Երկու ուրախ սագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Երկու ուրախ սագեր
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էQ65643884?
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև
ՀնչյունավորումQ4483913?, Յուլյա Յուլսկայա և Կլարա Ռումյանովա
ԵրաժշտությունՎիկտոր Կուպրևիչ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն4 րոպե
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1970

«Երկու ուրախ սագեր», կարճամետրաժ նկարչական մուլտֆիլմ, որը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1970 թվականին։ Ռեժիսորն է Լեոնիդ Նոսիրևը։

«Ուրախ կարուսել» № 2 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երրորդն է։

Մուլտֆիլմը նկարահանվել է ուկրաինական ժողովրդական հումորային երգի հիման վրա (ըստ այլ աղբյուրների` ռուսերեն), որը համարվում է ուկրաինական ժողովրդական արվեստի օրինակ[1][2][3]։

«Երկու ուրախ սագեր» վերնագրով մի քանի գրքեր են հրատարակվել երեխաների համար, և այդ բոլոր գրքերում ընդգրկված է այդ երգը[4][5][6]։ «Երկու ուրախ սագեր» երգը նաև ներառված է այն գրքերում, որոնք առաջարկվում են կույր երեխաներին։ Նրանց համար օգտագործվում է հատուկ հրատարակություն, որի էջերում դրված են հատուկ պլաստիկ ներդիրներ։

Ըստ այս երգի բեմադրվել են ներկայացումներ՝ նախատեսված մանկական լսարանի համար[7], ինչպես նաև՝ մանկական տիկնիկային ներկայացումներ[8]։

Երգից հատված

Жили у бабуси
Два весёлых гуся,
Один — серый, другой — белый,
Два весёлых гуся.
Один — серый, другой — белый,
Два весёлых гуся!

Мыли гуси лапки
В луже у канавки,
Один — серый, другой — белый,
Спрятались в канавке.
Один — серый, другой — белый,
Спрятались в канавке!

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս մուլտֆիլմի երգի մեղեդին հնչում է «Կազակները հարսանիքում» մուլտֆիլմի (1984 թվական) մի դրվագում, որտեղ սատանան պարկից դուրս է գցում հարբածին, որն էլ մոտենում է սեղանին, ուր նստած է սատանան, և քնում է նրա տակ։
  • 2000 թվականին «Մուլտի-Քեյ» խումբը ձայնագրել է «Սագեր» կոչվող ռեմիքսը այս երգի հիման վրա և նկարահանել տեսահոլովակ։
  • Սագերը նաև համարվում են «Տատիկը մի այծ ուներ» (1983) և «Ֆանտազյորները Ուգորի գյուղից» (1994) մուլտֆիլմերի հերոսները։ Վերջիններս ստեղծվել են նմանօրինակ անիմացիոն ոճով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сольфеджио. Часть первая. Одноголосие. Сост. Б. Калмыков и Г. Фридкин. М., Музыка, 1987. — № 20
  2. Два веселых гуся
  3. Украинская народная песня Два весёлых гуся
  4. Два весёлых гуся. — Проф-Пресс, 2007. — Т. 1. — (Глазки). — ISBN 5-94582-524-6,978-5-94582-524-
  5. Пыльцина. Е Два весёлых гуся. — Проф-Пресс, 2007. — Т. 1. — 10 с. — (Вырубки на картоне). — 5000 экз. — ISBN 978-5-378-00251-1
  6. Детские песенки. Два весёлых гуся. — Росмэн. — Т. 1. — 24 с. — (Читаем малышу).
  7. Губернатор поздравил творческих деятелей области за особый вклад в развитие культуры и искусства
  8. Театры, концерты, цирк. Хабаровск

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]