Դե, սպասիր (թողարկում 8)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դե, սպասիր (այլ կիրառումներ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Շարքի մասն է | Դե, սպասիր |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Արկադի Խայտ և Ալեքսանդր Կուրլյանդսկի |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա և Անատոլի Պապանով |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9,19 րոպե |
Շարք | Դե, սպասիր |
Թվական | հունվարի 5, 1974 |
«Դե, սպասիր» մուլտֆիլմի 8-րդ թողարկում (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 8)), խորհրդային «Դե, սպասիր» մուլտֆսերիալի 8-րդ թողարկումը։
Մուլտֆիլմի այս էպիզոդը թողարկվել է 1974 թվականի հունվարի 5-ին։ Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամանորին։ Հատուկ մուլտֆիլմի համար գրվել է «Ձմեռ պապի և Ձյունանուշի երգը»։ Բացի այդ առաջին անգամ «Դե՛, սպասիր» արտահայտությունը չի հնչում մուլտֆիլմում, այլ միայն վերջում սառույցի վրա գրվում է գայլի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայլը դահուկներ է քշում, սակայն շարֆը ծառի ճյուղի է ընկնում, և գայլը ցած է գլորվում։ Սառցադաշտի վրա նա նկատում է նապաստակին, Արջուկից հափշտակում է նրա չմուշկները և Նապաստակի հետ սկսում է պարել «Կումպարսիտան»։ Պարելով նրանք չմուշկներով գրում են «Դե, սպասի՛ր» արտահայտությունը, սակայն բացականչական նշանը դնելիս՝ գայլը ծակում է սառույցը և ընկնում սառցածակը։
Այն շենքում, որտեղ տոնում են Ամանորը, գայլը նկատում է մի Արջի՝ Նապաստակի դիմակով և ցատկում է նրա վրա։ Արջը ծիծաղելով հանում է դիմակը և հագցնում գայլին։ Անցնում է Նապաստակը՝ գայլի դիմակով։ Գայլը գուծակում է, որ դա Նապաստակն է և մինչդեռ նա ծիծաղից հռհռում էր, Նապաստակը փախչում է։ Գայլը փորձում է հասնել Նապաստակին, սակայն տեսնելով Առյուծին՝ վախենում է։ Սակայն պարզվում է, որ Առյուծի դիմակի տակ թաքնված էր Նապաստակը, ով մի կողմ է շպրտում դիմակը և վազում մեքենաների ատրակցիոն։ Գայլը վազում է նրա հետևից և մեքենաներից մեկի վրա տեսնում Առյուծին։ Կարծելով, որ Նապաստակը կրկին խաբում է իրեն, հարձակվում է նրա վրա։ Առյուծը կանգնում է ամբողջ հասակով մեկ, մռնչում է և գայլը, հասկանալով, որ Առյուծն իսկական է, փախչում է։
Նապաստակը բեմ է դուրս գալիս Ձմեռ պապի հանդերձանքով և բեմից երեխաների հետ կանչում է Ձյունանուշին։ Գայլը հագնում է Ձյունանուշի շորեր և բեմ է դուրս գալիս, որտեղ Նապաստակի հետ կատարում է ամանորյա երգ։ Երգի վերջում Նապաստակը գայլին կապում է բարձրախոսի լարով և փախչում։ Գայլը պոկում է բարձրախոսի լարերը, հանում է Ձյունանուշի հագուստը և վազում Նապաստակի ետևից։
Այսպես նրանք հասնում են «Հասի՛ր» ատրակցիոն։ Երկու արջեր նրանց ինքնագնացներ են տալիս։ Մրցավազքը շարունակվում է մյուս ատրակցիոնում։ Նապաստակը քայլում է ոտնափայտերի վրա, իսկ գայլը՝ ջայլամի ոտքերի վրա՝ մտածելով, որ դրանք ոտնափայտեր են։ Ջայլամն այնպես է շպրտում Գայլին, որ վերջինս հայտնվում է ուղիղ մի պարկի մեջ, որը 2 արջ էին պահում։ Նապաստակը նույնպես մտնում է մեկ այլ պարկի մեջ և սկսում է առաջ ցատկել, սակայն տեսնելով, որ գայլը ուր որ է հասնելու է, թաքնվում է, ետևից մոտենում է գայլին և պարկը հագցնում նրա գլխին։ Ոչինչ չտեսնելով՝ գայլը հայտնվում է փաթեթավորող Խոզուկի մոտ, ով կարում էր նվերներով լի պարկերը և պիտակում։ Զարմացած Խոզուկը որոշում է կարել նաև մեծ պարկը, որտեղ գայլն էր։ Վերցնելով ամենամեծ ասեղը՝ նա ծակում է Գայլին այնքան ուժեղ, որ վերջինս բարձր ճչալով, մոտոցիկլի արագությամբ դուրս է թռչում Խոզուկի մոտից։ Այնուհետև տեսնելով Նապաստակին՝ նրա հետևից դուրս է գալիս փողոց։ Ճոպանուղով հասնելով Նապաստակին՝ վերջինս սկսում է խուտուտ տալ Գայլին, և նա վայր է ընկնում։ Գայլի ճչոցների պատճառով սարերից ձյան մեծ զանգվածակույտ է ընկնում, որից նա փորձում է խույս տալ։ Զանգվածակույտը Գայլին շպրտում է մի ծառի վրա, որտեղից նա սպառնում է Նապաստակին․ «Դե՛, սպասիր»։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|