Միխայիլ Դրույան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Դրույան
Միխայիլ Դրույան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1911(1911-10-17)
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 7, 2000(2000-07-07) (88 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան[1]
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոօպերատոր, մուլտիպլիկատոր և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Բարեկամության շքանշան

Միխայիլ Դրույան (ռուս.՝ Михаи́л Заха́рович Друя́н, հոկտեմբերի 17, 1911(1911-10-17), Խարկով, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 2000(2000-07-07), Մոսկվա, Ռուսաստան), ռուս-խորհրդային օպերատոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի բեմադրիչ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Նկարահանել է ավելի քան երեք հարյուր ֆիլմ, որոնցից շատերը դարձել են դասական մուլտիպլիկացիայի օրինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 17-ին, Խարկովում: Լինելով միայնակ, առանց գոյության որևէ միջոցի դեռահաս` տեղափոխվում է Մոսկվա: Անապաստան էր[2]: 1932 թվականից աշխատել է որպես օպերատորի օգնական «Վոենտեխֆիլմ» ստուդիայի մուլտիպլիկացիայի բաժնում: Նրա առաջին նկատելի աշխատանքը եղել են մուլտիպլիկացիոն լուսագրերը Գրիգորի Ալեքսանդրովի «Ուրախ երեխաներ» երաժշտական կոմեդիայում:

1936 թվականին ընտրվելով ռեժիսոր Իվան Իվանով-Վանոյի կողմից գլխավորած հանձնաժողովի կողմից` դառնում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի օպերատոր: 1941 թվականին որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ, կռվում Հատուկ նշանակության մոտոհրաձգային առանձին ջոկատի կազմում: 1945 թվականի դեկտեմբերին զորացրվելով` վերադառնում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա: 1975 թվականին պարգևատրվել է ՌՍՖՍՀ-ի Մշակույթի վաստակավոր գործիչ կոչումով: 1996 թվականին կաթված ստանալուց հետո չի կարողացել շարունակել աշխատանքը և ստիպված էր թողնել մուլտիպլիկացիան: Մահացել է 2000 թվականի հուլիսի 12-ին: Թաղված է Մոսկվայի Դանսկոյ գերեզմանատան առաջին մասում:

Հայտնի ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 245-246.


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #140473660 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. Михаил Друян на сайте animator.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]