Պիկ-պիկ-պիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիկ-պիկ-պիկ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորԴմիտրի Վիսոցկի
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով
Բեմադրող նկարիչԷդուարդ Ուսպենսկի
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն215 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել
Թվական2014

«Պիկ-պիկ-պիկ», ռուսական կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Նկարահանվել է 2014 թվականին ռեժիսոր Դմիտրի Վիսոցկու կողմից։

«Ուրախ կարուսել» № 39 մուլտիպլիկացիոն ալմանախի հինգ տեսարաններից չորրորդն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտ է։ Մրջյունները ծառի վրա տերևներ են հավաքում և դրանք տանում իրենց մրջնաբույնը։ Փչակից դուրս է գալիս թռչունը ու սկսում կտցահարել մրջյուններին, իսկ վերջիններս, իրենց հերթին, կծում են նրան։ Հանկարծ թակոց է լսվում, և ծառը սկսում է տատանվել։ Մրջյուններն ու թռչունը թաքնվում են փչակում։ Պարզվում է, որ ծառի մոտ կանգնած է անտառահատը և կացնով կտրում է ծառը։ Թռչունն ու մրջյունները համախմբվում են և հարձակվում անտառահատի վրա՝ սկսելով կտցահարել և կծել նրան։ Անտառահատը վախեցած փախչում է նրանցից՝ կորցնելով տաբատը և գցելով մի կտոր հաց։ Թռչունն ու մրջյունները ընկերանում են և միասին ուտում հացը։

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - «միջազգային ժյուրիի հատուկ մրցանակ» անիմացիոն ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնում (Հիրոսիմա, Ճապոնիա)[1]
  • 2014 - մանկական ժյուրիի մրցանակ «Fantoche» 12-րդ միջազգային անիմացիոն փառատոնում (Բադեն, Շվեյցարիա)[2]
  • 2014 - մրցանակ «լավագույն ֆիլմ երեխաների համար» կատեգորիայում «Мультивидение» 12-րդ փառատոնում[3]
  • 2015 - ժյուրիի հատուկ մրցանակ՝ Դմիտրի Վիսոցկուն «տեմպոռիթմին փայլուն տիրապետելու համար» «Суздаль» անիմացիոն ֆիլմի 20-րդ ռուսական բաց փառատոնում[4]
  • 2015 - մրցանակ լավագույն մանկական մուլտֆիլմի համար «Золотой кукер - София» 6-րդ փառատոնում Բուլղարիա[5]
  • 2015 - դիպլոմ «հեշտության և երաժշտականության» համար և հանդիսատեսի համակրանքի մրցանակ (մասնագիտական վարկանիշ) «Крок» փառատոնում՝ ըստ փառատոնի հյուրերի և մասնակիցների քվեարկության արդյունքների (3-րդ տեղ)[6]
  • 2015 - մրցանակ «ոճի և բովանդակության անթերի պիկ-պիկ-պիկության համար» «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում[7][8]
  • 2015 - մասնակցություն «Ֆիլմ՝ երեխաներին» 20-րդ միջազգային փառատոնին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Դմիտրի Վիսոցկի
սցենարիստ Դմիտրի Վիսոցկի
նկարիչ-բեմադրող Անդրեյ Սիկորսկի
անիմատորներ Լյուբով Ցիմբալյուկ, Դարինա Շմիդտ, Կատերինա Դեդուխ
պրոդյուսեր Նիկոլայ Մակովսկի
կոմպոզիտոր Ալեքսեյ Յակովել
ձայնային ռեժիսոր Ստանիսլավ Գլուշինսկի
գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ալդաշին
պրոդյուսեր Միխայիլ Մակովսկի
մասնակցություն Ալեքսանդր Սիկորսկի, Կոնստանտին Բրոնզիտա, Վադիմ Դուլենկո, Մարինա Լանդա

Մուլտֆիլմում հնչում է Լեո Դելիբի երաժշտությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]