Սվետոզար Ռուսակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվետոզար Ռուսակով
Սվետոզար Ռուսակով.jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 3, 1923(1923-04-03)
Ծննդավայր՝Տուչկովո, Ռուզսկի շրջան, Մոսկվայի մարզ
Վախճանի թիվ՝օգոստոսի 15, 2006(2006-08-15) (83 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր և նկարիչ-բեմադրող
Պարգևներ՝ԽՍՀՄ պետական մրցանակ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ, «Պրահայի ազատագրման համար» մեդալ և Փառքի երրորդ աստիճանի շքանշան
IMDb։ID 0750554
svetozarrusakov.ru/main

Սվետոզար Կուզմիչ Ռուսակով (ռուս.՝ , ապրիլի 3, 1923(1923-04-03), Տուչկովո, Ռուզսկի շրջան, Մոսկվայի մարզ - օգոստոսի 15, 2006(2006-08-15), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, փոստային բացիկների նկարիչ, Նկարիչների միության և Կինեմատոգրաֆիստների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետոզար Ռուսակովը ծնվել է 1923 թվականի ապրիլի 3-ին Մոսկվայի մարզի Տուչկովո քաղաքատիպ ավանում, պրոֆեսիոնալ հեղափոխական Կուզմա Ֆեդոտովիչ Ռուսակովի (1883-1944) ընտանիքում, որն աքսորում և ցարական տաժանավայրում անցկացրել է տասնմեկ տարի։

Սվետոզար Ռուսակովը սովորել է դպրոցում և Պիոներների կենտրոնական տան գեղարվեստի ստուդիայում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում Մոսկվայի ԿԿ կոմերիտմիության կողմից զորակոչվել է աշխատանքային ռազմաճակատ Սմոլենսկի շրջանում։

Աշխատել է Նովոսիբիրսի «ՏԱՍՍ պատուհաններում» և «Կրասնայա զվեզդա» (ռուս.՝ «Красная звезда») բանակային թերթում։ 1943 թվականից եղել է գործող բանակի շարքերում։ Մասնակցել է մարտերի 3-րդ Բելառուսական և 2-րդ Ուկրաինական ռազմաճակատներում, նախ՝ հետևակի կազմում, հետո որպես Առանձին հակատանկային դիվիզիոնի հրետանային հետախույզ։ Կոնտուզիայի է ենթարկվել ու վիրավորվել, եղել է II կարգի հաշմանդամ։

Զորացրվելուց հետո՝ 1946 թվականին, ընդունվել է Կալինինի անվան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում, որը նույնպես ավարտել է գերազանցությամբ 1956 թվականին։ Հետագա տարիներին աշխատել է որպես բեմադրող նկարիչ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ 1986 թվականին անցել է թոշակի։

Սվետոզար Ռուսակովը եղել է «Դե, սպասիր» մուլտսերիալի 16 սերիաների անփոխարինելի բեմադրող նկարիչը։ Ստեղծել է գայլի ու նապաստակի կերպարները, ինչպես նաև բազմաթիվ այլ հայտնի մուլտֆիլմերի հերոսների, որոնք ճանաչման են արժանացել հանդիսատեսի կողմից և ստացել մրցանակներ Համամիութենական ու միջազգային կինոփառատոններում։

Սվետոզար Ռուսակովը մահացել է 2006 թվականի օգոստոսի 15-ին Մոսկվայում։ Թաղվել է Մոսկվայի Դոնսկի գերեզմանատանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տափօղակը, տափօղակը» – Կորտինա դ’Ամպեցոյի սպորտային ֆիլմերի XXIII միջազգային կինոփառատոնի մրցանակ (Իտալիա), 1967
  • «Դե, սպասիր» (թողարկում 4) – Կորտինա դ’Ամպեցոյի սպորտային ֆիլմերի XXVIII միջազգային կինոփառատոնի մրցանակ (Իտալիա), 1972

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1959 – «Բուրատինոյի արկածները» (ռուս.՝ «Приключения Буратино»)
  2. 1960 – «Երկաթե ընկերներ» (ռուս.՝ «Железные друзья»)
  3. 1961 – ՄՈՒԿ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս) (ռուս.՝ «МУК (Мультипликационный Крокодил) № 5»)
  4. 1961 – «Ֆունտիկը և վարունգները» (ռուս.՝ «Фунтик и огурцы»)
  5. 1963 – «Ձյունե ճանապարհներ» (ռուս.՝ «Снежные дорожки»)
  6. 1964 – «Տափօղակը, տափօղակը» (ռուս.՝ «Шайбу! Шайбу!»)
  7. 1965 – «Նկար» (ռուս.՝ «Картина»)
  8. 1967 – «Սահմանաշերտ» (ռուս.՝ «Межа»)
  9. 1967 – «Մարգարեներ և դասեր» (ռուս.՝ «Пророки и уроки»)
  10. 1967 – «Անհեթեթություն» (ռուս.՝ «Собачий бред», «Фитиль» № 54)
  11. 1967 – «Ահա և ես» (ռուս.՝ «А вот и я!», «Фитиль» № 58)
  12. 1967 – «Зайкины рога» («Фитиль» № 61)
  13. 1968 – «Սատանան խճճեց» (ռուս.՝ «Чёрт попутал»)
  14. 1968 – «Երկու անգամ երկու» (ռուս.՝ «Дважды два», «Фитиль» № 71)
  15. 1969 – «Կեղծ նոտա» (ռուս.՝ «Фальшивая нота»)
  16. 1969 – «Դե, սպասիր (թողարկում 1)
  17. 1970 – «Անպատասխանատու պատասխանատուն» (ռուս.՝ «Безответственный ответственный», «Фитиль» № 100)
  18. 1970 – «Դե, սպասիր (թողարկում 2)
  19. 1971 – «Դե, սպասիր (թողարկում 3)
  20. 1971 – «Դե, սպասիր (թողարկում 4)
  21. 1972 – «Դե, սպասիր (թողարկում 5)
  22. 1972 – «Երգ պատանի թմբկահարի մասին» (ռուս.՝ «Песня о юном барабанщике»)
  23. 1973 – «Դե, սպասիր (թողարկում 6)
  24. 1973 – «Դե, սպասիր (թողարկում 7)
  25. 1973 – «Դեպի հարավ, դեպի հարավ» (ռուս.՝ «На юг, на юг»)
  26. 1974 – «Դե, սպասիր (թողարկում 8)
  27. 1975 – «Անտառային արահետում» (ռուս.՝ «На лесной тропе»)
  28. 1976 – «Դե, սպասիր (թողարկում 9)
  29. 1976 – «Դե, սպասիր (թողարկում 10)
  30. 1977 – «Դե, սպասիր (թողարկում 11)
  31. 1978 – «Դե, սպասիր (թողարկում 12)
  32. 1980 – «Դե, սպասիր (թողարկում 13)
  33. 1981 – «Նա բռնվեց» (ռուս.՝ «Он попался!»)
  34. 1983 – «Ուրախ կարուսել № 14։ Որտեղ ճաշեց ճնճղուկը» (ռուս.՝ «Весёлая карусель № 14. Где обедал воробей?»)
  35. 1983 – «Բռնվեց նա, որ կծում էր» (ռուս.՝ «Попался, который кусался»)
  36. 1984 – «Դե, սպասիր (թողարկում 14)
  37. 1985 – «Դե, սպասիր (թողարկում 15)
  38. 1986 – «Դե, սպասիր (թողարկում 16)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նապաստակը, գայլն ու մյուսները» (ռուս.՝ «Заяц, волк и другие») ցուցահանդես[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Макеева, Марина. Волк и Заяц выросли в Свиблове // Звёздный бульвар, №48 (558), декабрь 2017 г. С. 18.
  2. Могила С. К. Русакова
  3. Выставка «Заяц, волк и другие» 2 декабря 2010

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с. 557—558.
  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 4: Р-Т. — М.: ОАО «Московские учебники», 2012
  • Макеева, Марина. Волк и Заяц выросли в Свиблове // Звёздный бульвар, № 48 (558), декабрь 2017 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]