Մստիսլավ Պաշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մստիսլավ Պաշչենկո
Ծնվել էապրիլի 1, 1901(1901-04-01)
ԾննդավայրՅարոսլավլ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 22, 1958(1958-10-22) (57 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0664536

Մստիսլավ Պաշչենկո (ռուս.՝ Мстисла́в Серге́евич Па́щенко ապրիլի 1, 1901(1901-04-01), Յարոսլավլ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1958(1958-10-22), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և սցենարիստ։ ՌՍՖՍՌ-ի արվեստի վաստակավոր գործիչ։ Աշխատել է արվեստագետներ` Ե. Տ. Միգունևի, Անատոլի Սազոնով, Վ. Ս. Վասիլենկո, Պ. Պ. Ռեպկինի, Վ. Դ. Դեգտյարևի և ուրիշ մուլտիպլիկացիոն գործիչների հետ[1]։

Կենասագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է թռչնաբան Սերգեյ Պաշչենկոյի ընտանիքում[2]։ Ավարտել է Պետրոգրադի գեղարվեստի դպրոցը։ Աշխատել է «Երիտասարդ գվարդիա» և «Ծիածան» հրատարակչություններում, որպես պատկերազարդող։

Մուլտիպլիկացիայի ոլորտում Միխայիլ Ցեխանովսկու հրավերով սկսել է աշխատել 30-ականների կեսերից[3]։ Սկզբում աշխատել է մուլտիպլիկատոր, այնուհետև Լենինգրադի «Ռոսֆիլմ» կինոֆաբրիկայում որպես ռեժիսոր։

Առողջական խնդիրների պատճառով Մ. Ս. Պաշչենկոն ազատվել է զինվորական ծառայությունից, բայց որպես կամավոր գնացել է պատերազմ։ 1942 թվականին ճակատում վիրավորվելուց հետո վերադարձել և սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Բորիս Դյոժկինի հետ համագործակցելով ստեղծել են «Արտասովոր խաղ» մուլտֆիլմը[4]։

Ներառվել է նկարիչ-մուլտիպլիկատորների դասնըթացների ամբիոնի կազմում, իսկ հետո եղել է գեղխորհրդի անդամ։

Թաղված է Մոսկվայի Վվեդենսկի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[5][խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Пащенко Мстислав Сергеевич
  2. Е. Э. Шергалин. Трагичная судьба члена Русского орнитологического комитета Сергея Николаевича Пащенко (1865?-1921?) // Русский орнитологический журнал 2017, Том 26, Экспресс-выпуск 1421: сс. 1167-1175.
  3. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
  4. Николай Изволов. Мстислав Пащенко // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  5. Фильмография взята с сайта Аниматор.ру

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]