապարհորդ գորտը» (1965) մուլտֆիլմի շնորհիվ, սակայն փառքի հասել է «Դե, սպասիր» (1969) մուլտֆիլմի ստեղծումից հետո[2]։ Գայլի ու նապաստակի արկածները սիրվել են հանդիսատեսի կողմից, և ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների մեծաթիվ խնդրանքների պատճառով նա բազմիցս նկարահանել է նոր սերիաներ։

1988 թվականին Վյաչեսլավ Կոտյոնոչկինին շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակ։ 1999 թվականին լույս է տեսել նրա հուշերի գիրքը, որ կոչվում է «Դե, Կոտյոնոչկին, սպասիր» (ռուս.՝ «Ну, Котёночкин, погоди!»

Վյաչեսլավ Կոտյոնոչկինը մահացել է 2000 թվականի նոյեմբերի 20-ին Մոսկվայում։ Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Թամար Վիշնևա, բալետի պարուհի,
  • Որդին՝ Ալեքսեյ Կոտյոնոչկին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր
  • Դուստրը՝ Նատալյա Կոտյոնոչկինա
  • Թոռը՝ Եկատերինա Կոտյոնոչկինա, երգչուհի

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (31 դեկտեմբերի, 1976 թվական) — խորհրդային կինոարվեստի բնագավառում ունեցած ներդրումների համար[3],
  • Մանկական միջազգային «Ժպիտի շքանշան» (Լեհաստան, 1985 թվական),
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (3 օգոստոսի, 1987 թվական),
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1988 թվական) — «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի արտադրության մուլտիպլիկացիոն ֆիլմերի «Դե, սպասիր» շարքի համար ․(մրցանակ գրականության կամ արվեստի բնագավառում մանուկների համար նախատեսված ստեղծագործության համար),
  • Բարեկամության շքանշան (2 մայիսի, 1996 թվական) – պետությանը մատուցած ծառայությունների, մշակույթի և արվեստի բնագավառում բազմամյա բեղմնավոր գործունեության համար[4]։

Մրցանակներ փառատոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փոստային նամականիշ «Դե, սպասիր»

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մենք այսպիսի վարպետներ ենք» (ռուս.՝ «Мы такие мастера», 1963)
  • «Ճանապարհորդ գորտը» (ռուս.՝ «Лягушка-путешественница», 1965)
  • «Տարօրինակ թռչուն» (ռուս.՝ «Странная птица», 1969)
  • «Ուրախ կարուսել № 18։ Տոնածառի տակ» (ռուս.՝ «Весёлая карусель № 18. Под ёлкой», 1986)

Սյուժեներ «Պատրույգ» կինոհանդեսից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անտարբերության վիրուս։ Ռևանշիստ» (ռուս.՝ «Вирус равнодушия. Реваншист», «Фитиль № 3») (1962)
  • «Անհեթեթություն» (ռուս.՝ «Собачий бред», «Фитиль № 54») (1967)
  • «Ահա և ես» (ռուս.՝ «А вот и я!», «Фитиль № 58») (1967)
  • «Зайкины рога» («Фитиль № 61») (1967)
  • «Երկու անգամ երկու» (ռուս.՝ «Дважды два», «Фитиль № 71») (1968)
  • «Կա արդյոք կյանք Մարսի վրա» (ռուս.՝ «Есть ли жизнь на Марсе», «Фитиль № 80») (1969)
  • «Վազորդներ ու խնամակալներ» (ռուս.՝ «Бегуны и опекуны», «Фитиль № 84») (1969)
  • «Անպատասխանատու պատասխանատուն» (ռուս.՝ «Безответственный ответственный», «Фитиль № 100») (1970)
  • «Ուրախ տղաներ» (ռուս.՝ «Весёлые ребята», «Фитиль № 126») (1972)
  • «Երաժշտական փորձ» (ռուս.՝ «Музыкальный эксперимент», «Фитиль № 134») (1973)
  • «Ատամիկ» (ռուս.՝ «Зубок», «Фитиль № 141») (1974)
  • «Անակնկալ» (ռուս.՝ «Сюрприз», «Фитиль № 145») (1974)
  • «Ձեռքերով չդիպչել» (ռուս.՝ «Руками не трогать», «Фитиль № 182») (1977)
  • «Զարմանալի մաշիկներ» (ռուս.՝ «Удивительные башмачки», «Фитиль № 183») (1977)
  • «Արգելված հնարք» (ռուս.՝ «Запрещённый приём», «Фитиль № 206») (1979)
  • «Միջին անհատականություն» (ռուս.՝ «Средняя индивидуальность», «Фитиль № 310») (1988)
  • «Անմաքուր ուժ» (ռուս.՝ «Нечистая сила», «Фитиль № 315») (1988)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անակնկալ» (ռուս.՝ «Сюрприз», «Фитиль № 145») (1974)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Котёночкин В. М. Ну, Котёночкин, погоди! — М.: Алгоритм, 1999. — 269 с. — ISBN 5-88878-026-X.
  • Сергей Капков. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 353—355.
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 213.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Վյաչեսլավ Կոտյոնոչկինի շիրմաքարը Վագանկովյան գերեզմանատանը