Ուրախ կարուսել
Ուրախ կարուսել Весёлая карусель | |
---|---|
Տեսակ | մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք |
Ժանր | մանկական կինոնկար կամ հեռուստասերիալ, հեքիաթ և ֆիլմ անթոլոգիա |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Սերիաների քանակ | 48 |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Էկրաններին է | 1969-ից |
Ուրախ կարուսել (ռուս.՝ Весёлая карусель), խորհրդային և ռուսական մանկական մուլտիպլիկացիոն ալմանախ, որը թողարկվում է 1969 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիպլիկացիոն ալմանախի ստեղծման մտահղացման հեղինակն է համարվում նկարիչ-մուլտիպլիկատոր Անատոլի Պետրովը, ով որոշել էր միավորել ռեժիսուրայի մասին երազող երիտասարդ նկարիչների ուժերը՝ մեկ փորձարարական նախագծի մեջ[1][2][3]։ Անձամբ Պետրովը գրել էր, որ ալմանախի միտքը ծագել էր իր կնոջ՝ ռեժիսոր Գալինա Բարինովայի մոտ[4]։
Առաջին սերիան թողարկվել է 1969 թվականին, որի գեղարվեստական ղեկավարն էր Ռոման Կաչանովը։ Որպես ռեժիսորներ առաջին անգամ հանդես էին եկել Գալինա Բարինովան, Գենադի Սոկոլսկին և Լեոնիդ Նոսիրևը։ Ալմանախում փորձարկվում էին ավանդական մուլտիպլիկացիայի համար անսովոր տեխնիկական միջոցներ։ Ըստ Բարինովայի, առաջին թողարկումը Պետկինոյի նախագահի կողմից ենթարկվեց քննադատության[5]։
Ալմանախի յուրաքանչյուր սերիան կազմված է 2-4 կարճատև սյուժեներից, որոնք մեծ մասամբ հիմնված էին հանելուկների, համրանքախաղերի, ոտանավորների, երգերի և այլնի վրա, որոնք շատ դեպքերում հայտնիություն էին ձեռք բերում ալմանախի շնորհիվ[4]։ Սկզբում բոլոր սյուժեների վրա աշխատում էին կոլեկտիվով։ Յուրաքանչյուր թողարկումը նկարելը տևում էր մոտ 9 ամիս, իսկ ալմանախն ուներ հստակ արտահայտված կառուցվածք։ 1978 թվականից հետո ալմանախն ստացավ միմյանց հետ կապ չունեցող մուլտֆիլմերի ավանդական հավաքածուի տեսք։ 2001 թվականին «Ուրախ կարուսել»-ի նկարահանումները դադարեցվեցին, սակայն 2012 թվականին այն կրկին սկսեց վերաթողարկվել։ 2013 թվականին «Սոյուզմուլտֆիլմ»-ը հայտարարություն տարածեց ալմանախի համար «նոր գաղափարներ» հավաքելու մասին, առաջարկելով բոլոր ցանկացողներին մասնակցություն ունենալ դրանց ստեղծմանը[6]։
Ալմանախի սերիաների մեծ մասը նկարված էր, չնայած 1980-ականներին թողարկվել էին նաև մի քանի տիկնիկային պատմություններ։ Ժամանակակից թողարկումներում տեղ են գտել տարաբնույթ տեխնիկական լուծումներ, նաև համակարգչային վերադասավորումներ, եռաչափ գրաֆիկա և այլն[7][8][9][10]։ Ալմանախի բոլոր թողարկումները սկսվում, ուղեկցվում և ավարտվում են Վլադիմիր Պեկարի և Տատյանա Կոլյուշևայի ստեղծած՝ պտտվող կարուսելի դրվագով[11] և հիշարժան երգով, որը կատարում է դերասանուհի Լյուդմիլա Գնիլովան[12]։
Թողարկումների ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ և թողարկում | Սյուժե 1-ին | Սյուժե 2-րդ | Սյուժե 3-րդ | Սյուժե 4-րդ | Սյուժե 5-րդ | |
---|---|---|---|---|---|---|
1969 (№ 1) | Խճանկար (Мозаика) | Անտոշկա (Антошка) | Մտացրիվ Ջովանին (Рассеянный Джованни) | Դե, սպասիր (Ну, погоди!) | ||
1970 (№ 2) | Հերյուրանքներ (Небылицы) | Ամենաառաջինը (Самый первый) | Երկու ուրախ սագեր (Два весёлых гуся) | |||
1971 (№ 3) | Ավերածություն (Разгром) | Երկնագույն երկնաքար (Голубой метеорит) | Շեկլիկ, շեկլիկ, պեպենոտ (Рыжий, рыжий, конопатый) | |||
1972 (№ 4) | Տարօրինակ գորտիկի մասին (Про чудака лягушонка) | Լռակյաց համստերիկը (Хомяк-молчун) | Ուրախ ծերուկը (Весёлый старичок) | |||
1973 (№ 5) | Արդյո՞ք այս ֆիլմը քո մասին չէ (Не про тебя ли этот фильм?) | Ո՞վ է արածում մարգագետնում (Кто пасётся на лугу?) | Հրաշք (Чудо) | Ստահոդ պատմություններ դեմքներին (Небылицы в лицах) | ||
1974 (№ 6) | Վասիլիի բուժումը (Лечение Василия) | Խառնաշփոթ (Путаница) | ||||
1975 (№ 7) | Հիմար ձին (Глупая лошадь) | Գետաձիուկը (Бегемотик) | ||||
1976 (№ 8) | Ինչու՞ է առյուծի բաշը մեծ (Почему у льва большая грива?) | Նարինջը (Апельсин) | Պահածոյի տուփը (Консервная банка) | |||
1977 (№ 9) | Կտտոցի փոխարեն (За щелчок) | Ծաղրածուն (Клоун) | Արքյադուստրն ու մարդակերը (Принцесса и людоед) | |||
1978 (№ 10) | Ծանրոցը (Посылка) | Լուսատտիկը (Светлячок) | Թիթեռն ու վագրը (Бабочка и тигр) | |||
1980 (№ 11) | Խորամանկ պառավները (Хитрые старушки) | Կրիայի մասին (Про черепаху) | Հետապնդում (Погоня) | |||
1982 (№ 12) | Մատիտն ու ռետինը (Карандаш и ластик) | Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ (Что случилось с крокодилом?) | Արձագանքը (Эхо) | |||
1983 (№ 13) | Հարյուր կոճակներ ( Сто пуговиц) | Մկնիկն ու կատուն (Мышонок и кошка) | ||||
1983 (№ 14) | Գորտիկը (Лягушонок) | Ես էլ կարող էի... (И я бы мог…) | Որտե՞ղ է ճաշել ճնճղուկը (Где обедал воробей?) | |||
1983 (№ 15) | Ինչու է ինձ դուր գալիս փիղը (Почему мне нравится слон) | Ամենը ամենքի համար (Всё для всех) | Աղջիկն ու ծովահենները (Девочка и пираты) | |||
1985 (№ 16) | Հրաշք ծառը (Чудо-дерево) | Խաղ (Игра) | ||||
1986 (№ 17) | Վնասակար խորհուրդ (Вредный совет) | Մրցություն (Состязание) | ||||
1986 (№ 18) | Եղևնու տակ (Под ёлкой) | Թյուրիմացություն (Недоразумение) | Շեկ ագռավը (Рыжая ворона) | |||
1988 (№ 19) | Ճոճանակ (Качели) | Վնասակար խորհուրդ (Вредный совет) | Հանելուկ (Загадка) | |||
1990 (№ 20) | Երկու ձեռքեր (Две руки) | Ապակին (Стекло) | Ոչխարենի (Барашек) | |||
1990 (№ 21) | Ոտանավորներ գետաձիերով (Стихи с бегемотами) | Մի անգամ (Однажды) | ||||
1990 (№ 22) | Մենապար Լուսնի ու գայլի համար (Соло для Луны и волка) | Ռազմական գաղտնիք (Военная тайна) | ||||
1991 (№ 23) | Ճպուռը (Стрекоза) | Ջո Բիլ (Джо Билл) | Միսիս Ինկը Մանիլայից (Миссис Инк из Манилы) | |||
1992 (№ 24) | Պատահար ճահիճում (Случай на болоте) | Ագռավը (Ворона) | Բարի լույս (С добрым утром!) | |||
1993 (№ 25) | Առաջ՝ հետընթացով (Задом-наперёд) | Մերկասառույց (Гололедица) | Պատասխանը (Ответ) | |||
1993 (№ 26) | Եթե նետես քարը վեր (Если бросить камень вверх) | Ջրցան մեքենան (Поливальная машина) | Կեցցե Պերսևսը (Да здравствует Персей!) | |||
1994 (№ 27) | Սառցատակի ձկնորսություն (Подлёдный лов) | Ո՞վ է առաջինը (Кто первый?) | Դինոզավրիկի որս (Охота на динозаврика) | |||
1995 (№ 28) | Էխ (Эх!) | Այդպես չի լինում (Так не бывает) | Աղջիկ Բիգելոուն, կամ ծամովի պատմություն (Девица Бигелоу, или жевательная история) | |||
1995 (№ 29) | Հեքիաթ հիմար Վոլոդյայի մասին (Сказка про дурака Володю) | Վերնատնակ (Теремок) | ||||
1996 (№ 30) | Քաջ թագավորը (Храбрый король) | Գաղտնիք (Тайна) | ||||
2000 (№ 31) | Վրձինը (Кисточка) | Կոկորդիլոսիկը (Крокодилушка) | Հրաշք դղյակը (Чудо-замок) | |||
2000 (№ 32) | Ինչ ասես չկա աշխարհում (Чего на свете нету) | Երկու փիղ (Два слона) | Կատյայի հեքիաթը (Катина сказка) | |||
2001 (№ 33) | Կրկին կատվի մասին (Ещё раз про кота) | Թռչկանը (Леталка) | ||||
2012 (№ 34) | Ինչպե՞ս է բղավում կոկորդիլոսը (Как кричит крокодил?) | Ախ, եթե անտառը գար մեզ մոտ (Ах, если б к нам приехал лес!) | Ուր են գնում կենդանիները (Куда идут животные) | |||
2013 (№ 35) | Այ եթե մեծ լինեի (Вот был бы большим) | Այդպես չի լինում (Так не бывает) | Չորս կապիկներ (Четыре обезьяны) | Կիտրոնամասնիկ Լուսինը (Месяц лимонная долька) | ||
2014 (№ 36) | Ռազմական հրահանգ տղաների համար (Военная инструкция для мальчишек) | Ռ-Ռ-Ռ (Р-Р-Р) | Ծերունի Տիմոֆեյի գաղտնիքը (Тайна старика Тимофея) | |||
2014 (№ 37) | Քանի թաթ ունի շունը (Сколько лап у собаки) | Խորհրդատուները (Советчики) | Ձնե նապաստակներ (Снежные зайчики) | |||
2014 (№ 38) | Ջրափոսը (Ямка с водой) | Կապիտանի որդին (Сын капитана) | Գնացել եմ Փարիզ (Ушла в Париж) | |||
2015 (№ 39) | Ինչու են անհետացել դինոզավրերը (Почему исчезли динозавры) | Կովիկը (Коровка) | Գետաձին ու կոմպոտը (Бегемот и компот) | Պիկ-պիկ-պիկ (Пык-пык-пык) | Մրջյունն ու մրջնակերը (Муравей и муравьед) | |
2015 (№ 40) | Մեծ ընկերը (Большой друг) | Վատ բառեր (Плохие слова) | Գորտնություն (Лягушенция) | Պարզամիտ Ջեկը (Джек-простак) | ||
2015 (№ 41) | Յոթ կատուներ (Семь кошек) | Կոմարովի մասին (Про Комарова) | Անհնազանդները (Непослушные) | Եթե ես նավապետ լինեի (Если б я капитаном был) | ||
2016 (№ 42) | Նվերը (Подарок) | Երկուսը տանը (Двое в доме) | Խաղ երեխաների համար (Игра для детей) | Անտեսանելի խոզուկը (Поросёнок невидимка) | ||
2016 (№ 43) | Չար կախարդը (Злой колдун) | Շատ քաղաքավարի պատմություն (Очень вежливая история) | Կովը երազում էր (Корова мечтала) | Արջն ու թիթեռը (Медведь и бабочка) | ||
2016 (№ 44) | Բանը գլխարկի մեջ է (Дело в шляпе) | Տատիկը կոկորդիլոսով (Бабушка с крокодилом) | Բուլ (Буль) | Հանգստյան օրը (Выходной) | ||
2016 (№ 45) | Եղևնին (Ёлочка) | Գավազանը (Посох) | Սկյուռիկն ու սահնակը (Бельчонок и санки) | Որտեղի՞ց են հայտնվում փաթիլները (Откуда берутся снежинки?) | ||
2017 (№ 46) | Անվերջանալի տաքսան (Бесконечная такса) | Վիվատ, հրացանակիրներ (Виват, мушкетёры!) | Բարի սիրտը (Доброе сердце) | |||
2017 (№ 47) | Կոկոշա (Кокоша) | Ու՞մ քիթն է լավը (Чей нос лучше?) | Իրական կոկորդիլոս (Подлинный крокодил) | Ութոտնուկի ոտքերը (Ноги осьминога) | ||
2018 (№ 48) | Սարսափիկն է, լավիկն է (Страшилище-хорошилище) | Պառավը տանից դուրս էր եկել հացի և քաղցր լոռաբլիթի համար (Вышла из дома старушка за хлебом и сладкой ватрушкой) | Կրոս (Кросс) | Հիանալի թանաքաբիծ (Замечательная клякса) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Петров Анатолий Алексеевич». Аниматор.ру.
- ↑ Асенин С. В. Мир мультфильма. — М.: Искусство, 1986. — С. 76. — 308 с.
- ↑ Анатолий Волков Наши мультфильмы / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Интеррос, 2006. — С. 176. — 352 с. — ISBN 5-91105-007-2
- ↑ 4,0 4,1 Петров А. А. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве / сост. С. В. Асенин. — М.: Искусство, 1983. — С. 123. — 207 с.
- ↑ Алла Панасенко (2013 թ․ հոկտեմբերի 29). «Мультипликатор Галина Баринова: "Веселую карусель" ругали цензоры"». Москва 24.
- ↑ «Сбор идей для мультсборника «Весёлая карусель»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ ПЫК-ПЫК-ПЫК на сайте Аниматор.ру
- ↑ БУЛЬ на сайте Аниматор.ру
- ↑ «Вот был бы большим». Аниматор.ру.
- ↑ Ёлочка на сайте Аниматор.ру
- ↑ Музыка отдыха. Улыбка. Популярные песни из детских мультфильмов и телефильмов. Переложение для фортепиано. Выпуск 1. / Составитель Матвеева Наталия Михайловна. — 2-е. — М: Издательство «Советский композитор», 1989. — С. 12-13. — 41 с.
- ↑ Россия 1 (2018 թ․ մայիսի 29). «Людмила Гнилова. Судьба человека с Борисом Корчевниковым». Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրախ կարուսել» հոդվածին։ |
|